ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունիսի 2026 թվականի N 845-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» N 1317-Ն որոշման 1-ին կետով սահմանված N 1 հավելվածի`
i
1) 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի վերջին նախադասություններն ուժը կորցրած ճանաչել.
-------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի
1-ին մասի 2-րդ կետի համաձայն նախադասությունները հանվում են,
իսկ նույն կետի 4-րդ ենթակետի համաձայն ուժը կորցրած են
ճանաչվում միայն բաժինները, գլուխները, հոդվածները, մասերը,
կետերը, ենթակետերը կամ պարբերությունները
-------------------------------------------------------------------
2) 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունիսի 18
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 18 հունիսի 2026 թվական: