Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

25 հունիսի 2026 թվականի N 939-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

204.29. Ջրահեռացման առուներ (Side Ditches): Ճանապարհից մակերևութային ջրերի հեռացման համակարգեր շերտը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.29).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Ջրահեռացման առվի տեսակ` նշվում է տվյալ ճանապարհահատվածի ջրահեռացման առվի տեսակը (վաք, կողային առու և այլն)`

4) Ջրահեռացման կողային առվի սկզբի պիկետ` նշվում է տվյալ ճանապարհահատվածի ջրահեռացման առվի սկզբի պիկետը.

5) Ջրահեռացման կողային առվի ավարտի պիկետ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա ջրահեռացման առվի վերջի պիկետը.

6) Որ կողմում է գտնվում ջրահեռացման առուն` նշվում է տվյալ ճանապարհահատվածի ջրահեռացման առուն որ կողմում է գտնվում (Աջ/Ձախ).

7) Ջրահեռացման առուների երկարություն` նշվում է տվյալ ճանապարհահատվածում ջրահեռացման առուների ընդհանուր երկարությունը (մ).

8) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

9) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.29. Ջրահեռացման առուներ շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|Ջրահեռացման առվի տեսակ (Ditch_Type)               |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Ջրահեռացման կողային առվի սկզբի պիկետ (Start_KM)   |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Ջրահեռացման կողային առվի ավարտի պիկետ (End_KM)    |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Որ կողմում է գտնվում ջրահեռացման առուն (Side)     |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Ջրահեռացման առուների երկարություն (Length_M)      |Double (5)        |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.30. Կայանատեղիներ և հանգստի գոտիներ (Rest Areas): Ճանապարհի հարևանությամբ գտնվող հանգստի և կայանման տարածքներ շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.30).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Հեռավորությունը ճանապարհի եզրից` նշվում է կայանատեղիի կամ հանգստի գոտու հեռավորությունը ճանապարհի տվյալ հատվածից (մ).

4) Կայանատեղիի տեսակը. օրինակներ`

. Կարճաժամկետ կայանատեղի (միայն թեթև մարդատար ավտոմոբիլի համար),

. Բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի (հանգստի և սնվելու համար նախատեսված սեղաններով և նստարաններով, մեքենաների կայանատեղիներով, զուգարաններով և աղբամաններով, տրանսպորտային միջոցների (ավտոմեքենաներ, բեռնատարներ, ավտոբուսներ, ավտոգնացքներ) կայանատեղով` նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված),

. Շրջանցող ուղիներ,

. Ավտոտաղավար,

. Ծանրաքաշ բեռնատարների հատուկ կայանատեղի (TIR),

. Տեսարժան վայրի դիտահարթակ (Viewpoint parking).

5) Կայանատեղի տեղադիրքը ճանապարհի նկատմամբ` նշվում է` ճանապարհին հարակի՞ց է, թե՞ ունի առանձին ելք ու մուտքի ճանապարհներ.

6) Կայանատեղիի ընդհանուր մակերես` նշվում է կայանատեղիի կամ հանգստի գոտու ընդհանուր մակերեսը (քմ).

7) Նախատեսված տրանսպորտային միջոցների քանակ (տարողունակություն)` նշվում է կայանատեղիում նախատեսված տրանսպորտային միջոցների առավելագույն քանակը.

8) Խմելու կամ տեխնիկական ջրի առկայություն` նշվում է կայանատեղիում նախատեսված խմելու կամ տեխնիկական ջրի առկայությունը (Այո/Ոչ).

9) Սանիտարական հանգույցի առկայություն` նշվում է կայանատեղիում նախատեսված սանհանգույցի առկայությունը (Այո/Ոչ).

10) Ավտոէստակադայի առկայություն (վերանորոգման համար)` նշվում է կայանատեղիում տրանսպորտային միջոցների վերանորոգման համար վերանորոգման կետի կամ էստակադայի առկայությունը.

11) Բնակավայրի անվանում` նշվում է կայանատեղի մոտակայքում գտնվող բնակավայրի անվանումը.

12) Տեղադիրք` նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա կայանատեղի տեղադիրքը` պիկետը.

13) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

14) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.30. Կայանատեղիներ և հանգստի գոտիներ շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Հեռավորությունը ճանապարհի եզրից                   |Double            |

|(Distance_From_Road_M)                            |                  |

|__________________________________________________|__________________|

|Կայանատեղիի տեսակ (Parking_Type)                  |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Կայանատեղիի ընդհանուր մակերես (Parking_Area)      |Double (10)       |

|__________________________________________________|__________________|

|Կայանատեղի տեղադիրքը ճանապարհի նկատմամբ           |VarChar (20)      |

|(Location_KM)                                     |                  |

|__________________________________________________|__________________|

|Նախատեսված տրանսպորտային միջոցների քանակ          |Integer (10)      |

|(տարողունակություն) (Capacity_Veh)                |                  |

|__________________________________________________|__________________|

|Խմելու կամ տեխնիկական ջրի առկայություն            |Boolean           |

|(Water_Supply)                                    |                  |

|__________________________________________________|__________________|

|Սանիտարական հանգույցի առկայություն                |Boolean           |

|(Toilet_Facility)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Ավտոէստակադայի առկայություն (վերանորոգման         |Boolean           |

|համար) (Ramp_Facility)                            |                  |

|__________________________________________________|__________________|

|Բնակավայրի անվանում (Residence)                   |VarChar (50)      |

|Տեղադիրք (Location_KM)                            |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.31. Ճանապարհամերձ սպասարկման օբյեկտներ (Commercial Facilities): Բենզալցակայաններ, մոթելներ, սննդի կետեր, ճանապարհային պահպանության հենակետ և սպասարկման այլ օբյեկտներ շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.31).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Սպասարկման օբյեկտի տեղադիրք` նշվում է օբյեկտի դիրքը ճանապարհահատվածում (ապահովված է տեսանելիությունը, խոչընդոտ է հանդիսանում, երթևեկության անվտանգության պայմաններին չի բավարարում).

4) Անցումային-արագացման, դանդաղեցման գոտու առկայություն` նշվում է օբյեկտին միացող անցումային-արագացման, դանդաղեցման գոտու առկայությունը (Այո/Ոչ).

5) Սպասարկման օբյեկտի տեսակ` նշվում է օբյեկտի տեսակը (ԱԳԼՃԿ, բենզալցակայան, ռեստորան, հյուրանոց և այլն).

6) Մուտքի (առկայության դեպքում նաև ելքի) տեղադիրք` նշվում է սպասարկման օբյեկտի ճանապարհահատվածի տեղադիրքը` պիկետը.

7) Սպասարկման օբյեկտի հեռավորություն ճանապարհի եզրից` նշվում է սպասարկման օբյեկտի հեռավորությունը ճանապարհի երթևեկելի գոտու եզրից (մետրերով)

8) Տեղադիրք` ըստ գոտիականության` նշվում է սպասարկման օբյեկտը գտնվում է օտարման շերտո՞ւմ, թե՞ պաշտպանական գոտում.

9) Մուտքի (առկայության դեպքում նաև ելքի) հանգույցի արհեստական լուսավորության առկայություն` նշվում է սպասարկման օբյեկտի մուտքի մոտ լուսավորության առկայությունը ճանապարհահատվածում (Այո/Ոչ).

10) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

11) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.31. Ճանապարհամերձ սպասարկման օբյեկտներ շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Սպասարկման օբյեկտի տեղադիրք ճանապարհին            |VarChar (20)      |

|(Location_KM)                                     |                  |

|__________________________________________________|__________________|

|Անցումային-արագացման, դանդաղեցման գոտու           |Boolean           |

|առկայություն (Has_Decel_Lane)                     |                  |

|__________________________________________________|__________________|

|Սպասարկման օբյեկտի տեսակը (Facility_Type)         |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Մուտքի (առկայության դեպքում նաև  ելքի) տեղադիրք   |VarChar (20)      |

|(Location_KM)                                     |                  |

|__________________________________________________|__________________|

|Սպասարկման օբյեկտի հեռավորություն ճանապարհի       |VarChar (20)      |

|եզրից (Distance_Edge_Road)                        |                  |

|__________________________________________________|__________________|

|Տեղադիրք` ըստ գոտիականության (Zone_Location)      |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Մուտքի հանգույցի արհեստական լուսավորության        |Boolean           |

|առկայություն (Has_Night_Lighting)                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.32. Ուղևորափոխադրման կանգառներ (Bus Stops/Pavilions). Ուղևորների սպասարկման ավտոբուսի կանգառների շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.32).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Կանգառի տեսակ` նշվում է կանգառի տեսակը. օրինակ`

. Միջանկյալ (գծային),

. Վերջնակետային (դիսպետչերական կետով),

. Ըստ պահանջի (առանց հատուկ կահավորման).

4) Կանգառի տեղադիրք` նշվում է տվյալ ճանապարհահատվածի վրա գտնվող կանգառի տեղադիրքը` պիկետը.

5) Կանգառի կողմ` նշվում է կանգառի տեղակայման կողմը (Աջ/Ձախ)

6) Սպասասրահի/տաղավարի առկայություն` նշվում է կանգառում սպասասրահի կամ տաղավարի առկայությունը (Այո/Ոչ).

7) Կանգառային գրպանիկի առկայություն` նշվում է կանգառային գրպանիկի առկայությունը (Այո/Ոչ).

8) Համապատասխան բնակավայրի անվանում` նշվում է ճանապարհի տվյալ հատվածում կանգառը գտնվելու բնակավայրի (կամ մոտակա բնակավայրի) անվանումը.

9) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

10) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.32. Ավտոբուսի կանգառներ շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Կանգառի տեսակ (Stop_Type)                         |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Կանգառի տեղադիրք (Location_KM)                    |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Կանգառի կողմ (Side)                               |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Սպասասրահի/տաղավարի առկայություն (Has_Pavilion)   |Boolean           |

|__________________________________________________|__________________|

|Կանգառային գրպանիկի առկայություն (Has_Pocket)     |Boolean           |

|__________________________________________________|__________________|

|Համապատասխան բնակավայրի անվանում (Residence)      |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.33. Ճանապարհի վթարավտանգ հատվածներ` սև կետեր (Blackspots). Սև կետերը ճանապարհատրանսպորտային պատահարների (այսուհետ` նաև ՃՏՊ) կենտրոնացման վայրեր են, որոնք ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26 N 1699-Ն որոշման 3-րդ հավելվածի` ՃՏՊ կուտակման վայր կա՛մ ճանապարհի վթարավտանգ հատվածներ են (ճանապարհի կամ փողոցի հատված), որոնց երկարությունը բնակավայրերից դուրս չի գերազանցում 1000 մետր, իսկ բնակավայրերում` 200 մետր, կա՛մ ճանապարհների, փողոցների հատման մասերում վերջին տարում տեղի է ունեցել 3 կամ ավելի միևնույն տեսակի ՃՏՊ, կամ 5 և ավել ՃՏՊ` անկախ դրանց տեսակից, որոնց հետևանքով եղել են զոհեր կամ վիրավորներ: Շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2. 33).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Վտանգավոր հատվածի կենտրոն կամ սկիզբ` նշվում է սև կետի կենտրոնը կամ սկիզբը.

4) Գրանցված պատահարների թիվը` նշվում է վերջին 3 տարվա ընթացքում ճանապարհի տվյալ հատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ի թիվը.

5) Զոհերի թիվը` նշվում է վերջին 3 տարվա ընթացքում ճանապարհի տվյալ հատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում մահվան դեպքերի թիվը.

6) Վիրավորների թիվը` նշվում է վերջին 3 տարվա ընթացքում ճանապարհի տվյալ հատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում վիրավորների թիվը.

7) Պատահարի հիմնական պատճառը` նշվում է ճանապարհի տվյալ հատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառը (օրինակ` տեսանելիության պակաս, վրաերթ և այլն).

8) Բացահայտման տարեթիվը` նշվում է վերջին 3 տարվա ընթացքում ճանապարհի տվյալ հատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ի բացահայտման տարեթիվը.

9) Վերացման տարեթիվը` նշվում է սև կետի վերացման տարեթիվը.

10) Սկզբի ամսաթիվը` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

11) Վերջին ամսաթիվը` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.33. Ճանապարհի վթարավտանգ հատվածներ` սև կետերի շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Վտանգավոր հատվածի կենտրոն կամ սկիզբ (Location_KM) |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Գրանցված պատահարների թիվ (Accident_Count)         |Integer           |

|__________________________________________________|__________________|

|Զոհերի թիվ (Fatalities)                           |Integer           |

|__________________________________________________|__________________|

|Վիրավորների թիվ (Injuries)                        |Integer           |

|__________________________________________________|__________________|

|Պատահարների հիմնական պատճառ թիվը (Main_Cause)     |VarChar (100)     |

|__________________________________________________|__________________|

|Բացահայտման տարեթիվ (Detection_Date)              |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերացման տարեթիվ (Elimination_Date)               |Date              |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.34. Գովազդային վահանակներ: Ճանապարհի օտարման շերտում (տեղադրված կամ նոր տեղադրվելիք) կամ բաժանարար գոտում (երկարաժամկետ պայմանագրով նախկինում տեղադրված) տեղադրված գովազդային վահանակներ շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.34).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Գովազդային վահանակի տեսակ` օրինակ` Էլեկտրոնային էկրան, Ստանդարտ վահանակ, Լուսատուփ և այլն.

4) Տեղադրման կետ ըստ պիկետի` նշվում է տվյալ ճանապարհահատվածի վրա տեղադրված գովազդային վահանակի տեղադիրքը` պիկետը (կմ+մ).

5) Բնակավայրի անվանում` նշվում է վահանակի տեղադրման վայրում գտնվող բնակավայրի անվանումը, որտեղով անցնում է ճանապարհի տարանցիկ հատվածը: Սույն ցուցանիշը նշվում է, եթե գովազդային վահանակը տեղադրված է բնակավայրով անցնող տարանցիկ ճանապարհի օտարման շերտում կամ բաժանարար գոտում.

6) Տեղակայման ուղղություն` նշվում է վահանակի տեղադրված ուղղությունը` ճանապարհի երթևեկության գոտուց, իսկ բաժանիչ գոտու դեպքում նշվում է` «Բաժանիչ գոտի» (Աջ/Ձախ/ Բաժանիչ գոտի).

7) Վահանակի հենարանի փաստացի հեռավորություն` երթևեկելի մասի եզրից` նշվում է գովազդային վահանակի հեռավորությունը ճանապարհի երթևեկելի գոտուց (մ).

8) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

9) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.34. Գովազդային վահանակներ շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Վահանակի գաբարիտային չափեր (Dimensions)           |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Բնակավայրի անվանում (Residence)                   |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Տեղադրման կետ` ըստ պիկետի (Location_KM)           |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Տեղակայման ուղղություն (Side/Dividing_line)       |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Վահանակի հենարանի փաստացի հեռավորություն`         |Double            |

|երթևեկելի  մասի եզրից (Distance_From_Road_M)      |                  |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.35. Ճանապարհահատվածներն ըստ աղետի ռիսկի մակարդակի (M_Sections_Risk_Level): Շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.35).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշը, համարը և անվանումը` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Հատվածի սկզբնական պիկետ` նշվում է ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ առկա է աղետի ռիսկ (կմ+մ).

4) Հատվածի վերջնական պիկետ` նշվում է ճանապարհի այն հատվածի ավարտը, որտեղ առկա է աղետի ռիսկ (կմ+մ).

5) Հատվածի երկարություն` նշվում է ճանապարհի այն հատվածի երկարությունը, որտեղ առկա աղետի ռիսկ` մետրերով (մ).

6) Ռիսկի մակարդակ` նշվում է առկա աղետի ռիսկի մակարդակը (Բարձր, Միջին, Ցածր)

7) Հիմնական կլիմայական վտանգը` նշվում է առկա աղետի կլիմայական վտանգի տեսակը.

8) Կլիմայական խոցելիության ինդեքս` նշվում է առկա աղետի կլիմայական խոցելիության ինդեքսը.

9) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

10) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.35. Ճանապարհահատվածներն ըստ ռիսկի մակարդակի շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Հատվածի սկզբնական պիկետ (Start_KM)                |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Հատվածի վերջնական պիկետ (End_KM)                  |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Հատվածի երկարություն (Length_M)                   |Double            |

|Ռիսկի մակարդակ (Risk_Level)                       |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Հիմնական կլիմայական վտանգ (Primary_Climate_Hazard)|VarChar 100       |

|__________________________________________________|__________________|

|Կլիմայական խոցելիության ինդեքս                    |Double            |

|(Vulnerability_Index)                             |                  |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.36. Ճանապարհահատվածում առկա ձնահյուսերի և ձնաբքերի խոցելի տեղամասեր (Avalanche_Snowdrift_Sections): Շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.36).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշը, համարը և անվանումը` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Վտանգավոր հատվածի սկիզբ` նշվում է ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ առկա է ձնահյուսերի և ձնաբքերի խոցելի տեղամաս (կմ+մ).

4) Վտանգավոր հատվածի վերջ` նշվում է ճանապարհի այն հատվածի ավարտը, որտեղ առկա է ձնահյուսերի և ձնաբքերի խոցելի տեղամաս (կմ+մ).

5) Հատվածի երկարություն` նշվում է ճանապարհի այն հատվածի երկարությունը, որտեղ առկա է ձնահյուսերի և ձնաբքերի խոցելի տեղամաս` մետրերով (մ).

6) Վտանգի տեսակ` նշվում է ձնահյուսերի և ձնաբքերի խոցելի տեղամասերի տեսակը (Ձնահյուս, Ձնաբուք).

7) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

8) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.36. Ճանապարհահատվածում առկա ձնահյուսերի և ձնաբքերի խոցելի տեղամասեր շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Վտանգավոր հատվածի սկիզբ (Start_KM)                |VarChar (20)      |

|Վտանգավոր հատվածի վերջ (End_KM)                   |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Հատվածի երկարություն (Length_M)                   |Double            |

|__________________________________________________|__________________|

|Վտանգի տեսակ (Hazard_Type)                        |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.37. Ճանապարհահատվածում առկա սելավավտանգ և ջրածածկվող տեղամասեր (Mudflow_Flood_Sections): Շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.37).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշը, համարը և անվանումը` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Վտանգավոր հատվածի սկիզբ` նշվում է ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ առկա է սելավավտանգ և ջրածածկվող տեղամաս (կմ+մ).

4) Վտանգավոր հատվածի վերջ` նշվում է ճանապարհի այն հատվածի ավարտը, որտեղ առկա է սելավավտանգ և ջրածածկվող տեղամաս (կմ+մ).

5) Հատվածի երկարություն` նշվում է ճանապարհի այն հատվածի երկարությունը, որտեղ առկա է սելավավտանգ և ջրածածկվող տեղամաս` մետրերով (մ).

6) Վտանգի տեսակ` նշվում է սելավավտանգ և ջրածածկվող տեղամասը (Սելավ, Հեղեղում / Flash flood).

7) Աղբյուր` նշվում է սելավավտանգ և ջրածածկվող տեղամասի աղբյուրը (օրինակ` հարակից գետի վարարում, մակերևութային հոսք լանջից, անբավարար ջրահեռացում)

8) Ջրածածկման հավանական/առավելագույն խորություն ճանապարհի վրա` նշվում է ճանապարհի տվյալ հատվածում ջրածածկման հավանական կամ առավելագույն խորությունը` մետրերով (մ).

9) Հաճախականություն` նշվում է ճանապարհի տվյալ հատվածում սելավի կամ ջրածածկման հավանական հաճախականությունը (հազվադեպ, սեզոնային, մշտական ռիսկ).

10) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

11) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.37. Ճանապարհահատվածում առկա սելավավտանգ և ջրածածկվող տեղամասեր շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Վտանգավոր հատվածի սկիզբ (Start_KM)                |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Վտանգավոր հատվածի վերջ (End_KM)                   |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Հատվածի երկարություն (Length_M)                   |Double            |

|__________________________________________________|__________________|

|Վտանգի տեսակ (Flash flood) (Hazard_Type)          |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Աղբյուր (Flood_Source)                            |VarChar           |

|__________________________________________________|__________________|

|Ջրածածկման հավանական/առավելագույն խորություն      |Double            |

|ճանապարհի վրա (Max_Water_Depth_M)                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Հաճախականություն (Frequency)                      |VarChar(50)       |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.38. Ճանապարհահատվածում առկա քարաթափման ենթակա տեղամասեր (Rockfall_Prone_Sections. Շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.38).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշը, համարը և անվանումը` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Քարաթափման կետի պիկետը` նշվում է ճանապարհի այն հատվածը, որտեղ առկա է քարաթափման ռիսկ.

4) Քարաթափման աստիճան` նշվում է քարաթափումը փակել է կողնակը, ճանապարհի երթևեկելի մասը.

5) Քարաթափման վնաս` նշվում է քարաթափումը վնասել է ճանապարհը, կառուցվածք, տրանսպորտային միջոց:

6) Գրանցված քարաթափման ամսաթիվ` նշվում է քարաթափման գրանցման օրը, ամիսը, տարին.

7) Թափված զանգվածի մոտավոր ծավալ` նշվում է քարաթափված զանգվածի մոտավոր ծավալը` խորանարդ մետրով.

8) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

9) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.38. Ճանապարհահատվածում առկա քարաթափման ենթակա տեղամասեր շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Քարաթափման կետի պիկետը (Location_KM)              |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Քարաթափման աստիճան (Rockfall_Level)               |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Քարաթափման վնաս (Rockfall_damage)                 |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Գրանցված քարաթափման ամսաթիվ (Event_Date)          |Date              |

|__________________________________________________|__________________|

|Թափված զանգվածի մոտավոր ծավալ (Volume_M3)         |Double            |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.39. Ճանապարհահատվածում առկա սողանքային տեղամասեր (Landslide_road / Landslide_on_M): Նշվում են ճանապարհային ցանցի այն հատվածները, որոնք անմիջապես գտնվում են սողանքային մարմնի վրա կամ խոցելի են դրա ազդեցությանը: Շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2. 39).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշը, համարը և անվանումը` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Սողանքային հատվածի սկզբնակետ` նշվում է սողանքային տեղամասի ճանապարհահատվածի սկզբնակետը (կմ+մ).

4) Սողանքային հատվածի վերջնակետ` նշվում է սողանքային տեղամասի ճանապարհահատվածի վերջնակետը (կմ+մ).

5) Ռիսկի աստիճան` նշվում է սողանքային հատվածի ռիսկի աստիճանը (բարձր, միջին, ցածր)` ըստ գնահատման.

6) Սողանքի կարգավիճակ` նշվում է սողանքի կարգավիճակը (ակտիվ, պասիվ/ կայունացած)

7) Ճանապարհի վրա ազդող մոտավոր մակերես կամ ծավալ` նշվում է սողանքի հետևանքով ճանապարհահատվածի վրա ազդեցությունը` մոտավոր մակերեսով կամ ծավալով (քմ).

8) Վերջին ակտիվության կամ ճանապարհի վնասման արձանագրված ամսաթիվ` նշվում է սողանքի ակտիվության կամ ճանապարհի վնասման արձանագրված արձանագրման վերջին ամսաթիվը.

9) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

10) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.39. Ճանապարհահատվածում առկա սողանքային տեղամասեր ճանապարհների վրա շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Սողանքային հատվածի սկզբնակետ (Start_KM)           |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Սողանքային հատվածի վերջնակետ (End_KM)             |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Ռիսկի աստիճան (Risk_Level)                        |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Սողանքի կարգավիճակ (Activity_Status)              |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի վրա ազդող մոտավոր մակերես կամ ծավալ     |Double            |

|(Affect_Area_SQM)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ակտիվության կամ ճանապարհի վնասման          |Date              |

|արձանագրված ամսաթիվ (Last_Event_Date)             |                  |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.40. Ճանապարհի և ջրահոսքի հատման կետեր (Cross_river_road): Կրիտիկական հանգույցներ, որտեղ ճանապարհը հատում է պոտենցիալ վտանգավոր սելավատարներ կամ գետեր (կապվում է 204.1-ին կետի շերտը 204.24-րդ կետի շերտի հետ): Շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.40).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշը, համարը և անվանումը` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Հատման հստակ պիկետ` նշվում է ճանապարհի և ջրահոսքի հատման կետերի հատման հստակ պիկետը (կմ+մ).

4) Գետի, առվակի կամ սելավատարի անվանումը` նշվում է ջրահոսք առաջացնող գետի, առվակի կամ սելավատարի անվանումը.

5) Հատման տեսակ` նշվում է ճանապարհի և ջրահոսքի հատման կառույցը (կամուրջ, խողովակ, գետնանցում և այլն).

6) Գետի կամ հունի սելավավտանգ լինելու հանգամանք` նշվում է, թե արդյոք տվյալ գետը կամ հունը սելավավտանգ է, թե՞ ոչ (Այո/ Ոչ).

7) Խոցելիության ինդեքսը` նշվում է ճանապարհի և ջրահոսքի հատման տեղամասում խոցելիության ինդեքսը` ըստ բալային համակարգի (1-ից 5 բալանոց համակարգով).

8) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

9) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.40. Ճանապարհի և ջրահոսքերի հատման կետեր շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Հատման հստակ պիկետը (Location_KM)                 |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Գետի, առվակի կամ սելավատարի անվանումը (River_Name)|VarChar (100)     |

|__________________________________________________|__________________|

|Հատման տեսակը (Structure_Type)                    |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Գետի կամ հունի սելավավտանգ լինելու հանգամանքը     |Boolean           |

|(Mudflow_Risk)                                    |                  |

|__________________________________________________|__________________|

|Խոցելիության ինդեքսը (Vulnerability_Score)        |Integer           |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

204.41. Ճանապարհների անվտանգության վարկանիշավորում (Road Safety Rating): Ճանապարհների անվտանգության գնահատումը` վարկանիշավորումը հիմնված է ինչպես ճանապարհի նախագծային բնութագրերի, այնպես էլ ՃՏՊ տվյալների (առկայության դեպքում) գնահատման վրա: Ճանապարհային անվտանգության վարկանիշավորումը իրականացվում է ճանապարհային ցանցի կամ դրա հատվածների անվտանգության գնահատման միջոցով` կամ յուրաքանչյուր ճանապարհի 100 մետրը մեկ, կամ յուրաքանչյուր խաչմերուկից խաչմերուկ, կա՛մ առանձին հանգույցի հատվածի համար: Ճանապարհային անվտանգության գնահատման և ճանապարհային անվտանգության վարկանիշավորման արդյունքների հիման վրա իրականացվում են ճանապարհային անվտանգության նպատակային հետազոտություններ` ճանապարհների վթարավտանգ հատվածների հայտնաբերման և բարելավման աշխատանքներ կատարելու նպատակով, ճանապարհային անվտանգության նպատակային և պարբերական հետազոտությունների միջոցով: Շերտը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.41).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշը, համարը և անվանումը` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի.

3) Գնահատված հատվածի սկիզբ` նշվում է ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ կատարվել է ճանապարհային անվտանգության գնահատում և վարկանիշավորում (կմ+մ).

4) Գնահատված հատվածի վերջ` նշվում է ճանապարհի այն հատվածի ավարտը, որտեղ կատարվել է ճանապարհային անվտանգության գնահատում և վարկանիշավորում (կմ+մ).

5) Գնահատված հատվածի վարկանիշ` աստղային գնահատմամբ` նշվում է գնահատված հատվածի վարկանիշը` ըստ աստղերի (1-5 աստղային գնահատմամբ).

6) Գնահատված ճանապարհի տարանցիկ հատված` նշվում է գնահատված ճանապարհի տարանցիկ հատվածի բնակավայրը` գյուղական կամ քաղաքային.

7) Ճանապարհի աջ կամ ձախ գոտին` նշվում է ճանապարհային անվտանգության գնահատում և վարկանիշավորում կատարած ճանապարհի հատվածի կողմը (Աջ/Ձախ).

8) Սկզբի ամսաթիվ` նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը.

9) Վերջին ամսաթիվ` նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար:

Աղյուսակ 2.41. Ճանապարհային անվտանգության վարկանիշավորման շերտի հատկանիշները

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                       |Տվյալի տեսակ      |

|                                                  |(Data type)       |

|__________________________________________________|__________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                     |Integer (10)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի պայմանանիշ, համար և  անվանում           |VarChar (10)      |

|(Road_Index_Name)                                 |                  |

|__________________________________________________|__________________|

|Գնահատված հատվածի սկիզբ (Start_KM)                |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Գնահատված հատվածի վերջ (End_KM)                   |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Գնահատված հատվածի վարկանիշ (Safety_Rate_Star)     |Boolean           |

|__________________________________________________|__________________|

|Գնահատված ճանապարհի տեսակ (Residence)             |VarChar (50)      |

|__________________________________________________|__________________|

|Ճանապարհի աջ կամ ձախ գոտին (Side/Dividing_line)   |VarChar (20)      |

|__________________________________________________|__________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                        |Date              |

|__________________________________________________|__________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                         |Date              |

._____________________________________________________________________.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

2026 թ. հունիսի 29

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը` 30 հունիսի 2026 թվական:

pin
ՀՀ կառավարություն
25.06.2026
N 939-Ն
Որոշում