Սեղմել Esc փակելու համար:
ՀՐԴԵՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՐԴԵՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2026 թվականի N 838-Ն

 

ՀՐԴԵՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 10-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունիսի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի հունիսի 11-ի

N 838-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնները կարգավորում են Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված հրդեհների, դրանց պատճառով հասցված նյութական վնասների, հրդեհների ժամանակ զոհված և վիրավորված անձանց պետական միասնական հաշվառման (այսուհետ` հաշվառում) հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվառումն իրականացվում է հրդեհների առաջացման պատճառների, հասցված վնասների, ինչպես նաև հրդեհների կանխարգելման միջոցառումների մշակման նպատակով:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն հավելվածում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

1) հրդեհի հետևանքներ` մարդկային զոհեր, մարդկանց պատճառված առողջական և մարմնական վնասվածքներ, թունավորումներ, կենդանիների, թռչունների անկում, շենքերի, շինությունների, սարքավորումների, փաստաթղթերի, պատմական և մշակութային արժեք ներկայացնող առարկաների, կենցաղային և այլ գույքի ոչնչացում ու վնասում, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցված վնասներ.

2) հրդեհից զոհեր` մարդիկ, ովքեր զոհվել են անմիջապես հրդեհի վայրում ստացած այրվածքներից, ծխից ստացած թունավորումներից և հրդեհի այլ գործոններից կամ հրդեհի վայրում վնասվածք ստանալուց հետո բժշկական կազմակերպություններում հիվանդանոցային պայմաններում բուժման ընթացքում` դեպքը տեղի ունենալու օրվանից 30 օրվա ընթացքում, որը հաստատվում է իրավասու բժշկական կազմակերպությունների եզրակացությամբ.

3) հրդեհից վնասվածքներ ստացած անձինք` մարդիկ, ովքեր հրդեհի հետևանքով ստացել են այրվածքներ կամ մարմնական այլ վնասվածքներ, ծխից թունավորումներ կամ մարմնական այլ վնասվածքներ և ստացել բժշկական միջամտություն.

4) ոչնչացված նյութական արժեքներ` նյութական արժեքներ, որոնք ամբողջությամբ կորցրել են իրենց որակը և արժեքը, չեն կարող օգտագործվել ըստ նշանակության և վերանորոգման արդյունքում պիտանի չեն հետագա օգտագործման համար.

5) վնասված նյութական արժեքներ` նյութական արժեքներ, որոնք վերանորոգման միջոցով կարող են դառնալ պիտանի` հետագա օգտագործման համար:

 

3. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

4. Հաշվառումն իրականացնում է Փրկարար ծառայությունը (այսուհետ` ծառայություն), այդ թվում` իրավասու մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա:

5. Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը նախորդ ամսվա ընթացքում գրանցված հրդեհների վերաբերյալ տեղեկատվությունները իրավասու մարմինները ներկայացնում են ծառայություն` համաձայն N 1 ձևի: Նախաքննություն իրականացնող մարմնի կողմից հրդեհների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է 2 փուլով` պայմանավորված տվյալ պահին վարույթում գտնվող դեպքերով և ավարտված վարույթի դեպքերով:

6. Ծառայությունը յուրաքանչյուր ամիս ամփոփում է հրդեհների վերաբերյալ իրավասու մարմինների կողմից տրամադրված տեղեկությունները` տվյալների ճշգրտման նպատակով դրանք համեմատելով նախաքննություն իրականացնող մարմիններից (հրդեհի փաստը և դրա առաջացման պատճառները արձանագրելու նպատակով), բժշկական կազմակերպություններից (հրդեհից զոհերի կամ հրդեհից վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ) և ապահովագրական ընկերություններից (հրդեհներից հասցված վնասի չափի վերաբերյալ) ստացված տեղեկատվության հետ: Տվյալների միջև անհամապատասխանության դեպքում, լրացուցիչ ճշգրտումներ իրականացնելու նպատակով, ծառայությունը գրավոր հարցումներ է ուղարկում տեղեկատվություն տրամադրող մարմիններին (կազմակերպություններին):

7. Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառման ենթակա են այն հրդեհները, որոնց հետևանքների վերացման ուղղությամբ ներգրավվել են ծառայության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները, պետական կառավարման համակարգի մարմինները, կազմակերպությունները, որոնք ունեն հրդեհաշիջման գործողություններ իրականացնելու իրավունք, ինչպես նաև հրդեհների այն դեպքերը, որոնց մարմանը չեն մասնակցել հրշեջ ստորաբաժանումները, և որի մասին հայտարարությունը ստացվել է քաղաքացիներից, իրավապահ մարմիններից կամ ապահովագրական ընկերություններից:

8. Հրդեհի փաստը հավաստող փաստաթուղթը հրդեհի հաշվառման քարտն է (համաձայն N 2 ձևի), որը կազմվում է ծառայության կողմից` հրդեհի վերաբերյալ ստացված տեղեկությունների հիման վրա` դրանք ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:

9. Հրդեհից զոհերի և հրդեհից վնասվածքներ ստացած անձանց հաշվառումն իրականացվում է բժշկական կազմակերպություններից ստացված տեղեկությունների հիման վրա:

 

4. ՀՐԴԵՀԻՑ ՎՆԱՍՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎՆԱՍԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

10. Հրդեհից հասցված նյութական արժեքների վնասը հաշվառվում է` անկախ դրա փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքից: Հրդեհից հասցված նյութական վնասը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության դրամով:

11. Հրդեհից պատճառված նյութական վնասը հաշվառվում է իրավաբանական անձանց կողմից տրված տեղեկանքների, դատարանների որոշումներից քաղվածքների, ապահովագրական ընկերությունների կամ գույքի սեփականատերերի գրավոր հայտարարությունների հիման վրա` կցելով պաշտոնական փաստաթղթեր, որոնք հաստատում են հրդեհից հասցված գույքային վնասի չափը: Նշված տվյալների հավաստիության համար պատասխանատվություն են կրում համապատասխան փաստաթուղթը տրամադրող անձինք:

 

Ձև N 1

 

Հրդեհների վերաբերյալ Փրկարար ծառայությանը ներկայացվող

տեղեկություններ

 

.___________________________________________________________________

|NN |Մարզ |Համայնք|Հասցե| Դեպքի, պատահարի       |  Հասցված վնասներ

|ը/կ|     |(բնակա-|     |_______________________|___________________

|   |     |վայր)  |     |Օրը,  |Ժամը|Բնույ-|Պատ-|Զոհ|Վի-|Կենդանիներ|

|   |     |վարչա- |     |ամիսը,|    |թը    |ճառը|   |րա-|__________|

|   |     |կան    |     |տարին |    |      |    |   |վոր|Ան-|Վնաս- |

|   |     |շրջան  |     |      |    |      |    |   |   |կած|ված   |

|   |     |       |     |      |    |      |    |   |   |   |      |

|   |     |       |     |      |    |      |    |   |   |   |      |

|   |     |       |     |      |    |      |    |   |   |   |      |

|   |     |       |     |      |    |      |    |   |   |   |      |

|   |     |       |     |      |    |      |    |   |   |   |      |

|   |     |       |     |      |    |      |    |   |   |   |      |

|   |     |       |     |      |    |      |    |   |   |   |      |

|___|_____|_______|_____|______|____|______|____|___|___|___|______|

| 1 |  2  |   3   |  4  |   5  |  6 |   7  |  8 | 9 | 10| 11|  12  |

|___|_____|_______|_____|______|____|______|____|___|___|___|______|

|1. |     |       |     |      |    |      |    |   |   |   |      |

|___|_____|_______|_____|______|____|______|____|___|___|___|______|

|2. |     |       |     |      |    |      |    |   |   |   |      |

|___|_____|_______|_____|______|____|______|____|___|___|___|______|

|3. |     |       |     |      |    |      |    |   |   |   |      |

|___|_____|_______|_____|______|____|______|____|___|___|___|______|

|4. |     |       |     |      |    |      |    |   |   |   |      |

|___|_____|_______|_____|______|____|______|____|___|___|___|______|

|5. |     |       |     |      |    |      |    |   |   |   |      |

|___|_____|_______|_____|______|____|______|____|___|___|___|______|

|...|     |       |     |      |    |      |    |   |   |   |      |

|___|_____|_______|_____|______|____|______|____|___|___|___|______|

|10.|     |       |     |      |    |      |    |   |   |   |      |

.___________________________________________________________________

.______________________________________________

|NN | Հասցված վնասներ

|ը/կ|__________________________________________

|   |      Ամբողջությամբ վնասված              |

|   |_________________________________________|

|   |Շինու-|Տրանս-|Գյուղա-|Բուսա-|Պահես-|Այլ  |

|   |թյուն |պոր-  |տնտե-  |ծածկ  |տավոր-|օբ-  |

|   |      |տային |սական  |տա-   |ված   |յեկտ-|

|   |      |միջոց |նշանա- |րածք- |անաս- |ներ  |

|   |      |      |կու-   |ներ   |նակեր |և    |

|   |      |      |թյան   |      |      |տա-  |

|   |      |      |տա-    |      |      |րած- |

|   |      |      |րածք-  |      |      |քներ |

|   |      |      |ներ    |      |      |     |

|___|______|______|_______|______|______|_____|

| 1 |  13  |  14  |  15   |  16  |  17  | 18  |

|___|______|______|_______|______|______|_____|

|1. |      |      |       |      |      |     |

|___|______|______|_______|______|______|_____|

|2. |      |      |       |      |      |     |

|___|______|______|_______|______|______|_____|

|3. |      |      |       |      |      |     |

|___|______|______|_______|______|______|_____|

|4. |      |      |       |      |      |     |

|___|______|______|_______|______|______|_____|

|5. |      |      |       |      |      |     |

|___|______|______|_______|______|______|_____|

|...|      |      |       |      |      |     |

|___|______|______|_______|______|______|_____|

|10.|      |      |       |      |      |     |

.______________________________________________

.______________________________________________________.

|NN |      Հասցված վնասներ                             |

|ը/կ|__________________________________________________|

|   |          Մասնակի վնասված                |Նյութա- |

|   |_________________________________________|կան     |

|   |Շինու-|Տրանս-|Գյուղա-|Բուսա-|Պահես-|Այլ  |վնասի   |

|   |թյուն |պոր-  |տնտե-  |ծածկ  |տավոր-|օբ-  |չափ/    |

|   |      |տային |սական  |տա-   |ված   |յեկտ-|ՀՀ դրամ |

|   |      |միջոց |նշանա- |րածք- |անաս- |ներ  |(առկա-  |

|   |      |      |կու-   |ներ   |նակեր |և    |յության |

|   |      |      |թյան   |      |      |տա-  |դեպքում)|

|   |      |      |տա-    |      |      |րածք-|        |

|   |      |      |րածք-  |      |      |ներ  |        |

|   |      |      |ներ    |      |      |     |        |

|___|______|______|_______|______|______|_____|________|

| 1 |  19  |  20  |  21   |  22  |   23 |  24 |   25   |

|___|______|______|_______|______|______|_____|________|

|1. |      |      |       |      |      |     |        |

|___|______|______|_______|______|______|_____|________|

|2. |      |      |       |      |      |     |        |

|___|______|______|_______|______|______|_____|________|

|3. |      |      |       |      |      |     |        |

|___|______|______|_______|______|______|_____|________|

|4. |      |      |       |      |      |     |        |

|___|______|______|_______|______|______|_____|________|

|5. |      |      |       |      |      |     |        |

|___|______|______|_______|______|______|_____|________|

|...|      |      |       |      |      |     |        |

|___|______|______|_______|______|______|_____|________|

|10.|      |      |       |      |      |     |        |

.______________________________________________________.

 

Ծանոթություն

1-7, 9 և 10 սյունակները լրացնում են առողջապահական ոլորտի լիազոր մարմինները: 1-23 սյունակները լրացնում են նախաքննության մարմինները:

1-7 և 11-23 սյունակները լրացնում են ապահովագրական ընկերությունները: ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ն լրացնում են բոլոր սյունակները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս իրականացնում են հրդեհների հաշվառման գործառույթ:

 

Ձև N 2

 

ՀՐԴԵՀԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

 

._____________________________________________________________________.

|1. |Հրդեհի առաջացման օրը, ամիսը, տարին և  ժամը    |                  |

|___|______________________________________________|__________________|

|2. |Հրդեհի առաջացման հասցեն                       |                  |

|___|______________________________________________|__________________|

|3. |Հրդեհի պատկանելությունը                       |                  |

|___|______________________________________________|__________________|

|4. |Հրդեհի առաջացման վայրը                        |                  |

|___|______________________________________________|__________________|

|5. |Հրդեհի մեկուսացման օրը, ամիսը, տարին և  ժամը  |                  |

|___|______________________________________________|__________________|

|6. |Հրդեհի մարման օրը, ամիսը, տարին և  ժամը       |                  |

|___|______________________________________________|__________________|

|7. |Հրդեհի հետևանքով  այրվել է                    |                  |

|___|______________________________________________|__________________|

|8. |Հրդեհի ընդհանուր մակերեսը                     |                  |

|___|______________________________________________|__________________|

|9. |Հրդեհի հետևանքով  զոհվել է                    |                  |

|___|______________________________________________|__________________|

|10.|Հրդեհի հետևանքով  վնասվածքներ է ստացել        |                  |

|___|______________________________________________|__________________|

|11.|Հրդեհի ընթացքում անկել է (գլուխ կենդանի/հատ)  |                  |

|___|______________________________________________|__________________|

|12.|Հրդեհի ընթացքում վնասվել է (գլուխ կենդանի/հատ)|                  |

._____________________________________________________________________.

 

Ստորաբաժանման __________________/________________/______________ թ.

    ղեկավար`     (անունը, ազգանունը) (ստորագրությունը) (օրը, ամիսը,

                                                          տարին)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 հունիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.06.2026
N 838-Ն
Որոշում