Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2026 թվականի N 577-Ա

 

ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2026 թվականի հուլիսի 1-2-ը գործուղել Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)` «Երկրաշարժերի առողջապահական ազդեցության նվազեցմանն ուղղված առողջապահական համակարգերի պատրաստվածություն և արձագանքում» խորագրով նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Անահիտ Ավանեսյանի` Թուրքիայի Հանրապետություն գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի` Թուրքիայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Թուրքիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունիսի 30

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.06.2026
N 577-Ա
Որոշում