Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2026 թվականի N 900-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Թալին, գյուղ Դաշտադեմ 5 ջրավազան հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 07042026-02-0061) 0.07982 հա մակերեսով հողամասն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին (այսուհետ` կոմիտե):

2. Թույլատրել կոմիտեին ամրացված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Թալին, գյուղ Դաշտադեմ 5 ջրավազան հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 07042026-02-0061), 02-035-0491-0002 կադաստրային ծածկագրով, 0.07982 հա մակերեսով և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Թալին, գյուղ Դաշտադեմ 6 հողամաս հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 13032026-02-0050), 02-035-0130-0005 կադաստրային ծածկագրով, 1.746 հա մակերեսով Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերի միավորումը` մեկ միասնական անշարժ գույքի ձևավորմամբ:

3. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքերի միավորման, նոր միասնական անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և անհրաժեշտ այլ իրավական գործողությունների իրականացումը` դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով կոմիտեի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.2026
N 900-Ա
Որոշում