Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԹԱՐՄ ՊՏՂԻ, ՇՇԱԼՑՎԱԾ ԽԱՂՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԹԱՐՄ ՊՏՂԻ, ՇՇԱԼՑՎԱԾ ԽԱՂՈՂԻ ԳԻՆՈՒ, ԲՐԵՆԴԻԻ ԵՎ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2026 թվականի N 839-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԹԱՐՄ ՊՏՂԻ, ՇՇԱԼՑՎԱԾ ԽԱՂՈՂԻ ԳԻՆՈՒ, ԲՐԵՆԴԻԻ ԵՎ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի հունիսի 11-ի

N 839-Լ որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԹԱՐՄ ՊՏՂԻ, ՇՇԱԼՑՎԱԾ ԽԱՂՈՂԻ ԳԻՆՈՒ, ԲՐԵՆԴԻԻ ԵՎ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառման (այսուհետ` միջոցառում) նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի (այսուհետ` արտադրանք) մրցունակության բարձրացումն է` արտահանված արտադրանքի համար փոխհատուցում տրամադրելու միջոցով:

2. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող սուբյեկտ են համարվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը իրականացնում են արտադրանքի արտահանում:

3. Տնտեսավարող սուբյեկտների կողմից արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով`

1) ծիրանի 1 կիլոգրամի համար 200 դրամ.

2) սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 դրամ.

3) կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 դրամ.

4) շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ.

5) շշալցված բրենդիի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 դրամ.

6) շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 դրամ:

4. Փոխհատուցման տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարող սուբյեկտը, որը փոխհատուցում ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով, սույն միջոցառման N 1 ձևին համապատասխան դիմում (այսուհետ` դիմում) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` նախարարություն), որին կցում է`

1) ապրանքների` Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագրի (հայտարարագրերի) (TT TC) կամ «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի (հայտարարագրերի) պատճենները.

2) հաշվարկային փաստաթուղթ (հաշիվ-ապրանքագիր):

5. Տնտեսավարող սուբյեկտը փոխհատուցման ստացման դիմումը ներկայացնում է 2026 թվականի հուլիսի 1-ից հետո, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի սեպտեմբերի 1-ը:

6. Նախարարության համապատասխան ստորաբաժանումը դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող 12 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է դիմումի ուսումնասիրություն և անհամապատասխանությունների բացակայության դեպքում տնտեսավարող սուբյեկտի և նախարարության միջև կնքվում է Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման փոխհատուցման միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիր և կազմում է սույն միջոցառման N 2 ձևին համապատասխան եզրակացություն, որի հիման վրա նախարարության համապատասխան ստորաբաժանումը, համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում, 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցման գումարը փոխանցում է տնտեսավարող սուբյեկտին:

7. Դիմումների ուսումնասիրության և անհամապատասխանությունների բացահայտման անհրաժեշտությունից ելնելով նախարարությունը կարող է իրականացնել հարցումներ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե:

8. Նախարարության կողմից դիմումը մերժվում է, եթե`

1) դիմումին կից չեն ներկայացվել սույն միջոցառման 4-րդ կետում նշված փաստաթղթերը կամ դրանցում ներառված տեղեկատվությունը թերի է.

2) դիմումին կից ներկայացվել է 3-րդ կետում նշված ապրանքներից բացի նաև այլ ապրանք կամ դիմումով պահանջվում է միջոցառման գործողության ժամկետից դուրս արտահանված ապրանքների համար փոխհատուցում.

3) դիմումին կից ներկայացված 3-րդ կետում նշված ապրանքները հետ են վերադարձվել կամ վերաներմուծվել են.

4) նոր դիմումը ներկայացվել է սույն միջոցառման 11-րդ կետում նշված ժամկետի խախտմամբ:

9. Նախարարության կողմից դիմումի մերժման դեպքում արձանագրվում է (են) մերժման հիմքը (հիմքերը) և տնտեսավարող սուբյեկտին պատշաճ կարգով դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է դրա մասին:

10. Մերժումն ստանալու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը կարող է վերացնել մերժման հիմքերը և ներկայացնել նոր դիմում:

11. Եթե պարզվում է, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված փաստաթղթերում տեղ են գտել միջոցառումով սահմանված պահանջների խախտումներ կամ ապրանքները հետ են վերադարձվել կամ վերաներմուծվել են, ապա այդ խախտումների կամ վերաներմուծված կամ վերադարձված ապրանքների մասով տրամադրված փոխհատուցումը դրանք հայտնաբերելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի կողմից վերադարձվում է նախարարության համապատասխան հաշվեհամարին` կիրառելով Կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշումը:

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

...............................................................-ԻՑ

(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և

էլեկտրոնային փոստի հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ................................................................. ՀԱՄԱՐ

(նշել արտադրանքի անվանումը)

 

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ....................................................-ի կողմից

(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը)

2026 թվականի հունիս ամսին Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանված արտադրանքի համար փոխհատուցման ենթակա (..............................) դրամը

(նշել գումարի չափը տառերով) փոխանցել.........................-ի .......................... -ում գործող

      (նշել տնտեսավարող սուբյեկտի     (նշել բանկի անվանումը)

              անվանումը)

N.................................. հաշվեհամարին:

 

Ստորագրող

 

    .............................        ...............................

            (պաշտոնը)                          (անունը, ազգանունը)

 

..................................

           (ստորագրությունը)

 

..... ..................... 20.....թ.

 

Կ.Տ.

 

Ձև N 2

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N __

 

......................................-Ի ԿՈՂՄԻՑ 2026 ԹՎԱԿԱՆԻ

(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը)

 

ՀՈՒՆԻՍ ԱՄՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ............................................. ՀԱՄԱՐ

(նշել արտադրանքի անվանումը)

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Էկոնոմիկայի նախարարություն ներկայացված 20... թվականի.................-ի

(նշել ամիսը և օրը) N ................. դիմումի և Էկոնոմիկայի նախարարության և........... -ի

 (նշել մուտքի համարը)                (նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը)

միջև 20... թվականի....................-ին կնքված Հայաստանի

(նշել ամիսը և օրը) Հանրապետության տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրելու մասին N .................... պայմանագրի համաձայն..........................-ի (ՀՎՀՀ`....................)

(նշել տնտեսավարող սուբյեկտի

անվանումը) կողմից 2026 թվականի հունիս ամսին Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանված արտադրանքի համար փոխհատուցման չափը կազմում է ......................... (............................) դրամ և այդ չափով (նշել գումարի չափը թվերով) (նշել գումարի չափը տառերով) փոխհատուցումը ենթակա է վճարման ......................................-ի

(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը) ......................... -ում գործող N ..................... հաշվեհամարին:

  (նշել բանկի անվանումը)                  (նշել հաշվեհամարը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

    .............................     .................

    (նշել ստորաբաժանման անվանումը)    (ստորագրությունը)

 

.......................................................

(ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը)

 

........ ......................... 20....թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.06.2026
N 839-Լ
Որոշում