| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 2026 թվականի N 503-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 486-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի «Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ ստեղծելու և խորհրդի կազմը հաստատելու մասին» N 486-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Նարինե Գուլյան ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի գլխավոր մասնագետ (խորհրդի քարտուղար` ի պաշտոնե)»` բառերը փոխարինել «Նարինե Գուլյան ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի փորձագետ (խորհրդի քարտուղար` ի պաշտոնե)» բառերով.
2) «Մարիա Լազարևա «Հայաստանի հունական համայնքների միություն» ՀԿ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մխիթար Կոտանիդիս «Հայաստանի հունական համայնքների միություն» ՀԿ (համաձայնությամբ)» բառերով.
3) «Մարտին Մինասյան «Տևտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մարտին Գեորգ Մինասյան Օտտո «Տևտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունիսի
Երևան