Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 օգոստոսի 2026 թվականի N 1239-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի (այսուհետ` համայնք) սեփականությունը հանդիսացող` 81,820.4 (ութսունմեկ միլիոն ութ հարյուր քսան հազար չորս հարյուր) ՀՀ դրամ սկզբնական արժեքով և 42,000.0 (քառասուներկու միլիոն) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, PRINOTH T4SR-DEC2 մակնիշի (2006 թվականին թողարկված, /EUROMOT2SN70967 DE/ENG ամրաշրջանակ/նույնականացման համարով) ձյուն հարթեցնող-տապանող թրթուրավոր ռատրակ մեքենան (այսուհետ` գույք) և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել համայնքի ղեկավարի հետ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով նաև, որ գույքի տեղափոխումը և ուղեկցումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. օգոստոսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.08.2026
N 1239-Ա
Որոշում