ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 օգոստոսի 2026 թվականի N 1240-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ծառայության, ոստիկանությունում ծառայության, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման N 1 հավելվածի աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին կետով`
«1. Սույն հավելվածի 2.3-րդ, 2.4-րդ, 3.1-ին, 3.2-րդ, 4.2-րդ, 6.4-րդ, 6.5-րդ, 6.8-րդ, 6.9-րդ, 7.2-րդ, 7.3-րդ, 7.4-րդ, 7.6-րդ, 7.7-րդ, 7.8-րդ, 8.3-րդ, 8.4-րդ, 8.5-րդ, 8.6-րդ, 8.7-րդ, 9.1-ին, 10.3-րդ, 11.1-ին, 11.2-րդ, 11.3-րդ, 11.4-րդ, 11.5-րդ, 11.6-րդ, 11.7-րդ, 11.8-րդ, 12.1-ին, 12.2.1-ին, 12.2.2-րդ, 12.2.3-րդ, 15.2.6.1.2-րդ, 15.2.6.1.3-րդ, 15.2.6.1.4-րդ, 15.2.6.2.1-ին, 15.2.6.2.2-րդ, 15.2.6.2.3-րդ, 15.2.6.2.4-րդ, 15.3.1-ին, 15.3.2-րդ, 15.3.3-րդ, 15.3.4-րդ, 15.6-րդ և 15.7-րդ ծածկագրով տողերով սահմանված ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցները տարածվում են նաև համապատասխան տողերով նախատեսված պայմաններում աշխատանքի ներգրավված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա, որոնց համար հավելումների հաշվարկման մեծությունը սահմանվում է 96,800 դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված «Ավիացիա» ոլորտի պաշտոններ զբաղեցնող անձանց համար` 145,000 դրամ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. օգոստոսի 20
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 20 օգոստոսի 2026 թվական: