ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունիսի 2026 թվականի N 856-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն, N 1177-Ն ԵՎ N 1161-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի փետրվարի 13-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին, 2-րդ և 5-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման (այսուհետ` որոշում 1) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշում 1-ի հավելվածի 2-րդ կետում «որոշելու և» բառերը փոխարինել «որոշելու և (կամ)» բառերով.
2) որոշում 1-ի հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից իրենց ցանկությամբ դիմելու դեպքում, այդ թվում` ծառայությունների անհատական ծրագիր ստանալու համար:».
3) որոշում 1-ի հավելվածի 14-րդ կետի 4-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
4) որոշում 1-ի հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ամբողջությամբ կամ մասամբ» բառերը.
5) որոշում 1-ի հավելվածը 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին, 15.2-րդ, 15.3-րդ, 15.4-րդ և 15.5-րդ կետերով.
«15.1. Սույն կարգի 15-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված` ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարելու կամ դրանում ներառված միջոցառումների վերանայման դեպքերում ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարվում է` հիմք ընդունելով գործող ֆունկցիոնալության գնահատման արդյունքները և ներկայացված փաստաթղթերը (ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը չի վերանայվում):
15.2. Ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություններ (լրացումներ) կատարելու վերաբերյալ դիմումը սույն կարգի 30-րդ կետով սահմանված կարգով մուտքագրելիս անձը կցում է նաև փոփոխության համար հիմք հանդիսացող փաստաթուղթը: Դիմումը մուտքագրվելուց հետո դիմումին ընթացք է տրվում սույն կարգի 33-րդ, 35-րդ և 37-րդ կետերով սահմանված կարգով:
15.3. Ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարելու դեպքում ձևավորվում է ծառայությունների անհատական նոր ծրագիր, որում ներառվում են նաև նախկին ծրագրում սահմանված բոլոր ծառայությունները: Այս դեպքում, գործում է ծառայությունների անհատական նոր ծրագիրը, իսկ նախորդը համարվում է անվավեր:
15.4. Ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) չի կատարվում, եթե`
1) բացակայում է դիմումում նշված ծառայությունը ցուցելու իրավական հիմքը.
2) գնահատող հանձնաժողովը չի ցուցում տվյալ ծառայությունը` ելնելով գնահատման արդյունքներից.
3) անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման ժամկետը լրանում է դիմելուն հաջորդող ամսին:
15.5. Դիմողը գնահատող հանձնաժողովի որոշման մասին տեղեկացվում է որոշման ընդունումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում` էլեկտրոնային համակարգի միջոցով:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» N 1177-Ն որոշման (այսուհետ` որոշում 2) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշում 2-ի հավելվածի աղյուսակ 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
xxx.0 խնդիր չունի, սահմանափակում չկա (առկա չէ, բացակայում 0-4%
է, նկատելի չէ).
xxx.1 թեթև աստիճանի խնդիր (աննշան, թույլ խանգարում և 5-24%
(կամ) սահմանափակում).
xxx.2 միջին աստիճանի խնդիր (չափավոր, նշանակալի խանգարում և 25-49%
(կամ) սահմանափակում).
xxx.3 ծանր աստիճանի խնդիր (արտահայտված խանգարում և (կամ) 50-95%
սահմանափակում).
xxx.4 խորն աստիճանի խնդիր (խիստ արտահայտված, լիակատար 96-100%
խանգարում և (կամ) սահմանափակում):
«.
2) որոշում 2-ի հավելվածի 16-րդ և 18-րդ կետերում «երաշխավորվում» բառը փոխարինել «ցուցվում» բառով, իսկ 17-րդ և 19-րդ կետերում «և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների երաշխավորվում» բառերը փոխարինել «ըստ կարիքի ցուցվում» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 1161-Ն որոշման հավելվածի 6-րդ կետում «երաշխավորությունները» բառը փոխարինել «ցուցումները» բառով, իսկ 18-րդ կետում «երաշխավորված» բառը փոխարինել «ցուցված» բառով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունիսի 18
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 18 հունիսի 2026 թվական: