Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հուլիսի 2026 թվականի N 1013-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի «Մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ և փակ բաժնետիրական ընկերություններ վերակազմակերպելու ու «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1134-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8. Սահմանել, որ պետական կազմակերպության հիմնական գործունեության առարկան և նպատակներն են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության բնագավառում հանրային առողջության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն`

1) հանրային առողջության ապահովմանը, հանրության (մարդու) առողջության ամրապնդմանը, հանրության (մարդու) առողջության պահպանման համար բարենպաստ շրջակա միջավայրի ստեղծմանը, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների (այսուհետ` հիվանդություններ) կանխարգելմանը, վթարների, տարերային աղետների հետևանքների նվազեցմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների ծրագրումը և իրականացումը.

2) համաճարակաբանական դիտարկման կազմակերպումը և իրականացումը.

3) հիվանդությունների կանխարգելման կազմակերպումը և իրականացումը.

4) հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության նվազեցման, դրանց կանխարգելման, ինչպես նաև հիվանդությունների առաջացման, տարածման, կանխման ու վերացման նպատակով, իր իրավասությունների շրջանակներում հանրային առողջապահական նորմատիվներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների իրականացումը.

5) համաճարակաբանական հետազոտության (հետախուզության) իրականացումը.

6) հիվանդությունների վարչական վիճակագրական հաշվառման իրականացումը.

7) սննդամթերքի օգտագործման հետ կապված` մարդու առողջության վրա վնասակար ազդեցության ռիսկի գնահատումը, առաջարկությունների մշակումը և իրավասու մարմիններին դրանց ներկայացումը.

8) սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների ի հայտ գալու դեպքում դրանց առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը, նմուշառման և լաբորատոր հետազոտությունների իրականացումը, սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելման նպատակով կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը, սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին առաջարկությունների ներկայացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան.

9) հանրության (մարդու) առողջության անվտանգությունն ապահովելու, հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր ազդեցությունը բացառելու, հիվանդությունների առաջացումը կանխարգելելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ներառյալ հանրային առողջապահական նորմատիվների պահանջների համաձայն շրջակա միջավայրի մշտադիտարկման իրականացումը` իր իրավասությունների շրջանակներում.

10) հանրային իրազեկման, բժշկական ու հանրային առողջապահական գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության ապահովումը.

11) ատոմային էներգետիկայի, շրջակա միջավայրում քիմիական և կենսաբանական արտանետումներ և հոսքեր, ֆիզիկական գործոնների աղբյուրներ ունեցող օբյեկտների, ինչպես նաև էկոլոգիական աղետի կարգավիճակ ունեցող գոտիներում օբյեկտների տեղաբաշխման, վերակառուցման և ընդունման, նախադեպ չունեցող նոր տեխնոլոգիաների ներդրման, նախատեսվող գործունեության, հիմնադրույթային փաստաթղթերի ու կառույցների նախագծերի փորձաքննության իրականացումը` «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրությամբ և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված դեպքերում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և եզրակացության տրամադրումը.

12) Իմունականխարգելման ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը և համակարգումը` իր իրավասությունների շրջանակում.

13) համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումների իրականացումը և խորհրդատվության տրամադրումը.

14) հանրային առողջապահության ոլորտում կենսապահովության և կենսանվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացումը` իր իրավասությունների շրջանակում.

15) հանրային առողջապահության ոլորտի իրավական ակտերի, ծրագրերի նախագծերի մշակմանը մասնակցությունը.

16) գիտատեխնոլոգիական գործունեության իրականացումը.

17) վարակիչ հիվանդությունների օջախներում, որտեղ առկա են վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման համար պայմաններ, ախտահանման, միջատազերծման, կրծողազերծման իրականացումը.

18) օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով պետական սահմանի անցման կետերում ժամանակավորապես տեղակայված օրենքով վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու գործառույթ իրականացնող այլ պետական մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին մասնակցությունը` կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներին օժանդակության մասով.

19) համաճարակների, համավարակների, բռնկումների, թունավորումների և հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող իրադարձություններին պատրաստվածության և արձագանքման (ներառյալ պահուստային պաշարների ապահովում, արագ արձագանքման թիմի ձևավորում և պատրաստվածություն, տրանսպորտի և այլ նյութական ռեսուրսների ապահովում, վարժանքների մասնակցություն) ապահովումը.

20) բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերված վարակների հայտնաբերմանը և կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացումը.

21) հանրային առողջության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակումը և պետական մարմիններին, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ներկայացումը.

22) միջազգային պայմանագրերով և միջազգային կազմակերպություններին անդամակցությամբ պայմանավորված` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության բնագավառում պետության ստանձնած պարտավորությունները կատարելու աշխատանքներին մասնակցությունը, Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունների ապահովման աշխատանքների, այլ պետությունների, միջազգային և բարեգործական կազմակերպությունների հետ սահմանված կարգով համագործակցության իրականացումը` իր իրավասությունների սահմաններում.

23) վրահուղարկավորում և վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության կամ անհնարինության մասին եզրակացությունների տրամադրումը:».

2) որոշման 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9. Սահմանել, որ պետական կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) հանրային առողջության պահպանման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով փորձաքննությունների` ներառյալ գիտական և Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերով սահմանված փորձաքննությունների, ինչպես նաև ուսումնասիրությունների, վերլուծությունների, գնահատումների, լաբորատոր հետազոտությունների և գործիքային չափումների իրականացում.

2) շենքերի, շինությունների, կառույցների, կառուցվածքների, արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, գործունեության տեսակների, շրջակա ու բնակության միջավայրի գործոնների հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին համապատասխանությունը հավաստելու վերաբերյալ հանրային առողջապահական փորձաքննության իրականացում և եզրակացության տրամադրում.

3) ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների իրականացում.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցում, այդ թվում` անընկալունաբանական (իմունականխարգելիչ) և շարժական անընկալունաբանական (իմունականխարգելիչ) տեսակներով, խորհրդատվության տրամադրում.

5) շրջակա միջավայրի և ակուստիկ գործոնների (աղմուկ, վիբրացիա, ուլտրաձայն, ինֆրաձայն) հետազոտում և հիգիենիկ բնութագրում, կանխարգելիչ միջոցառումների մշակում և իրականացում.

6) հակաբիոտիկների և ախտահանիչ նյութերի նկատմամբ ախտածին մանրէների զգայունության որոշում.

7) մասնագիտական նյութերի թարգմանություն, խմբագրում, ձևավորում, մասնագիտական նյութերի վերաբերյալ կարծիքի տրամադրում.

8) հանրային առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառական հետազոտությունների, փորձարարական մշակումների իրականացում.

9) հակաբիոտիկների և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կիրառվող և նոր ներդրվող ախտահանիչ նյութերի արդյունավետության ուսումնասիրությունների իրականացում.

10) հանրային առողջապահության ոլորտին վերաբերող սեմինարների, համաժողովների կազմակերպում.

11) աշխատանքի հիգիենայի ծառայությունների մատուցում.

12) արտադրական հսկողության իրականացում.

13) ուսուցման (այդ թվում` սննդարդյունաբերության, առևտրի և հանրային սննդի կազմակերպությունների, ջրային կառույցների, բուժական և կանխարգելիչ կազմակերպությունների, ինչպես նաև մանկական դաստիարակչական բնագավառների աշխատողների շրջանում նվազագույն հանրային առողջապահական գիտելիքների ուսուցման), վերապատրաստումների և շարունակական մասնագիտական զարգացման կրթական ծրագրերի իրականացում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հուլիսի 9

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 հուլիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.07.2026
N 1013-Ն
Որոշում