Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2026 թվականի N 969-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 22-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող 2 անվանում անշարժ գույքը (այսուհետ` գույք) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշումներով հաստատված կարգերի պահանջներին համապատասխան` օտարել էլեկտրոնային աճուրդով` համաձայն հավելվածի, որպես մեկ լոտ:

2. Սահմանել`

1) գույքի օտարման պայմանները` համաձայն հավելվածի.

2) որ էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցն (այսուհետ` գնորդ) իր կողմից առաջարկված գինը վճարում է էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժույթով.

3) առաջին էլեկտրոնային աճուրդը չկայացած համարվելու դեպքում` կազմակերպել հերթական էլեկտրոնային աճուրդներ մինչև գույքի հերթական էլեկտրոնային աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը` համաձայն հավելվածի.

4) որ «Պրոսպեկտ24» փակ բաժնետիրական ընկերության կողմից կոմիտեի պատվերով կազմված գույքի օտարման բնութագրող ներդրումային փաթեթի կազմման ծառայությունների վճարը (ներառյալ` ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, ենթակա է վճարման կոմիտեի միջոցների հաշվին` գույքի օտարման օրվանից հետո մեկամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2026 թ. հուլիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի հուլիսի 2-ի

N 969-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

.______________________________________________________________________

|NN |Գույքի գտնվելու    |Շենք-  |Գույքի       |Գույքի    |Գույքի      |

|ը/կ|վայրը, անվանումը և |շինու- |զբաղեցրած,   |գնահատված |շուկայական  |

|   |գույքի նկատմամբ    |թյուն- |օգտագործման  |շուկայական|արժեքին     |

|   |իրավունքների       |ների   |ու սպասարկման|արժեքը    |մոտարկված   |

|   |պետական գրանցման   |մակե-  |համար        |(դրամ)    |կադաստ-     |

|   |վկայականի համարը   |րեսը   |հատկացված    |          |րային       |

|   |                   |(քառ.  |հողամասի     |          |արժեքը      |

|   |                   |մետր)  |մակերեսը     |          |(դրամ)      |

|   |                   |       |(հեկտար)     |          |            |

|   |                   |       |             |          |            |

|   |                   |       |             |          |            |

|___|___________________|_______|_____________|__________|____________|

|1. |Մարզ Լոռի, համայնք |     27|      0.03927|  19550000|  6643804.26|

|   |Վանաձոր ք. Բանակի  |       |             |          |            |

|   |փողոց 8-4 հիվանդա- |       |             |          |            |

|   |նոցային համալիրի   |       |             |          |            |

|   |մասնաշենքեր        |       |             |          |            |

|   |(վկայական          |       |             |          |            |

|   |N 13082021-06-0043)|       |             |          |            |

|   |___________________|_______|_____________|__________|____________|

|   |Մարզ Լոռի, համայնք |6615.26|      2.19497|1003850384|763027847.86|

|   |Վանաձոր Վանաձոր ք. |       |             |          |            |

|   |Բանակի փողոց 8/11  |       |             |          |            |

|   |շենք (վկայական     |       |             |          |            |

|   |N 26112025-06-0071)|       |             |          |            |

._____________________________________________________________________.

.____ ._____________________________________________.

|NN | |Գույքի    |Գույքի      |Գույքի    |Գույքի    |

|ը/կ| |գնահատված |օտարման     |գնահատման |հերթական  |

|   | |շուկայական|բնութագրող  |ամսաթիվը  |էլեկտրո-  |

|   | |արժեքում  |ներդրումային|          |նային     |

|   | |ներառված  |փաթեթի      |          |աճուրդների|

|   | |հատկացված |կազմման     |          |կազմա-    |

|   | |հողամասի  |ծառայու-    |          |կերպման   |

|   | |գնահատված |թյունների   |          |վերջնա-   |

|   | |շուկայական|հետ կապված  |          |ժամկետը   |

|   | |արժեքը    |գումարը     |          |          |

|   | |(դրամ)    |(դրամ)      |          |          |

|___| |__________|____________|__________|__________|

|1. | |  19060000|    15351000|18.04.2026|17.04.2028|

|   | |          |            |          |          |

|   | |          |            |          |          |

|   | |          |            |          |          |

|   | |          |            |          |          |

|   | |          |            |          |          |

|   | |          |            |          |          |

|   | |__________|            |__________|          |

|   | | 436580000|            |18.06.2026|          |

|   | |          |            |          |          |

|   | |          |            |          |          |

|   | |          |            |          |          |

|   | |          |            |          |          |

.___. ._____________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.07.2026
N 969-Ա
Որոշում