Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2026 թվականի N 829-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1153-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) հավելվածի 1-ին կետում «նախնական մասնագիտական (արհեստագործական)» բառերը փոխարինել «արհեստագործական» բառով.

2) հավելվածի 3-րդ կետը «սովորողների (երեխաների)» բառերից հետո լրացնել «, ուսանողների» բառով.

3) հավելվածի 4-րդ կետից հանել «նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին» բառերը.

4) հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Մասնավորապես, եթե հանրակրթության (միջնակարգ կրթության) ոլորտում սովորողների միջին թիվը 288 է, նախադպրոցական կրթության ոլորտում` 63, մասնագիտական կրթության ոլորտում` 168, ապա որպես x1 կվերցնենք 288-ը, իսկ x-ի փոխարեն տեղադրելով` xն=63, xմ=168 արժեքները կունենանք հետևյալ պատկերը.

 

Աղյուսակ N 1

 

._____________________________________________________________________.

|Ոլորտը          |Նախադպրոցական  |Հանրակրթության       |Մասնագիտական  |

|                |կրթության ոլորտ|(միջնակարգ կրթության)|կրթության     |

|                |               |ոլորտ                |ոլորտ         |

|________________|_______________|_____________________|______________|

|Ռիսկային        |     6.6       |        30           |     17.5     |

|միավորը` ըստ    |               |                     |              |

|ոլորտի սովորող- |               |                     |              |

|ների թվի        |               |                     |              |

._____________________________________________________________________.

«.

 

5) հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Երկրորդ և երրորդ բաղադրիչների հանրագումարն ուսումնական հաստատությունում տեսչական մարմնի կողմից իրականացված վերջին ստուգման, իսկ նախադպրոցական կրթության և հանրակրթության (միջնակարգ կրթության) ոլորտների դեպքում նաև տեսչավորման արդյունքում ձևավորված ռիսկային միավորների հանրագումարն է:».

6) հավելվածը 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.1-ին կետով.

«22.1. Երկրորդ բաղադրիչն ուսումնական հաստատության գնահատականն է, որը ձևավորվում է վերջին ծրագրային ստուգման ընթացքում լրացված ստուգաթերթերի արդյունքներով` կրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման տեսանկյունից, իսկ նախադպրոցական կրթության և հանրակրթության (միջնակարգ կրթության) ոլորտների դեպքում նաև տեսչավորման ընթացքում լրացված ձևաթղթերի արդյունքներով` կրթության որակի գնահատման կամ կրթության կազմակերպման ընթացքում բացահայտված առկա խնդիրները հաշվի առնելով:».

7) հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Երկրորդ բաղադրիչը մասնագիտական կրթության ոլորտի դեպքում ձևավորվում է միայն ստուգման արդյունքներով, իսկ նախադպրոցական կրթության և հանրակրթության (միջնակարգ կրթության) ոլորտների դեպքում` ստուգման և տեսչավորման արդյունքների հանրագումարով`

1) ստուգման արդյունքում ձևավորված ռիսկային միավորն ստուգման ընթացքում կիրառված ստուգաթերթերի, այդ թվում` ըստ սյունակաշարերի գնահատված այն հարցերի ռիսկային միավորների հանրագումարն է, որոնց պահանջներն ուսումնական հաստատության կողմից խախտվել են, և ստուգաթերթի համապատասխան սյունակում և տողում նշվել է «ոչ» պատասխանը: Այն դեպքերում, երբ ստուգմանը մասնագետ չի ներգրավվում, ապա ստուգաթերթի` համապատասխան մասնագիտական գնահատական պահանջող հարցերի մեկնաբանություններում նշվում է` «Գործընթացի նկատմամբ ստուգում չի իրականացվել», և ստուգաթերթի համապատասխան սյունակում և տողում նշվում է «չի պահանջվում» («չ/պ») պատասխանը:

Սյունակաշարերի կիրառման արդյունքում «Անբավարար» կամ «Ոչ» նշում ստանալու դեպքում նշված հարցը գնահատվում է այդ հարցին վերագրված կշռի ամբողջական արժեքով, «Բավարար» նշում ստանալու դեպքում` ամբողջական կշռի 2/3-ով, «Առաջանցիկ» նշում ստանալու դեպքում` ամբողջական կշռի 1/3-ով, «Նախընտրելի» կամ «Այո» նշում ստանալու դեպքում` զրո.

2) տեսչավորման արդյունքում ձևավորվող ռիսկային միավորը երեք բաղադրիչների` սովորողների (երեխաների, ուսանողների) գիտելիքների գնահատման, ուսումնական պարապմունքների (դասերի) լսումների, ինչպես նաև բարոյահոգեբանական մթնոլորտի վերլուծության կամ կրթական գործընթացի կազմակերպման առանձին խնդիրների պարզաբանման նպատակով սովորողների, նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների), պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու ուսումնական հաստատության աշխատողների հետ հանդիպումների կամ իրականացված հարցումների արդյունքների գնահատումների հանրագումարն է: Ըստ թվարկված բաղադրիչներից յուրաքանչյուրի` տեսչավորված ուսումնական հաստատությունը կարող է գնահատվել «Բարձր», «Միջին» կամ «Ցածր»:

«Ցածր» գնահատականի դեպքում տեսչավորվող ուսումնական հաստատությունը գնահատվում է բաղադրիչին վերագրված կշռի ամբողջական արժեքով, «Միջին» գնահատականի դեպքում` ամբողջական կշռի 1/2-ով, «Բարձր» գնահատականի դեպքում` զրո կշռային միավորով:».

8) հավելվածի 23.1-ին և 23.2-րդ կետերում «հանրակրթության» բառը փոխարինել «կրթության բնագավառի» բառերով.

9) հավելվածի 25-րդ կետը «Երկրորդ բաղադրիչն անհատական ռիսկի մեջ կազմում է առավելագույնը 150 միավոր:» բառերից հետո լրացնել «Նախադպրոցական կրթության և հանրակրթության (միջնակարգ կրթության) ոլորտների դեպքում երկրորդ բաղադրիչը գնահատվում է ստուգման և տեսչավորման արդյունքներով` համապատասխանաբար առավելագույնը 60 և առավելագույնը 90 միավորով: Ստուգման արդյունքները գնահատվում են 23-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, իսկ տեսչավորման արդյունքները` 23-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` բաղադրիչներից յուրաքանչյուրի կշռային միավորը սահմանելով առավելագույնը 30 միավոր:» բառերով.

10) հավելվածի 62-րդ կետից հանել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին» բառերը.

11) հավելվածի 69-րդ կետում «[0,5%)» թիվը փոխարինել «[0%; 0,5%)» թվերով:

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տեսչական մարմնի կողմից մասնագիտական կրթության ոլորտի ուսումնական հաստատություններում մեկ կրթական ծրագրով իրականացված ստուգումների արդյունքում հաստատության անհատական ռիսկի երկրորդ և երրորդ բաղադրիչները գնահատվում են վերջին ստուգման արդյունքների հիման վրա, իսկ այն դեպքերում, երբ ուսումնական հաստատությունում իրականացվել են ստուգումներ երկու կրթական ծրագրերով, նշված բաղադրիչների գնահատումն իրականացվում է ավելի բարձր` առավել ռիսկային արդյունքի հիման վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունիսի 11

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 հունիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.06.2026
N 829-Ն
Որոշում