ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 2026 թվականի N 907-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Գեղարքունիքի մարզ, համայնք Մարտունի, գյուղ Ծակքար, 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 2 հողամաս հասցեում գտնվող, 978 912 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 0.1236 հա մակերեսով հողամասը (17.11.2025 թ. տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 17112025-05-0012 վկայական) ամրացնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին, բժշկական ամբուլատորիա կառուցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունիսի
Երևան