Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2026 թվականի N 844-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի «Լիազորված մարմնի` պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» N 57-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացը պատվիրակելու կարգը հաստատելու մասին».

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«1. Հաստատել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացը պատվիրակելու կարգը` համաձայն հավելվածի:».

3) որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Կարգ Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացը պատվիրակելու».

4) որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«1. Սույն կարգով կարգավորվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում (այսուհետ` հաստատություն) վարչատնտեսական գործընթացն ամբողջությամբ կամ դրա մի մասը պատվիրակելու հետ կապված իրավահարաբերությունները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունիսի 18

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 հունիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2026
N 844-Ն
Որոշում