Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 800-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2026 թվականի N 986-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 800-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 800-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշման հավելվածի վերնագրում և 1-ին կետում «թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների» բառերը փոխարինել «առանձին ապրանքների» բառերով.

2) որոշման նախաբանից հանել ««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 8-րդ կետերով,» և «և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Ա որոշման N 1 հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.3-րդ կետը» բառերը.

3) որոշման 3-րդ և որոշման հավելվածի 2-րդ կետերում «հուլիսի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով.

4) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով`

«2.1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման հավելվածի 3.1-ին կետում նշված ժամկետում արտահանված ջերմատնային արտադրության առանձին ապրանքների փոխհատուցման տրամադրման նպատակով մինչև 2026 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:».

5) որոշման հավելվածի`

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ն արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով`

1) ԱՏԳ ԱԱ 0810 10 000 0 ծածկագրին դասվող ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ.

2) ԱՏԳ ԱԱ 0702 00 000 ծածկագրին դասվող լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ.

3) ԱՏԳ ԱԱ 0709 60 100 ծածկագրին դասվող պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ.

4) ԱՏԳ ԱԱ 0603 ծածկագրին դասվող ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ:»,

բ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով`

«3.1. Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ն արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով`

1) ԱՏԳ ԱԱ 0810 10 000 0 ծածկագրին դասվող ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ.

2) ԱՏԳ ԱԱ 0702 00 000 ծածկագրին դասվող լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ.

3) ԱՏԳ ԱԱ 0702 00 000 ծածկագրին դասվող չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ.

4) ԱՏԳ ԱԱ 0709 60 100 ծածկագրին դասվող պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ.

5) ԱՏԳ ԱԱ 0603 ծածկագրին դասվող ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ.

6) Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանված ԱՏԳ ԱԱ 0603 ծածկագրին դասվող ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 50 ՀՀ դրամ:»,

գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Փոխհատուցման տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարող սուբյեկտը, որը փոխհատուցում ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով, սույն միջոցառման N 1 ձևին համապատասխան դիմում (այսուհետ` դիմում) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` նախարարություն), որին կցում են`

1) ապրանքների` Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագր(եր)ի (TT TC) կամ «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագր(եր)ի պատճենները.

2) հաշվարկային փաստաթուղթ (հաշիվ ապրանքագիր).

3) հայտարարագիր` ապրանքները ջերմատնային արտադրության լինելու վերաբերյալ սույն միջոցառման N 3 ձևին համապատասխան:»,

դ. 5-րդ կետը «ներկայացնում է» բառից հետո լրացնել «ամսական պարբերականությամբ`», իսկ «հետո» բառից հետո` «, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերով,

ե. 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Նախարարության համապատասխան ստորաբաժանումը դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող 12 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է դիմումի ուսումնասիրություն, և անհամապատասխանությունների բացակայության դեպքում տնտեսավարող սուբյեկտի և նախարարության միջև կնքվում է Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիր, և կազմվում է սույն միջոցառման N 2 ձևին համապատասխան եզրակացություն, որի հիման վրա նախարարության համապատասխան ստորաբաժանումը, համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում, 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցման գումարը փոխանցում է տնտեսավարող սուբյեկտին:

7. Դիմումների ուսումնասիրության և անհամապատասխանությունների բացահայտման անհրաժեշտությունից ելնելով` նախարարությունն իրականացնում է հարցում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե:»,

զ. 8-րդ կետի 2-րդ ենթակետում «3-րդ կետում» բառերը փոխարինել «սույն միջոցառման 3-րդ կամ 3.1-ին կետերում» բառերով, իսկ «աջակցություն» բառը` «փոխհատուցում» բառով,

է. 8-րդ կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին և 2.2-րդ ենթակետերով`

«2.1. դիմումին կից ներկայացված սույն միջոցառման 3-րդ կամ 3.1-ին կետերում նշված ապրանքները հետ են վերադարձվել Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից` ձևակերպվելով «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով կամ հետ են վերադարձվել Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից.

2.2. արտահանված ապրանքները ջերմատնային արտադրության չեն.»,

ը. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9. Նախարարության կողմից դիմումի մերժման դեպքում արձանագրվում է (են) մերժման հիմք(եր)ը և տնտեսավարող սուբյեկտին պատշաճ կարգով դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է այդ մասին:»,

թ. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ կետով`

«11. Եթե պարզվում է, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված փաստաթղթերում տեղ են գտել միջոցառմամբ սահմանված պահանջների խախտումներ կամ ապրանքները հետ են վերադարձվել Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից` ձևակերպվելով «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով կամ հետ են վերադարձվել Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից կամ արտահանված ապրանքները ջերմատնային արտադրության չեն, ապա այդ խախտումների կամ վերաներմուծված կամ հետ վերադարձված կամ ոչ ջերմատնային արտադրության ապրանքների մասով տրամադրված փոխհատուցումը դրանք հայտնաբերելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի կողմից վերադարձվում է նախարարության համապատասխան հաշվեհամարին` կիրառելով Կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշումը: Գումարը սույն կետով սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում այն կվերադարձվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»,

ժ. NN 1 և 2 ձևերի ամբողջ տեքստում «հունիս» բառը փոխարինել «..............» նշանով,

ժա. N 2 ձևից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 3 ձևով`

 

«Ձև N 3

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

Սույն հայտարարագրով հավաստում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 800-Լ որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացված 2026 թվականի

.....................................

(նշել դիմումի ներկայացման օրը, ամիսը)

 

դիմումին կից փաստաթղթերում նշված արտահանված արտադրանքն

......................................................

(նշել արտահանված արտադրանքի անվանումները և քանակները)

 

ամբողջությամբ ջերմատնային արտադրության են և ձեռք են բերվել

.....................................................................

.....................................................................

(նշել ջերմատնային արտադրության արտադրանք արտադրողի անունը, ազգանունը,

հայրանունը կամ կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ

անունը, ազգանունը, գտնվելու վայրը, ներկայացուցչի հեռախոսահամարը,

ՀՎՀՀ-ն, ըստ արտահանման համար ձեռք բերված արտադրանքի անվանումների և

քանակների)

 

Գիտակցում եմ, որ կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկատվություն (տվյալ) ներկայացնելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

 

Ստորագրող`

 

........................................  ............................

(նշել ջերմատնային արտադրության արտադրանք  (նշվում է ստորագրողի պաշտոնը

    արտահանող անձի անունը, ազգանունը,          կազմակերպություն կամ անհատ    

    հայրանունը, անձնագրի համարը կամ            ձեռնարկատեր լինելու դեպքում)  

կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ

պաշտոնատար անձի անունը, ազգանունը,

հեռախոսահամարը)

 

(ստորագրությունը)

 

..... ..................... 20.....թ.

 

Կ.Տ*.

 

* -կնքվում է, եթե արտահանողը կազմակերպություն է կամ անհատ ձեռնարկատեր»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա, իսկ 1-ին կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված դրույթը` 2026 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2026 թ. հուլիսի

Երևան

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.07.2026
N 986-Լ
Որոշում