Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2026 թվականի թիվ 222-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ամրապնդել ֆիզիկական անձանց` բանկային համակարգում իրենց կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը, բարձրացնել ֆինանսական ծառայությունների մատչելիությունն ու թափանցիկությունը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1.1-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, 3.1-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի ««Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-րդ կետ.

«8.1. Ֆինանսական կազմակերպությունը սպառողի գրավոր դիմումի հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր ներքին իրավական ակտերով սահմանված կարգով սպառողի ինքնության ստուգումից և նույնականացումից հետո, էլեկտրոնային եղանակով անվճար տրամադրում է սպառողի անունով բանկային հաշիվ(ներ) ունենալու կամ չունենալու հանգամանքը հավաստող տեղեկանք: Տեղեկանքը կազմվում է սպառողի կողմից նշված ժամանակահատվածի վերաբերյալ և, սպառողի պահանջով, ներառում է նաև համապատասխան հաշվի մնացորդի, տվյալ ֆինանսական կազմակերպության նկատմամբ սպառողի պարտավորությունների, ինչպես նաև սպառողի նկատմամբ տվյալ ֆինանսական կազմակերպության պարտավորությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկատվություն: Տեղեկանքը տրամադրվում է սպառողի կողմից տրամադրված գործող էլեկտրոնային փոստի հասցեով կամ բանկի էլեկտրոնային հաղորդակցման այլ հարթակի միջոցով` դիմումը ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Սպառողի ցանկությամբ տեղեկանքը տրամադրվում է նաև թղթային եղանակով, յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ անվճար` սույն կետով նախատեսված ժամկետում: Սույն կետի իմաստով սպառող է համարվում նաև այն ֆիզիկական անձը, որը դիմումը ներկայացնելու պահին չի հանդիսանում տվյալ ֆինանսական կազմակերպության հաճախորդ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի նախագահ              Մ. Գալստյան

 

Երևան

2026-08-17

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 օգոստոսի 2026 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
11.08.2026
N 222-Ն
Որոշում