ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հուլիսի 2026 թվականի N 995-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԿՐԿՆԱԿԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 154-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 3 հավելվածի N 1.1.1.1 աղյուսակով նախատեսված հատկացումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով «1167 Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացում» ծրագրի «42012 Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարաձգում» միջոցառմամբ նախատեսված 20,111,798,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկի շրջանակներում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքվելիք վարկային պայմանագրերում սահմանել, որ`
ա. տրամադրվող բյուջետային վարկի մարման ժամկետ սահմանվում է 10 տարի, որից 2 տարին` արտոնյալ,
բ. տրամադրվող բյուջետային վարկի տոկոսադրույքը սահմանվում է համարժեք` տոկոսադրույքի սահմանման պահի դրությամբ պետական գանձապետական 10 տարի մարման ժամկետով երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսի վերջին տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությանը,
գ. տրամադրվող բյուջետային վարկի հիմնական գումարի մարումն իրականացվում է կիսամյակային հավասարաչափ մարումներով` յուրաքանչյուր տարվա հունիսի 25-ին և դեկտեմբերի 25-ին,
դ. տրամադրվող բյուջետային վարկի նկատմամբ հաշվարկվող տոկոսների վճարումն իրականացվում է կիսամյակային մարումներով` յուրաքանչյուր տարվա հունիսի 25-ին և դեկտեմբերի 25-ին` սկսած բյուջետային վարկի մասնաբաժնի փաստացի տրամադրման ամսաթվին հաջորդող` սույն ենթակետով սահմանված վճարման ամսաթվից,
ե. վարկի տրամադրումն իրականացվում է առանց ապահովման միջոցի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հուլիսի
Երևան