Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 971-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ե ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2026 թվականի N 836-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 971-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 971-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) որոշումը 2.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով`

«2.2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին:».

2) որոշման հավելվածի`

i

ա. 3-րդ կետում «և 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «, 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը և 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 1-ը» բառերով,

i

բ. 3-րդ կետի 2-րդ և 12-րդ կետի 5-րդ ենթակետերում «և 2025» բառերը փոխարինել «, 2025 և 2026» բառերով,

i

գ. 4.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ, 4.3-րդ և 4.4-րդ կետերով`

«4.2. 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 1-ը ծրագրի շահառու համարվող տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է աջակցություն` «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 1.2-րդ կետի գործունեության իրավունքի ձեռքբերման նպատակով վճարված «Պետական տուրքի մասին» օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 2-րդ պարբերությամբ սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի` արտահանված կոնյակի սպիրտների ծավալներին համարժեք չափով:

4.3. 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 1-ը տրամադրվող աջակցության ընդհանուր չափը չպետք է գերազանցի 2026 թվականին մթերված խաղողի, ծրագրի 4.1-ին կետում նշված հաշվարկով ստացվող համարժեք քանակությամբ կոնյակի սպիրտի (100%-անոց սպիրտի հաշվարկով) և 100 դրամի արտադրյալի կրկնապատիկի չափը:

4.4. 2026 թվականին մթերված խաղողի քանակության համար հիմք է ընդունվում «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա տնտեսավարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով ներկայացված` խաղողի 2026 թվականի բերքի գնման քանակների և միջին գնի մասին տեղեկատվությունը:»,

դ. 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով`

i

«9.1. Տնտեսավարող սուբյեկտը 2026 թվականին խաղողի մթերումների գործընթացն ավարտելուց և ծրագրի N 3 ձևի եզրակացությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում աջակցության տրամադրման նպատակով էլեկտրոնային կամ թղթային տարբերակով ծրագրի N 4 ձևին համապատասխան դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, որին կցում է ծրագրի 4.4-րդ կետում նշված գրության և ծրագրի N 3 ձևի եզրակացության բնօրինակները, N 6 ձևի տեղեկությունը և ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի սպիրտներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացվելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման նպատակով վճարված պետական տուրքի անդորրագրերի պատճենները:»,

i

ե. 12-րդ կետի 3-րդ ենթակետում «կետում» բառը փոխարինել «կամ 9.1-ին կետում» բառերով,

զ. 12-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4) ծրագրի N 4 ձևի դիմումին կցված չեն ծրագրի 9-րդ կամ 9.1-ին կետում նշված բոլոր փաստաթղթերը.»,

i

է. 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ և 17-րդ կետերով`

«16. Տնտեսավարող սուբյեկտների մթերման կետերում 2026 թվականի խաղողի բերքի գնման քանակների նկատմամբ մշտադիտարկումն իրականացվում է տնտեսավարող սուբյեկտի մթերման կետի տեղակայման վայրի Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի աշխատակիցների կողմից:

17. Մշտադիտարկում իրականացնելու նպատակով խաղողի մթերումների սկսելու օրվան նախորդող առնվազն 7 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտներն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով` գրությամբ տեղեկացնում են մթերման կետի տեղակայման վայրի Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմեր, իսկ գրության պատճենն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով ներկայացնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:»,

ը. N 6 ձևի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

 

 

i

.__________________________________________________________________.

|2026 թվականին տարեկան փաստացի մթերված խաղողի քանակը         |     |

.__________________________________________________________________.

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 1-ը ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունիսի

Երևան

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.06.2026
N 836-Լ
Որոշում