Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՎԱՐՉՈՒԹՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

5 հունիսի 2026 թվականի թիվ 11-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱՑՎԱԾ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը`

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    5 հունիսի 2026 թ.                      Ա. Սարգսյան

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարարի

2026 թվականի հունիսի 5-ի

թիվ 11-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱՑՎԱԾ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ` ՀՀ ՆԳՆ) ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուները պարտադիր անցնում են բարեվարքության ուսումնասիրություն:

3. ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն ներկայացվող միջնորդությանը կամ դիմումին կից ներկայացվում է նաև թեկնածուի կողմից լրացված և յուրաքանչյուր էջում ստորագրված բարեվարքության հարցաթերթիկը, որի ձևանմուշը հաստատված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 19-ի N 04-Ն որոշմամբ:

4. Լրացված հարցաթերթիկը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը այն ՀՀ ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կողմից «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ուղարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 հունիսի 2026 թվական:

 

 

pin
Ներքին գործերի նախարարություն
05.06.2026
N 11-Ն
Հրաման