Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2026 թվականի N 990-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

122. Որոշմանը կից ներկայացվում է որոշման հետ անհամաձայնություն հայտնած հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքը (կարծիքները):

123. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված` որոշումն ընդունելուց հետո կամ սույն կարգի 47-րդ, 108-րդ կետերով նախատեսված դեպքերում:

124. Աշխատանքներն ավարտելուց հետո հանձնաժողովի նախագահն ստորաբաժանմանն անմիջապես հանձնում է հանձնաժողովի կնիքը:

125. Հանձնաժողովը հանձնման-ընդունման ակտով ստորաբաժանում է փոխանցում հանձնաժողովի կնիքը և մրցութային փաթեթը, որը սույն կարգի 32-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, ներառում է նաև հանձնաժողովի կողմից կազմված և ընդունված հետևյալ փաստաթղթերը`

1) փաստաթղթերի քննարկման և դիմորդների ու հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.

2) մրցույթի հարցազրույցի փուլում մասնակցելու թույլտվություն տալու կամ չթույլատրելու մասին որոշումը.

3) մրցույթի հարցազրույցի փուլի մասնակիցների ցանկը հաստատելու մասին որոշումը.

4) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու և ծրագրի ներկայացման մասին արձանագրությունները.

5) քվեարկությունների արդյունքում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը.

6) մրցույթի հարցազրույցի փուլի արդյունքում հաղթող մասնակից (մասնակիցներ) ճանաչելու մասին որոշումը.

7) մրցույթի հարցազրույցի փուլի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

8) մրցույթի հարցազրույցի փուլի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.

9) մրցույթը հարցազրույցի փուլը չկայացած համարելու մասին որոշումը.

10) մրցույթի հարցազրույցի փուլի արդյունքների հրապարակման թերթիկը.

11) ձայնագրությունները.

12) այլ փաստաթղթեր:

126. Սույն կարգի 125-րդ կետում նշված փաստաթղթերը և ձայնագրությունները պահպանվում են ստորաբաժանումում` մեկ տարի ժամկետով և ժամկետը լրանալուց հետո արխիվացվում են` համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման:

127. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո` բողոքի բացակայության դեպքում, հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը և որոշումը ներկայացնում է իրավասու մարմնի ղեկավարին: Նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո, իսկ բողոքի առկայության դեպքում` սույն կարգի 118-րդ կետով սահմանված իրավասու մարմնի որոշումը ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված միակ մասնակցի, իսկ մրցույթի արդյունքում 2 և ավել հաղթող ճանաչված մասնակիցների դեպքում` իրավասու մարմնի ղեկավարի կողմից անցկացվող հարցազրույցի արդյունքում ընտրված մասնակցի հետ, սահմանված կարգով, կնքվում է աշխատանքային պայմանագիր` առավելագույնը 5 տարի ժամկետով:

128. Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով:

129. Տնօրենը պայմանագրի կնքման պահից 4-ամսվա ընթացքում իրավասու մարմին ներկայացնում է վերջնական ծրագիրը` միջոցառումների կատարման ժամանակացույցով` համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատվող ծրագրին ներկայացվող պահանջների, որի համար պայմանագրի կողմերի միջև կնքվում է աշխատանքային պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը:

 

10. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

130. Այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած բոլոր հավակնորդների մասին կայացվել է որոշում` մրցույթին մասնակցել չթույլատրելու մասին, ինչպես նաև սույն կարգի 47-րդ, 87-րդ, 89-րդ, 108-րդ կետերով նախատեսված դեպքերում, մեկամսյա ժամկետում հրապարակվում է հայտարարություն` նոր մրցույթ անցկացնելու մասին: Նոր մրցույթն անցկացվում է սույն կարգին համապատասխան:

131. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը սույն կարգի համաձայն համարվում է չկայացած, ինչպես նաև, եթե նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա նոր կամ կրկնակի մրցույթ անցկացնելուց մեկ ամիս հետո կրկին հայտարարվում է մրցույթ: Մրցույթն անցկացվում է սույն կարգին համապատասխան:

 

Ձև N 1

 

Եզրակացություն

________________________________________________________________

        (համապատասխան մարմնի անվանումը, թափուր պաշտոնի անվանումը)

 

թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմում ներկայացրած քաղաքացի

________________________________________________________________

                     (անունը, հայրանունը, ազգանունը)

 

փաստաթղթերի ամբողջականության ու դրանց` իրավական ակտերի պահանջներին

համապատասխանության մասին

 

._____________________________________________________________________.

|NN |Քաղաքացու մասին պահանջվող տվյալները                   |Քաղաքացու |

|ը/կ|                                                      |մասին     |

|   |                                                      |լրացված   |

|   |                                                      |տվյալները |

|___|______________________________________________________|__________|

|1. |քաղաքացիությունը                                      |          |

|___|______________________________________________________|__________|

|2. |առնչությունը զինվորական ծառայությանը                  |          |

|___|______________________________________________________|__________|

|3. |տեղեկանք` դատվածության, դատվածությունը վերացված կամ   |          |

|   |մարված լինելու վերաբերյալ.                            |          |

|___|______________________________________________________|__________|

|4. |տեղեկանք` սնանկության կամ դրա բացակայության վերաբերյալ|          |

|___|______________________________________________________|__________|

|5. |տեղեկանք` Կառավարության հաստատած հանրային ծառայության |          |

|   |պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների          |          |

|   |իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ընդհանուր   |          |

|   |ցանկում ներառված հիվանդությունների բացակայության      |          |

|   |վերաբերյալ.                                           |          |

|___|______________________________________________________|__________|

|6. |կրթությունը                                           |          |

|___|______________________________________________________|__________|

|7. |բուհը                                                 |          |

|___|______________________________________________________|__________|

|7.1|մասնագիտություն(ներ)ը                                 |          |

|___|______________________________________________________|__________|

|7.2|որակավորում(ներ)ը                                     |          |

|___|______________________________________________________|__________|

|8. |աշխատանքային ստաժը և  փորձը                           |          |

|___|______________________________________________________|__________|

|9. |այլ տվյալներ                                          |          |

|___|______________________________________________________|__________|

|10.|փաստաթղթերի ամբողջականությունը                        |          |

|___|______________________________________________________|__________|

|11.|փաստաթղթերի համապատասխանությունն իրավական ակտերին     |          |

._____________________________________________________________________.

 

Իրավասու մարմնի համապատասխան

ստորաբաժանման պետ`

____________________ ______________________

      (ստորագրություն)      (անունը, ազգանունը)

 

_____________________

(օրը, ամիսը, տարին)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2022 թվականի փետրվարի 3-ի

N 129-Ն որոշման

 

Ձև N 1

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ` ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ` ՆԵՐԱՌՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ

 

20 թ.

Կողմերը պայմանագրի շրջանակներում ընդունում են տերմինների հետևյալ սահմանումները`

Գործատու _______________________

Կազմակերպություն_________պետական ոչ առևտրային կազմակերպություն` գրանցված _______, գրանցման N _______, վկայական N ____

Տնօրեն` կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձ,

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, սերիան, երբ և ում

կողմից է տրված)

 

Պայմանագիր` սույն պայմանագիրը.

Գործատուն, ի դեմս` ______, մի կողմից, և տնօրեն ______, մյուս կողմից (միասին` կողմեր), կնքեցին սույն որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը հետևյալ մասին`

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Պայմանագրով գործատուն կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը հանձնում է տնօրենին, իսկ տնօրենը պարտավորվում է բարեխղճորեն և խելամտորեն կատարել կազմակերպության գործադիր մարմնի գործառույթները` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքներին, այլ իրավական ակտերին, կազմակերպության կանոնադրությանը, պայմանագրին համապատասխան` ի շահ կազմակերպության:

1.2. Տնօրենի համար աշխատանքի սկիզբ է համարվում «»______ 20 ___ թ. և փորձաշրջան չի սահմանվում:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

2.1. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կազմակերպության կանոնադրությամբ և պայմանագրով:

2.1.1. Տնօրենը`

ա. առանց լիազորագրի գործում է կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր,

բ. աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,

գ. իր իրավասության սահմաններում տնօրինում է կազմակերպության գույքը` ներառյալ ֆինանսական միջոցները,

դ. կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային),

ե. կատարում է աշխատանքի բաշխում աշխատողների միջև,

զ. սահմանում է աշխատողների աշխատանքի վարձատրության չափը,

է. բացում է բանկային հաշիվներ,

ը. հաստատում է կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները, նշանակում դրանց ղեկավարներին,

թ. օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,

ժ. իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

2.1.2. Տնօրենն իրավունք չունի`

ա. զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված դեպքերից,

բ. անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ,

գ. լինել երրորդ անձանց ներկայացուցիչն իրեն պաշտոնի նշանակող և ազատող համապատասխան իրավասու մարմնի հետ կապված հարաբերություններում, ինչպես նաև այն կազմակերպության հետ կապված հարաբերություններում, որի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է իր կողմից,

դ. իր աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված ստանալ նվերներ: «Նվեր» հասկացությունը գործածվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հասկացության իմաստով:

2.2. Տնօրենը պարտավոր է`

ա. պայմանագրի կնքման պահից _____ ամսվա ընթացքում գործատուին ներկայացնել կազմակերպության զարգացման ______-ամյա վերջնական ծրագիրը` միջոցառումների կատարման ժամանակացույցով (կողմերի միջև կնքվում է աշխատանքային պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը), և ապահովել դրա կատարումն ըստ ժամանակացույցի,

բ. ինչպես կազմակերպությունում իր աշխատանքային գործունեության ընթացքում, այնպես էլ դրանից հետո չհրապարակել պետական կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները,

գ. պատշաճ մակարդակով իրականացնել կազմակերպության ընթացիկ ղեկավարումը` կազմակերպության կանոնադրությանը և պայմանագրին համապատասխան,

դ. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուին և ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվություններ, այդ թվում` կազմակերպության զարգացմանը և բարեփոխմանը ներկայացվող լիազոր մարմնի սահմանած պահանջների կատարման և կազմակերպության զարգացման ծրագրով սահմանված միջոցառումների կատարման վերաբերյալ` համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասի,

ե. գործատուի պահանջով նրան ներկայացնել հաշվետվություն իր կողմից ընթացիկ գործունեության ղեկավարման աշխատանքների, հետագա ծրագրերի վերաբերյալ,

զ. անմիջապես կատարել գործատուի պահանջները` աշխատանքում տեղ գտած թերությունների վերացման համար,

է. գործատուին անմիջապես տեղեկացնել իր կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության մասին, եթե գտնում է, որ ինքը չի կարող իրականացնել կազմակերպության արդյունավետ ղեկավարումը,

ը. տարեկան առնվազն անգամ անցկացնել գույքագրում` վարելով կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող և ամրացված գույքի առանձին հաշվառում,

թ. համապատասխան պաշտոնատար անձանց հետ կնքել նյութական պատասխանատվության պայմանագրեր,

ժ. մինչև կազմակերպության տնօրենի տեղակալի պաշտոնի նշանակելը գործատուի հետ քննարկել վերջինիս թեկնածությունը, իսկ բաժանմունքների վարիչների նշանակման մասին տեղեկացնել գործատուին,

ժա. կատարել աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները,

ժբ. ապահովել կազմակերպության աշխատողների համապատասխանելիությունը զբաղեցրած հաստիքներին կամ պաշտոնի նկարագրին, ինչպես նաև աշխատողների համալրվածության ցուցանիշի ապահովում և երկարատև ժամանակահատվածում թափուր հաստիքների քանակի կրճատում,

ժգ. կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

2.3. Գործատուն իրավունք ունի`

ա. տնօրենից պահանջելու աշխատանքային պայմանագրով և օրենքով սահմանված պարտականությունների պատշաճ կատարում.

բ. տնօրենից պահանջելու ներկայացնել հաշվետվություն կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարման աշխատանքների, հետագա ծրագրերի վերաբերյալ.

գ. տնօրենից պահանջելու վերացնել աշխատանքում տեղ գտած թերությունները.

2.4. Գործատուն պարտավոր է`

ա. օժանդակել տնօրենին իրականացնել պայմանագրից բխող իր իրավունքներն ու պարտականությունները,

բ. տնօրենի լիազորությունները դադարեցնելիս օրենքով սահմանված կարգով լուծել նաև նրա կողմից կազմակերպությանը կամ պետությանը պատճառված վնասի փոխհատուցման հարցը:

 

3. Տնօրենի վարձատրությունը և աշխատանքի ու հանգստի ժամանակը

 

3.1. Տնօրենը ստանում է աշխատավարձ` ամսական ______ դրամի չափով:

3.2. Վարձատրության այլ տեսակները (պարգևատրումներ, լրավճարներ) սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.3. Տնօրենի համար սահմանվում է աշխատաժամանակի նորմալ տևողություն` 8-ժամյա աշխատանքային օր:

3.4. Տնօրենի համար սահմանվում է 5-օրյա աշխատանքային շաբաթ:

3.5. Տնօրենը կարող է ներգրավվել արտաժամյա աշխատանքներում` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

3.6. Տնօրենին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է 20 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա արձակուրդ: Արձակուրդի տրամադրման կոնկրետ ժամկետները համաձայնեցվում են գործատուի հետ:

3.7. Տնօրենի խնդրանքով նրան կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` օրենքով սահմանված կարգով:

 

4. Պայմանագրի գործողության դադարման հիմքերը

 

4.1. Պայմանագիրը լուծվում է, եթե`

ա. պայմանագրի գործողության ժամկետը լրացել է,

բ. կազմակերպությունը լուծարվել է,

գ. տնօրենը ներկայացնում է դիմում` պայմանագրի լուծման մասին,

դ. իր գրավոր համաձայնությամբ տնօրենն ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի,

ե. ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի,

զ. տնօրենը նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ,

է. դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տնօրենը ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,

ը. տնօրենն իր գործառույթներն իրականացնելիս կազմակերպությանը կամ պետությանն իր մեղքով հասցրել է վնաս, որի գումարը գերազանցում է կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 1 տոկոսը,

թ. տնօրենը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով վերացված կամ մարված չէ,

ժ. տնօրենը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,

ժա. օրինական ուժի մեջ է մտել տնօրենի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը,

ժբ. կազմակերպությունը դատական կարգով ճանաչվել է սնանկ կամ ունի դատական կարգով որոշված և դատարանի կողմից համապատասխան վճիռն ընդունվելուց հետո վեց ամսվա ընթացքում իր մեղքով չկատարված գույքային պարտավորություն,

ժգ. կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերը կամ պարտադիր այլ վճարները իր մեղքով` սահմանված ժամկետից հետո հաշվետու ժամանակաշրջանում չի վճարել,

ժդ. մեկ տարվա ընթացքում օրենսդրության խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության,

ժե. օրենքով սահմանված այլ հիմքերի առկայության դեպքում:

4.2. Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:

 

5. Պայմանագիրն ուժի մեջ մտնելը և գործողության ժամկետը, դրանում

փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը

 

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է տարի ____ ժամկետով:

5.2. Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով:

5.3. Պայմանագրում կատարված փոփոխությունները, լրացումները և հավելվածներն իրավական ուժ ունեն և պայմանագրի անբաժանելի մասն են, եթե դրանք կատարվել են գրավոր և ստորագրվել կողմերի կողմից:

 

6. Կողմերի պատասխանատվությունը

 

6.1. Կողմերը պատասխանատվություն են կրում օրենքով, կանոնադրությամբ և պայմանագրով սահմանված իրենց պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման կամ վերազանցման համար պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

6.2. Տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և պետությանը պատճառված վնասի համար: Տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

 

7. Վեճերի լուծումը

 

7.1. Կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

 

8. Այլ դրույթներ

 

8.1. Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծանուցումները համարվում են պատշաճ, եթե կատարված են գրավոր և տրված են առձեռն` ստորագրությամբ կամ ուղարկված են պատվիրված նամակով կամ կողմերին հայտնի էլեկտրոնային փոստի հասցեով կամ «Մալբրի» (Mulberry) էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով:

8.2. Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

8.3. Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով 3 (երեք) հավասարազոր օրինակից, յուրաքանչյուր կողմին տրվում է 1 (մեկ) օրինակ:

 

9. Կողմերի վավերապայմանները և ստորագրությունները

    ________________             ________________

    ________________             ________________

    20  թ.                       20  թ.          «:

 

Ձև N 2

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ` ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ` ՆԵՐԱՌՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ

 

20 թ.

Կողմերը պայմանագրի շրջանակներում ընդունում են տերմինների հետևյալ սահմանումները`

Գործատու` ընկերության բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող` հիմնադրի անունից հանդես եկող մարմին _______________________

Ընկերություն ___________ բաժնետիրական ընկերություն` գրանցված ________, գրանցման N _________, վկայական N _________

Տնօրեն` ընկերության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձ,

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, սերիան, երբ և ում

կողմից է տրված)

 

Պայմանագիր` սույն պայմանագիրը.

Գործատուն, ի դեմս` ___________, մի կողմից, և տնօրեն __________, մյուս կողմից (միասին` կողմեր), կնքեցին սույն որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը հետևյալի մասին`

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Պայմանագրով գործատուն ընկերության ընթացիկ գործունեության կառավարումը հանձնում է տնօրենին, իսկ տնօրենը պարտավորվում է ընկերության կառավարումն իրականացնել ի շահ ընկերության` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքներին, այլ իրավական ակտերին, ընկերության կանոնադրությանը, պայմանագրին համապատասխան, բարեխղճորեն և խելամտորեն` ապահովելով ընկերության շահութաբեր գործունեությունը:

1.2. Տնօրենի համար աշխատանքի սկիզբ է համարվում «»_________ 20 ___ թ. և փորձաշրջան չի սահմանվում:

 

2. Պայմանագիրն ուժի մեջ մտնելը և գործողության ժամկետը

 

2.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է տարի __________ ժամկետով:

2.2. Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով:

 

3. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

3.1. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընկերության կանոնադրությամբ և պայմանագրով:

3.2. Տնօրենի իրավասությանն են պատկանում ընկերության ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը` բացառությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի (այսուհետ` ժողով) իրավասությանը վերապահված հարցերի:

3.2.1. Տնօրենն օրենքին, ընկերության կանոնադրությանը և պայմանագրին համապատասխան`

ա. տնօրինում է ընկերության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում ընկերության անունից,

բ. ներկայացնում է ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում,

գ. գործում է առանց լիազորագրի,

դ. տալիս է լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով,

ե. սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային,

զ. բանկերում բացում է ընկերության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ,

է. ժողովին ներկայացնում է առաջարկություններ իր իրավասությանը վերապահված հարցերով,

ը. իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,

թ. սահմանված կարգով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է ընկերության աշխատողներին,

ժ. աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցներ,

ժա. իրավասու մարմնի հաստատմանն է ներկայացնում ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը և կանոնակարգը,

ժբ. իրականացնում է օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավասություններ:

3.3. Տնօրենն իրավունք չունի`

ա. զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված դեպքերից,

բ. անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ,

գ. լինել երրորդ անձանց ներկայացուցիչն իրեն պաշտոնի նշանակող և ազատող համապատասխան իրավասու մարմնի հետ կապված հարաբերություններում, ինչպես նաև այն կազմակերպության հետ կապված հարաբերություններում, որի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է իր կողմից,

դ. իր աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված ստանալ նվերներ: «Նվեր» հասկացությունը գործածվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հասկացության իմաստով:

3.4. Տնօրենը պարտավոր է`

ա. պայմանագրի կնքման պահից ___________ամսվա ընթացքում գործատուին ներկայացնել կազմակերպության զարգացման ___________-ամյա վերջնական ծրագիրը` միջոցառումների կատարման ժամանակացույցով (կողմերի միջև կնքվում է աշխատանքային պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը), և ապահովել դրա կատարումն ըստ ժամանակացույցի,

բ. ժողովի հաստատմանը ներկայացնել ընկերության ամենամյա ծախսերի և եկամուտների նախահաշիվը,

գ. ապահովել ընկերության գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում,

դ. ինչպես պայմանագրի գործողության ընթացքում, այնպես էլ դրանից հետո չհրապարակել ընկերության առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները,

ե. պատշաճ մակարդակով իրականացնել ընկերության կառավարումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ընկերության կանոնադրությանը և պայմանագրին համապատասխան,

զ. թույլ չտալ ընկերության զուտ ակտիվների նվազում,

է. ժամանակին և պատշաճ մակարդակով կատարել ժողովի որոշումները,

ը. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուին և ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվություններ, այդ թվում` կազմակերպության զարգացմանը և բարեփոխմանը ներկայացվող լիազոր մարմնի սահմանած պահանջների կատարման և կազմակերպության զարգացման ծրագրով սահմանված միջոցառումների կատարման վերաբերյալ` համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասի,

թ. գործատուի պահանջով նրանց ներկայացնել հաշվետվություն իր կողմից ընթացիկ գործունեության ղեկավարման աշխատանքների, հետագա ծրագրերի վերաբերյալ,

ժ. անմիջապես կատարել գործատուի պահանջները` աշխատանքում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ,

ժա. ընկերությանն անմիջապես տեղեկացնել իր պարտականությունների կատարման անհնարինության մասին, եթե գտնում է, որ ինքը չի կարող իրականացնել ընկերության արդյունավետ ղեկավարումը,

ժբ. մասնակցել ժողովներին, ներկայացնել հաշվետվություններ,

ժգ. տարեկան ___________ անգամ անցկացնել գույքագրում,

ժդ. համապատասխան պաշտոնատար անձանց հետ կնքել նյութական պատասխանատվության պայմանագրեր,

ժե. մինչև կազմակերպության տնօրենի տեղակալի պաշտոնի նշանակումը գործատուի հետ քննարկել վերջինիս թեկնածությունը, իսկ բաժանմունքների վարիչների նշանակման մասին տեղեկացնել գործատուին,

ժզ. ապահովել կազմակերպության շահութաբերությունը,

ժէ. ապահովել կազմակերպության աշխատողների համապատասխանելիությունը զբաղեցրած հաստիքների կամ պաշտոնի նկարագրին, ինչպես նաև աշխատողների համալրվածության ցուցանիշի ապահովում և երկարատև ժամանակահատվածում թափուր հաստիքների քանակի կրճատում,

ժը. կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

3.5. Գործատուն իրավունք ունի`

ա. տնօրենից պահանջելու աշխատանքային պայմանագրով և օրենքով սահմանված պարտականությունների պատշաճ կատարումը, նպատակային իրականացնել ընկերության կառավարումը,

բ. տնօրենից պահանջելու ներկայացնել հաշվետվություն կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարման աշխատանքների, հետագա ծրագրերի վերաբերյալ.

գ. տնօրենից պահանջելու վերացնել աշխատանքում տեղ գտած թերությունները:

3.6. Գործատուն պարտավոր է օժանդակել տնօրենին իրականացնել պայմանագրից բխող իր իրավունքներն ու պարտականությունները:

 

4. Տնօրենի վարձատրությունը և աշխատանքի ու հանգստի ժամանակը

 

4.1. Տնօրենը պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների կատարման համար ստանում է վարձատրություն` ամսական ___________ (___________) դրամ:

4.2. Վարձատրության մյուս տեսակները (պարգևատրումներ) սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.3. Տնօրենի համար սահմանվում է աշխատաժամանակի նորմալ տևողություն` 8-ժամյա աշխատանքային օր:

4.4. Տնօրենի համար սահմանվում է 5-օրյա աշխատանքային շաբաթ:

4.5. Տնօրենը կարող է ներգրավվել արտաժամյա աշխատանքներում` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

4.6. Տնօրենին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է 20 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա արձակուրդ: Արձակուրդի տրամադրման կոնկրետ ժամկետները համաձայնեցվում են գործատուի հետ:

4.7. Տնօրենի խնդրանքով նրան կարող է տրամադրվել լրացուցիչ չվճարվող արձակուրդ` օրենքով սահմանված կարգով:

 

5. Պայմանագրի գործողության դադարման հիմքերը

 

5.1. Պայմանագրի լուծման հիմքերն են`

ա. աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում.

բ. ընկերության լուծարումը.

գ. աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում.

դ. «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով` փաստական հիմքի առկայության դեպքում.

ե. օրենքով սահմանված այլ հիմքերի առկայության դեպքում:

5.2. Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:

 

6. Կողմերի պատասխանատվությունը

 

6.1. Կողմերը պատասխանատվություն են կրում օրենքով, կանոնադրությամբ և պայմանագրով սահմանված իրենց պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման կամ վերազանցման համար պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

6.2. Տնօրենն իր գործունեության կամ անգործության հետևանքով ընկերությանը վնաս պատճառելու, ինչպես նաև ընկերության գույքը վատնելու, յուրացնելու, ոչնչացնելու կամ փչացնելու համար կրում է լրիվ գույքային պատասխանատվություն:

6.3. Տնօրենը չի ազատվում ընկերությանը հասցրած վնասի համար պատասխանատվությունից` պաշտոնից ազատվելու դեպքում:

 

7. Վեճերի լուծումը

 

7.1. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

 

8. Այլ դրույթներ

 

8.1. Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծանուցումները համարվում են պատշաճ, եթե կատարված են գրավոր և տրված են առձեռն` ստորագրությամբ կամ ուղարկված են պատվիրված նամակով կամ կողմերին հայտնի էլեկտրոնային փոստով կամ «Մալբրի» (Mulberry) էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով:

8.2. Պայմանագրում կատարված փոփոխությունները, լրացումները և հավելվածներն իրավական ուժ ունեն և պայմանագրի անբաժանելի մասն են, եթե դրանք կատարվել են գրավոր և ստորագրվել կողմերի կողմից:

8.3. Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

8.4. Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով 3 (երեք) հավասարազոր օրինակից, յուրաքանչյուր կողմին տրվում է 1 (մեկ) օրինակ:

 

9. Կողմերի վավերապայմանները և ստորագրությունները

    ________________             ________________

    ________________             ________________

    20  թ.                       20  թ.          «:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետով սահմանված դրույթների:

3. Սույն որոշման 1-ին կետով նոր խմբագրությամբ շարադրվող որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 13-րդ ենթակետի դրույթները` կազմակերպության զարգացման ծրագիրը (այսուհետ` ծրագիր) Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից հաստատված ծրագրին ներկայացվող պահանջների համաձայն ներկայացնելու մասով, և 101-րդ կետի դրույթները` ծրագրի համապատասխանությունը լիազոր մարմնի կողմից հաստատված ծրագրին ներկայացվող պահանջներին գնահատելու մասով, ուժի մեջ են մտնում լիազոր մարմնի կողմից կազմակերպության զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները հաստատող իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

4. Սույն որոշման գործողությունը, բացառությամբ նոր խմբագրությամբ շարադրվող որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի և որոշման N 2 հավելվածի, չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը առողջապահական կազմակերպության տնօրենի ընտրության մրցույթի թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթների վրա: Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո առողջապահական կազմակերպության տնօրենի ընտրության մրցույթի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մինչև սույն որոշումը ուժի մեջ մտնելը հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված համապատասխան մասնակցի հետ իրավասու մարմնի ղեկավարը կնքում է աշխատանքային պայմանագիր` նոր խմբագրությամբ շարադրվող որոշման N 2 հավելվածի ձևերին համապատասխան:

5. Սույն որոշման 1-ին կետով նոր խմբագրությամբ շարադրվող որոշման N 2 հավելվածի ձև 1-ի պայմանագրի 2.2-րդ կետի «դ» ենթակետը և ձև 2-ի պայմանագրի 3.4-րդ կետի «ը» ենթակետը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուին և լիազոր մարմին կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու մասով, գործում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասից բխող իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2026 թ. հուլիսի 6

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 հուլիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.07.2026
N 990-Ն
Որոշում