Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2026 թվականի N 879-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 228-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Մաքսային ոլորտի լիազոր մարմինը մինչև հաջորդող ամսվա 15-ը նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը տրամադրած լիազոր մարմին է ներկայացնում հաշվետու տարվա ընթացքում ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության կիրառմամբ Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների բնաիրային ծավալների մասին տեղեկություն` նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, եզրակացության համարը, տալու ամսաթիվը, ապրանքների հայտարարագրի գրանցման համարը, ամսաթիվը, փաստացի հայտարարագրված ծավալը, ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը և նկարագիրը:».

2) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներից բխող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և իրավական այլ ակտերով սահմանված քանակական սահմանափակումների (քվոտա) դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված քանակական սահմանափակումների (քվոտա) կիրառման նպատակով այլ ընթացակարգեր նախատեսված չեն.

1) նպատակային նշանակության եզրակացություն տրամադրվում է ներմուծվող կոնկրետ խմբաքանակի համար և տվյալ տարվա համար տվյալ ապրանքի մասով սահմանված քվոտայի շրջանակներում.

2) քվոտայի բաշխումն իրականացվում է ըստ հայտերի ներկայացման ժամանակագրական սկզբունքի հերթականության` մինչև քվոտայի սահմանված ծավալի սպառումը.

3) միաժամանակյա ներկայացված հայտերի պարագայում` սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետով բաշխումն իրականացնելուց հետո համապատասխան ժամանակահատվածում առկա քվոտայի մնացորդը հայտատուների միջև բաշխվում է համամասնորեն` ներկայացված հայտերով պահանջվող ծավալներին համապատասխան:».

3) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`

«2) ներմուծվող ապրանքի հաշիվ-ապրանքագրի պատճենը և առկայության պարագայում` օտարերկրյա գործընկերոջ հետ կնքված ներմուծման պայմանագրի պատճենը.».

4) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետում «, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում» բառերը փոխարինել «և անհաղթահարելի ուժի առկայության դեպքում, ինչպես նաև` մինչև սույն կարգի 4-րդ կետով սահմանված էլեկտրոնային համակարգի գործարկումը» բառերով.

5) որոշման N 2 հավելվածի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«8. Եզրակացություն ստանալու մասին հայտը մերժվում է հայտը լիազոր մարմնում պաշտոնական մուտքագրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում,

1) եթե հայտը և կից ներկայացվող փաստաթղթերի կազմն ամբողջական չեն կամ թերի են լրացված, և հայտը ու դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու պահից, մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը.

2) սույն որոշման 1.1-ին կետով սահմանված դեպքերում, նաև տվյալ տարվա համար սահմանված քվոտայի սպառված լինելու պարագայում:».

6) որոշման N 2 հավելվածի N 1 ձևում «Խնդրում եմ տալ եզրակացություն Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող մի շարք ապրանքների նպատակային նշանակությունը հաստատելու վերաբերյալ:» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Վերամշակող կամ ապրանքն օգտագործող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը (որոշման 2-րդ հավելվածի 1.1-ին կետով սահմանված նպատակային նշանակության փաստաթղթի դեպքում)

______________________________________________________________________

                                                                        «.

7) որոշման N 2 հավելվածի N 2 ձևում «Օտարերկրյա գործընկերոջ հետ կնքված պայմանագրի կամ հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Վերամշակող կամ ապրանքն օգտագործող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը (որոշման 2-րդ հավելվածի 1.1-ին կետով սահմանված նպատակային նշանակության փաստաթղթի դեպքում)

______________________________________________________________________

                                                                        «.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման N 2 հավելվածի N 1 ձևում «Դիմումին կից ներկայացնում եմ օտարերկրյա գործընկերոջ հետ կնքված պայմանագիրը կամ ապրանքի ներմուծման հաշիվ-ապրանքագիր» բառերը փոխարինել «Հայտին կից ներկայացնում եմ որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի 2-4-րդ ենթակետերով պահանջվող փաստաթղթերը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունիսի 18

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հունիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2026
N 879-Ն
Որոշում