Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2026 թվականի N 867-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածը և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է հիմնական լիցենզիաների հիման վրա.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների ներմուծման նպատակով հիմնական լիցենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի համար:

2. Հիմնական լիցենզիաների տրամադրման համար լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

3. Սահմանել`

1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզավորման կարգն ու պայմանները` համաձայն N 1 հավելվածի.

2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրին դասվող ապրանքների «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման հիմնական լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 3-օրյա ժամկետում ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման ժամանակավոր սահմանափակման մասին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 23-ից և գործում է մինչև 2027 թվականի հունվարի 23-ը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունիսի 18

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2026 թվականի հունիսի 18-ի

N 867-Ն որոշման

 

ԿԱՐԳ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզավորման ընթացակարգով (այսուհետ` ընթացակարգ) կարգավորվում են սույն կետում նշված ապրանքների ներմուծման լիցենզավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) ապրանք` սույն կարգի իմաստով` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքներ.

2) լիցենզավորում` վարչական միջոցների ամբողջություն, որոնցով սահմանվում է լիցենզիայի տրամադրման կարգը.

3) հիմնական լիցենզիա` լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա ցեմենտ ներմուծելու համար` լիցենզիայով նախատեսված քանակով.

4) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմին, որին հիմնական լիցենզիա տրամադրելու իրավունք է վերապահվել.

5) հայտատու` արտաքին տնտեսական գործունեության մասնակից, որը լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր` հիմնական լիցենզիա ստանալու նպատակով.

6) արտաքին տնտեսական գործունեության մասնակից` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր:

 

3. ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

3. Հիմնական լիցենզիա ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`

1) հայտ` համաձայն սույն կարգի N 1 ձևի.

2) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն:

4. Հիմնական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` [email protected]), ինչպես նաև փոստով կամ առձեռն: Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

5. Հայտատուի կողմից, սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխան, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից հայտի մուտքագրման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա տրամադրվում կամ մերժվում է հիմնական լիցենզիայի տրամադրումը:

6. Հիմնական լիցենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի համար` համաձայն N 2 հավելվածի N 1 ձևի:

7. Հայտատուի ցանկությամբ հիմնական լիցենզիան կարող է տրամադրվել նաև ռուսերեն, որի համար վերջինիս անհրաժեշտ է լրացնել սույն կարգով սահմանված հայտի ռուսերեն տարբերակը` համաձայն N 1 հավելվածի N 2 ձևի: Նշված պարագայում լիազոր մարմինը տրամադրում է հիմնական լիցենզիան նաև ռուսերեն` համաձայն N 2 հավելվածի N 2 ձևի:

8. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

9. Հայտատուն, հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի լինելու կամ կից փաստաթղթերում թերությունների մասին տեղեկացում ստանալու դեպքում, մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք: Տվյալ դեպքում հիմնական լիցենզիայի տրամադրման ժամկետը երկարաձգվում է ևս մինչև 3 աշխատանքային օրով:

10. Հիմնական լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:

11. Հիմնական լիցենզիայի գործողության ժամկետի ավարտ է համարվում սույն որոշման 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:

12. Տրամադրված (ձևակերպված) լիցենզիաների մեջ փոփոխությունների, այդ թվում` տեխնիկական բնույթի, կատարում չի թույլատրվում:

13. Հիմնական լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը հայտատուի գրավոր դիմումի հիման վրա տրամադրում է հիմնական լիցենզիայի կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը: Դիմումը, որով պարզաբանվում են հիմնական լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով:

14. Հիմնական լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը լիազոր մարմնում մուտքագրելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: Կրկնօրինակի տրամադրման համար պետական տուրք չի գանձվում:

 

Ձև N 1

 

ՀԱՅՏ*

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 2523100000, 2523210000) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|1. Հայտ                           |2. Գործողության ժամկետը           |

|թիվ                               |___.______. 2026 թ.-ից մինչև      |

|                                  |23.01.2027 թ.                     |

|__________________________________|__________________________________|

|3. Լիցենզիայի տիպը |              |4. Պայմանագիրը   |                |

|___________________|______________|_________________|________________|

|ՀԻՄՆԱԿԱՆ           |ՆԵՐՄՈՒԾՈՒՄ    |թիվ__________    |________թվականի |

|___________________|______________|_________________|________________|

|5. Հայտատու        |ՀՎՀՀ          |6. Վաճառող       |                |

|___________________|______________|_________________|________________|

|___________________|______________|_________________|________________|

|7. Ուղարկման երկիրը|              |8. Վաճառողի      |                |

|                   |              |երկիրը           |                |

|___________________|______________|_________________|________________|

|___________________|______________|_________________|________________|

|9. Պայմանագրի      |              |10. Արժեքը       |11. Վիճակագրական|

|արժույթը           |              |                 |արժեքը          |

|___________________|______________|_________________|________________|

|12. Ծագման երկիրը  |              |13. Քանակը       |14. Չափման      |

|                   |              |                 |միավորը         |

|_____________________________________________________________________|

|15. Ապրանքի ծածկագիրը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի և  դրա նկարագրությունը      |

|_____________________________________________________________________|

|16. Լրացուցիչ տեղեկատվություն                                        |

|_____________________________________________________________________|

|17. Լիցենզիայի տրամադրման հիմքը   |18. Հայտատուի լիազորված անձը      |

|                                  |Ա.Ա.Հ.                            |

|                                  |Պաշտոն                            |

|                                  |Հեռախոսահամար                     |

|                                  |Ստորագրություն և  կնիք            |

|                                  |Ամսաթիվ                           |

._____________________________________________________________________.

 

*_ Լրացվում է` համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ սահմանված կանոնների (հղում` https://www.arlis.am/DocumentView. aspx?DocID=197273) կամ հայտի լրացման ուղեցույցի, որոնք տեղադրված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում:

 

Ձև N 2

 

________

ԻՐՏԵԿ - ռուսերեն աղյուսակը չի բերվում:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2026 թվականի հունիսի 18-ի

N 867-Ն որոշման

 

Ձև N 1

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 2523100000, 2523210000) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|                         Լիազոր մարմին                               |

|_____________________________________________________________________|

|      Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն            |

|_____________________________________________________________________|

|1. |Լիցենզիա                      |2. |Գործողության ժամկետը          |

|___|______________________________|___|______________________________|

|   |N                             |   |____ .______. 2026 թ.-ից      |

|   |                              |   |մինչև  23.01.2027 թ.          |

|___|______________________________|___|______________________________|

|3. |Լիցենզիայի տեսակը             |4. |Պայմանագիր                    |

|___|______________________________|___|______________________________|

|   |ՀԻՄՆԱԿԱՆ       |ՆԵՐՄՈՒԾՈՒՄ    |   |թիվ__________|________թվականի |

|___|_______________|______________|___|_____________|________________|

|5. |Հայտատու       |              |6. |Վաճառող      |                |

|   |_______________|______________|___|_____________|________________|

|___|_______________|______________|___|_____________|________________|

|7. |Ուղարկման      |              |8. |Վաճառողի     |                |

|   |երկիրը         |              |   |երկիրը       |                |

|   |_______________|______________|___|_____________|________________|

|___|_______________|______________|___|_____________|________________|

|9. |Պայմանագրի     |              |10.|Արժեքը       |11.|Վիճակագրական|

|   |արժույթը       |              |   |             |   |արժեքը      |

|   |_______________|______________|___|_____________|___|____________|

|___|_______________|______________|___|_____________|___|____________|

|12.|Ծագման երկիրը  |              |13.|Քանակը       |14.|Չափման      |

|   |               |              |   |             |   |միավորը     |

|   |_______________|______________|___|_____________|___|____________|

|___|_________________________________________________________________|

|15.|Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի և  նկարագրությունը               |

|   |_________________________________________________________________|

|___|_________________________________________________________________|

|16.|Լրացուցիչ տեղեկություններ                                        |

|___|_________________________________________________________________|

|17.|Լիցենզիայի տրամադրման հիմքը   |18. Հայտատուի լիազորված անձը      |

|   |                              |Ա.Ա.Հ.                            |

|   |                              |Պաշտոն                            |

|   |                              |Հեռախոսահամար                     |

|   |                              |Ստորագրություն և  կնիք            |

|   |                              |Ամսաթիվ                           |

._____________________________________________________________________.

 

Ձև N 2

 

________

ԻՐՏԵԿ - ռուսերեն աղյուսակը չի բերվում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 հունիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2026
N 867-Ն
Որոշում