Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 325-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2026 թվականի N 847-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 325-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 19-ի «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության էներգակարգաբերում» մասնաճյուղի կանոնադրական կապիտալը նվազեցնելու, գույք հետ վերցնելու, գույք ամրացնելու, գույք անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» N 325-Ա որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրից հանել «ԷՆԵՐԳԱԿԱՐԳԱԲԵՐՈՒՄ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ» բառերը.

i

2) որոշման 1-ին կետում «(այսուհետ` ընկերություն)» բառը կարդալ «փակ բաժնետիրական ընկերության» բառերից հետո.

i

3) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «մեկամսյա» բառը փոխարինել «եռամսյա» բառով.

i

4) որոշման 4-րդ կետում «699,5» թիվը փոխարինել «701,3» թվով, իսկ «1510» թիվը փոխարինել «1508,2» թվով.

5) որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«1) Սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության տնօրենի հետ իրականացնել գույք 3-ի հանձնման-ընդունման աշխատանքները.».

6) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«8. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության տնօրենի հետ իրականացնել գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքները:»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2026
N 847-Ա
Որոշում