Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 օգոստոսի 2026 թվականի N 1198-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱԿԱՈ-ՓՈՇՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի մայիսի 20-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ արդյունաբերական վերամշակման համար նախատեսված կակաո-փոշու մասով փոփոխություններ կատարելու մասին» N 60 որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կիրառել սակագնային արտոնություն` 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1805 00 000 0 ծածկագրին դասվող կակաո-փոշու նկատմամբ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական վերամշակման համար և ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 300,0 տոննա ծավալով:

2. Սակագնային արտոնությունը կիրառվում է «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների նկատմամբ, որոնց համար մաքսային հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման դեպքում` մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման համար դիմումը, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գրանցվել են որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը լիազոր մարմին` սույն որոշման կիրարկման իմաստով:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների` առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման համաձայն տրամադրված եզրակացության հիման վրա` եզրակացության մեջ նշված քանակներով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի մայիսի 20-ի N 60 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. օգոստոսի 13

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 օգոստոսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.08.2026
N 1198-Ն
Որոշում