ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
31 հուլիսի 2026 թվականի N 91-Ն
ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(3-րդ մաս)
10. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՄԱՔՐԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ, ՍՊԱՍՔԻ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՅԼ ԻՐԵՐԻ ՄԻՋԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
87. Սույն գլխով սահմանված հագուստի, կոշկեղենի և անկողնային պարագաների տարեկան քանակը հաշվվում է Ը=Շ*Ք բանաձևով, որտեղ Ը-ն շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան համար անհրաժեշտ ապրանքատեսակի ընդհանուր քանակն է, Շ-ն` շահառուների պլանային թիվը` բաժանած քսանհինգի, Ք-ն` հերթական համարի դիմաց նշված ապրանքի քանակը: Ընդհանուր քանակը ոչ ամբողջական լինելու դեպքում` կլորացումը դեպի վեր:
._____________________________________________________________________.
|հ/հ |Պարագայի կամ նյութի անվանում |Չափի միավոր |Քանակ` 25 |
| | | |շահառուի |
| | | |հաշվարկով |
|_____|______________________________________|____________|___________|
|1. |անձեռոցիկ |տուփ |300 |
|_____|______________________________________|____________|___________|
|2. |զուգարանի թուղթ |հատ |300 |
|_____|______________________________________|____________|___________|
|3. |հեղուկ օճառ` լվացվելու |լիտր |12 |
|_____|______________________________________|____________|___________|
|4. |ձեռքի թղթե սրբիչ |հատ |24 |
|_____________________________________________________________________|
|Ընդհանուր օգտագործման համար |
|_____________________________________________________________________|
|5. |աղբառիչ |հատ |3 |
|_____|______________________________________|____________|___________|
|6. |աման լվացող հեղուկ |լիտր |100 |
|_____|______________________________________|____________|___________|
|7. |ապակյա սափոր |հատ |5 |
|_____|______________________________________|____________|___________|
|8. |ավել |հատ |36 |
|_____|______________________________________|____________|___________|
|9. |ափսե դեսերտի |հատ |5 |
|_____|______________________________________|____________|___________|
|10. |ափսե ճաշի |հատ |5 |
|_____|______________________________________|____________|___________|
|11. |դանակ |հատ |5 |
|_____|______________________________________|____________|___________|
|12. |թեյի բաժակ |հատ |5 |
|_____|______________________________________|____________|___________|
|13. |թեյի գդալ |հատ |5 |
|_____|______________________________________|____________|___________|
|14. |խողովակներ մաքրող միջոց |լիտր |1 |
|_____|______________________________________|____________|___________|
|15. |համեմունքների տարաներ |հատ |5 |
|_____|______________________________________|____________|___________|
|16. |հյութի բաժակ |հատ |5 |
|_____|______________________________________|____________|___________|
|17. |հոտազերծիչ |հատ |2 |
|_____|______________________________________|____________|___________|
|18. |ճաշի գդալ |հատ |5 |
|_____|______________________________________|____________|___________|
|19. |մաքրող կտորներ |հատ |48 |
|_____|______________________________________|____________|___________|
|20. |մաքրող փոշի |կգ |6 |
|_____|______________________________________|____________|___________|
|21. |միջատասպան |հատ |1 |
|_____|______________________________________|____________|___________|
|22. |շաքարավազի տարա |հատ |5 |
|_____|______________________________________|____________|___________|
|23. |պատառաքաղ |հատ |5 |
|_____|______________________________________|____________|___________|
|24. |ռետինե ձեռնոց |զույգ |36 |
|_____|______________________________________|____________|___________|
|25. |սանհանգույց մաքրող խոզանակ |հատ |1 |
|_____|______________________________________|____________|___________|
|26. |սանհանգույց մաքրող հեղուկ |լիտր |100 |
|_____|______________________________________|____________|___________|
|27. |սեղանի սփռոց |հատ |2 |
|_____|______________________________________|____________|___________|
|28. |սուրճի բաժակ` ափսեով |հատ |5 |
|_____|______________________________________|____________|___________|
|29. |սպունգ աման լվանալու |հատ |18 |
|_____|______________________________________|____________|___________|
|30. |սպունգի սպիրալ |հատ |18 |
|_____|______________________________________|____________|___________|
|31. |սրբիչ |հատ |2 |
|_____|______________________________________|____________|___________|
|32. |քլորամին կամ այլ ախտահանիչ նյութեր |կգ |24 |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարի 2026 թվականի
հուլիսի 31-ի N 91-Ն հրամանի
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշիչները տարածվում են տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց (այսուհետ նաև` շահառու) խնամք տրամադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից: Շահառուի խնամքի չափորոշիչները տարբերվում ըստ խնամքի տեսակի`
1) տնային պայմաններում,
2) ցերեկային կենտրոններում,
3) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (այսուհետ նաև` շուրջօրյա խնամքի կենտրոն),
4) համայնքային փոքր տներում:
2. Սույն չափորոշիչները սահմանում են շահառուին տրամադրվող խնամքի, սննդի տեսականու, քանակական սահմանաչափերի, էներգետիկ արժեքների (կալորիականության), հաճախականության և որակի, շահառուին տրամադրվող հագուստի և կոշկեղենի, անկողնային պարագաների, ընդհանուր օգտագործման այլ իրերի, խնամքի և ընդհանուր օգտագործման համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պարագաների, մաքրիչ նյութերի և սպասքի, ծառայություն մատուցող կազմակերպության տարածքի, կահույքի և մասնագետների հաստիքային միավորների սահմանաչափերը, նորմերը և նվազագույն պահանջները:
3. Շահառուի բարեկեցության ապահովման նպատակով` շուրջօրյա խնամք մատուցող կազմակերպությունները պարտավոր են նրանց տրամադրել սեռատարիքային առանձնահատկություններին, եղանակային պայմաններին և կարիքներին համապատասխան հագուստ, կոշկեղեն, անհրաժեշտ կահույք, անձնական հիգիենայի և ընդհանուր օգտագործման այլ պարագաներ:
4. Շահառուին սնունդ տրամադրվում է շուրջօրյա խնամքի կենտրոնում, համայնքային փոքր տանը և ցերեկային կենտրոնում:
5. Շահառուին խնամք մատուցող կենտրոններում, հաստատություններում կամ կազմակերպություններում (այսուհետ նաև` խնամք տրամադրող կազմակերպություն) բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է` պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի մարտի 20-ի N 34-Ն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հուլիսի 23-ի N 79-Ն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 4-ի N 86-Ն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի N 139-Ն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 20-ի N 142-Ն հրամանների պահանջները:
6. Շահառուին խնամք տրամադրող կազմակերպության տեղադիրքին, հողամասի, տարածքի, բնակելի շենքերի և այլ շինությունների սենքերի կառուցվածքին, գույքին, սարքավորումներին, օդի ջերմային ռեժիմին, բնական և արհեստական լուսավորությանը, ջրամատակարարմանը և կեղտաջրերի հեռացմանը ներկայացվող պահանջները սահմանվել են` ուղղորդվելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 95-Ն հրամանով:
7. Խնամք տրամադրող կազմակերպությունում աղմուկի և թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակներին ներկայացվող պահանջները սահմանվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի թիվ 138 և 2006 թվականի մայիսի 17-ի թիվ 533-Ն հրամանների:
8. Գնումների գործընթացը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան:
9. Սույն չափորոշիչները նվազագույնն են, ինչը նշանակում է, որ խնամք տրամադրող կազմակերպությունները, ի թիվս դրանց, կարող են կիրառել այլ չափորոշիչներ, որոնք համապատասխանում են միջազգայնորեն ընդունված առաջադեմ չափորոշիչներին և բխում են շահառուի լավագույն շահից:
2. ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
10. Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, չաշխատող կամ տնային պայմաններում աշխատող տարեց անձանց կամ հաշմանդամություն ունեցող այն անձանց, ովքեր ունեն հենաշարժական, տեսողության, հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով պայմանավորված ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում (մտավոր խնդիրների դեպքում` նաև ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում) և չեն կարողանում կամ զգալիորեն դժվարանում են ինքնուրույն կազմակերպել իրենց կենցաղային առօրյան:
11. Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է նաև ֆունկցիոնալության վերոնշյալ սահմանափակումներ ունեցող մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաներին:
12. Հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայությունը տրամադրվում է, եթե այն ցուցված է նրանց ծառայությունների անհատական ծրագրով:
13. Տնային պայմաններում խնամքի շրջանակում շահառուին մատուցվում են հետևյալ ծառայությունները`
1) կենցաղային սպասարկում,
2) սոցիալ-հոգեբանական օգնություն,
3) խորհրդատվական օգնություն,
4) աջակցող միջոցներով ապահովելու կամ այլ ծառայություններ, այդ թվում անկախ կյանքի հմտությունների ձևավորմանն ուղղված (ինքնասպասարկման, կենցաղավարման, տեղաշարժման, հաղորդակցման, ուսումնառության, միջանձնային և սոցիալական հարաբերություններ ստեղծելու հմտություններ) ծառայություններ, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու գործընթացի կազմակերպում:
14. Ըստ գնահատված կարիքի` շահառուին կարող է մատուցվել հոգեբանական ծառայություն, ինչպես նաև հոգեբույժի պարբերական հսկողություն:
15. Տնային պայմաններում խնամքի շրջանակում մատուցվող ծառայությունները որոշվում և համաձայնեցվում են շահառուի անհատական սոցիալական կարիքների գնահատման արդյունքում և արտացոլվում են շահառուի համար մշակված անհատական սոցիալական ծրագրում:
16. Երեխային տնային պայմաններում խնամքի ծառայությունները մատուցվում են` ելնելով նրա լավագույն շահերից, նրա տարիքին ու զարգացման մակարդակին համապատասխան, նախապես ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից երեխային խնամք տրամադրողի հետ ծանոթացնելուց հետո` հաշվի առնելով նաև երեխայի կարծիքը:
17. Անկողնային խնամքի կարիք ունեցող և շուրջօրյա խնամքի կենտրոն ուղեգրման հերթացուցակներում հաշվառված անձանց, մինչև վերջիններիս ուղեգրումը շուրջօրյա խնամքի կենտրոն, կարող է տրամադրվել տնային պայմաններում խնամք` պարզեցված ընթացակարգով: Այդ դեպքում անկողնային խնամքի կարիք ունեցող անձը շուրջօրյա խնամքի կենտրոն ուղեգրման գործընթացի շրջանակում արդեն իսկ ձևավորված փաստաթղթերի փաթեթի հիման վրա Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնի կողմից ուղեգրվում է տնային պայմաններում խնամքի` առանց հավելյալ փաստաթղթային ձևակերպումների` լրացնելով միայն պարզեցված ընթացակարգով տնային պայմաններում խնամքի տրամադրման դիմումը` լիազորված մարմնի կողմից հաստատված ձևի համաձայն:
18. Տնային պայմաններում խնամքի ծառայությունը տրամադրվում է շաբաթվա բոլոր օրերին` շահառուի հետ կնքված պայմանագրի շրջանակում` Աղյուսակներ 1-ում և 2-ում սահմանված հաճախականությամբ` հետևյալ ծառայությունների տեսքով`
1) կենցաղային սպասարկում` սոցիալական սպասարկողի կողմից շահառուի անձնական հիգիենայի ապահովում (ներառյալ` լոգանքի կազմակերպումը, գիշերանոթների փոխումը, ատամների մաքրումը, սափրումը, պրոթեզների խնամքը, օգնություն հագնվելու, հագուստը փոխելու, անկողինը փոխելու և հարդարելու հարցում և այլն), բնակարանի մաքրում (ներառյալ սպասքի լվացումը, խոնավ մաքրումը, կենցաղային աղբի դուրսբերումը և այլն), գնումների իրականացում (սննդամթերքի, դեղերի և այլ անհրաժեշտ իրերի փոքրածավալ գնում, ընդ որում, գնված ապրանքների գումարային քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը, իսկ ապրանքների տեղափոխման հեռավորությունը տեղափոխման կետից մինչև շահառուի տուն պետք է լինի առավելագույնը 500 մետր), կոմունալ վարձավճարների մուծում, սննդի կազմակերպում, սննդի կազմակերպման ծառայություն տրամադրող ճաշարանից սննդի առաքում տուն (ճաշարանի հեռավորությունը շահառուի տնից պետք է լինի առավելագույնը 500 մետր), անհրաժեշտության դեպքում` կերակրում, աջակցություն անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրման գործընթացի կազմակերպման հարցում, ըստ անհրաժեշտության` շահառուի ուղեկցում անհրաժեշտ վայր (այդ թվում շահառուին ցուցված անկախ կյանքի հմտությունների ձևավորման համար ցերեկային կամ անկախ կյանքի ձևավորման կենտրոն), լրացուցիչ գործառույթներ` սոցիալական աշխատողի և բուժքրոջ առաջարկով,
2) սոցիալ-հոգեբանական օգնություն` սոցիալական աշխատողի կողմից շահառուի սոցիալական կարիքի գնահատում տարեկան առնվազն երկու անգամ, շահառուի ուղղորդում, ուղեկցում և անհրաժեշտ աջակցության տրամադրում, նրա իրավունքների և շահերի պաշտպանություն, սոցիալական աջակցման միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև աջակցություն սոցիալական խնդիրների լուծմանը` փաստաթղթերի ձևակերպման, սոցիալական ապահովության և հարակից այլ հարցերում, անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի կազմակերպմանն աջակցություն, սոցիալական հարաբերությունների կառուցման կամ վերականգնման համար անհրաժեշտ հմտությունների զարգացմանն ուղղված աջակցություն, շահառուի նախասիրությունների բացահայտում և համապատասխան ծառայությունների ու միջոցառումների իրականացում, այդ թվում` էքսկուրսիաներ, տոների և հիշարժան օրերի նշում (շահառուի ցանկության և կարողության դեպքում), շահառուի սոցիալական կարիքի կրկնակի գնահատման հիման վրա ծառայությունների տեսակների ու մատուցման հաճախականության վերանայում,
3) խորհրդատվական օգնություն` սոցիալական աշխատողի կողմից շահառուի իրավունքների ու շահերի պաշտպանություն և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, անհրաժեշտ սոցիալական աջակցության, անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացների կազմակերպում և աջակցություն սոցիալական խնդիրների լուծմանը` տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում: Խորհրդատվական օգնություն տրամադրվում է նաև շահառուի ընտանիքի անդամներին: Գնահատված կարիքների հիման վրա` ըստ անհրաժեշտության, խորհրդատվական օգնությունը կարող է տրամադրվել նրա ընտանիքին` հոգեկան առողջության և վարքային այլ խանգարումներ ունեցող անձանց առանձնահատկությունների, նրանց հետ հաղորդակցվելու հմտությունների, սոցիալական իրավունքների վերաբերյալ,
4) աջակցող միջոցներով ապահովելու կամ այլ ծառայություններ ստանալու գործընթացի կազմակերպում. եթե շահառուի ծառայությունների անհատական ծրագրով ցուցված են համապատասխան ծառայություններն ու աջակցող միջոցները, սոցիալական աշխատողն աջակցում է շահառուին անձամբ կամ առցանց դիմելու Միասնական սոցիալական ծառայություն` համապատասխան հավաստագիր ստանալու, ինչպես նաև ծառայություն մատուցողից հասանելի ծառայությունները ստանալու հարցում: Սոցիալական աշխատողն օգնում է նաև շահառուին դիմելու և շահառուի հասցեն սպասարկող առողջապահության պահպանման առաջնային օղակի կողմից նրան հասանելի բժշկական օգնությունն ու սպասարկումը ստանալու հարցում, ներառյալ ըստ անհրաժեշտության` բժշկի կանչի գրանցում, շահառուի համար բժշկական հաստատություններից դեղերի ստացում և փոխանցում շահառուին, բժշկական հաստատություն այցելության կազմակերպում կամ այլ բժշկական հաստատություններ ուղղորդում և ուղեկցում, հիվանդանոցային բուժման նպատակով հաստատություններ ընդունվելու գործում աջակցության ցուցաբերում, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շահառուների դեպքում` նաև հոգեբույժի պարբերական հսկողության ապահովում:
19. Տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստացող տարեց շահառուները, համաձայն օրենսդրության, ընդգրկվում են երկու խմբում`
1) մասնակի խնամքի կարիք ունեցող,
2) մշտական, այդ թվում` անկողնային խնամքի կարիք ունեցող:
20. Տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստացող հաշմանդամություն ունեցող շահառուների համար ծառայության ծավալն ու հաճախականությունը պայմանավորված է նրանց ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանով:
21. Տնային պայմաններում խնամք ստացող տարեց շահառուների խնամքի կարիքները գնահատվում են եռամակարդակ սանդղակով` ըստ ինքնասպասարկման, տեղաշարժվելու, սովորելու և գիտելիքը կիրառելու, աշխատանքային կամ արտադրական գործունեությամբ զբաղվելու, կողմնորոշման, հաղորդակցման և վարքի վերահսկման կարողությունների: Գնահատման արդյունքներն ամփոփվում են հետևյալ միավորներով`
1) 0 միավոր - շահառուն տվյալ գործառույթն իրականացնում է լիովին ինքնուրույն, անվտանգ և կայուն ձևով,
2) 1 միավոր - շահառուն տվյալ գործառույթն իրականացնում է մասամբ ինքնուրույն` պահանջելով հսկողություն, բանավոր հուշում, աջակցող միջոցների կիրառում կամ պարբերական աջակցություն,
3) 2 միավոր - շահառուն տվյալ գործառույթն ինքնուրույն իրականացնել չի կարող և ունի ամբողջական աջակցության անհրաժեշտություն:
22. Շահառուն համարվում է մասնակի խնամքի կարիք ունեցող, եթե առնվազն երեք գործառույթների դեպքում գնահատվել է 1 միավոր: Անկախ ընդհանուր միավորների քանակից, շահառուն համարվում է մշտական խնամքի կարիք ունեցող, եթե ունի ինքնուրույն տեղաշարժվելու ամբողջական անկարողություն կամ ինքնասպասարկման ամբողջական անկարողություն: Եթե թվարկված կարողություններից որևէ մեկով շահառուն ունի 2 միավոր, ապա ևս ընդգրկվում է մասնակի խնամքի կարիք ունեցողների խմբում: Եթե ընդհանուր գնահատված միավորները կազմում են 7 և ավելի, շահառուն դասվում է մշտական կամ անկողնային խնամքի կարիք ունեցողների խմբում:
23. Գնահատման արդյունքները գրանցվում են սահմանված ձևաչափով գնահատման թերթիկում: Վերջնական որոշումը կայացվում է մասնագիտական թիմի կողմից` հիմք ընդունելով շահառուի կարիքները, կարողությունները և սոցիալ-հոգեբանական վիճակը:
24. Անկողնային խնամքի կարիք ունեցող է համարվում այն անձը, որը հիվանդության, տրավմայի, վնասվածքի կամ ֆիզիկական ֆունկցիոնալության սահմանափակումների հետևանքով ունի տեղաշարժման և ինքնասպասարկման էական սահմանափակումներ, ի վիճակի չէ ինքնուրույն վեր կենալ անկողնուց կամ ապահովել առօրյա կենսագործունեության հիմնական գործողությունների կատարումը, որի հետևանքով կենսագործունեության գերակշռող մասն իրականացնում է անկողնում և կարիք ունի կողմնակի անձի շարունակական կամ պարբերական աջակցության:
25. Տարեց անձանց տնային պայմաններում տրամադրվող խնամքի ծառայությունների մատուցման հաճախականությունն ու տևողությունը սահմանվում է Աղյուսակ 1-ով, իսկ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ հաստիքային միավորները` Աղյուսակ 3-ով: Հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայությունների մատուցման հաճախականությունն ու տևողությունը սահմանվում է Աղյուսակ 2-ով, իսկ խնամքի ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ հաստիքային միավորները` Աղյուսակ 4-ով:
ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ՉԱՇԽԱՏՈՂ ԿԱՄ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Ծառայություններն|Մասնակի խնամքի կարիք |Մշտական, այդ թվում` |
| |ըստ մասնագետի |ունեցող անձանց համար |անկողնային խնամքի կարիք|
| | |խնամքի ծառայությունների |ունեցող անձանց համար |
| | | |խնամքի ծառայությունների|
| | |________________________|_______________________|
| | |Հաճախակա- |Տևողություն |Հաճախակա-|Տևողություն |
| | |նություն | |նություն | |
| | | | | | |
|___|________________|__________|_____________|_________|_____________|
|1. |Սոցիալական |Ամեն ամիս |1-2 ժամ |Ամեն ամիս|2-3 ժամ |
| |աշխատողի | | | | |
| |ծառայություններ | | | | |
|___|________________|__________|_____________|_________|_____________|
|2. |Սոցիալական |Շաբաթական |2 ժամ յուրա- |Շաբաթական|8 ժամ յուրա- |
| |սպասարկողի |3 օր |քանչյուր այցը|5 օր |քանչյուր այցը|
| |ծառայություններ | | | | |
._____________________________________________________________________.
ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Ծառայու- |Հենաշարժական, |Հենաշարժական, |Հոգեկան |
| |թյուններն |տեսողության, |տեսողության, |առողջության |
| |ըստ մասնագետի|հոգեկան |հոգեկան |կամ մտավոր |
| | |առողջության |առողջության |խնդիրներով |
| | |կամ մտավոր |կամ մտավոր |միջին աստիճանի |
| | |խնդիրներով |խնդիրներով |սահմանափակում |
| | |ֆունկցիոնալության|ֆունկցիոնալության|ունեցող անձանց |
| | |խորն աստիճանի |ծանր աստիճանի |համար խնամքի |
| | |սահմանափակում |սահմանափակում |ծառայություն- |
| | |ունեցող անձանց |ունեցող անձանց |ների |
| | |համար խնամքի |համար խնամքի | |
| | |ծառայությունների |ծառայությունների | |
| | |_________________|_________________|_______________|
| | |Հաճախա-|Տևողու- |Հաճախա- |Տևողու- |Հաճախա-|Տևո- |
| | |կանու- |թյուն |կանու- |թյուն |կանու- |ղու- |
| | |թյուն | |թյուն | |թյուն |թյուն |
| | | | | | | | |
|___|_____________|_______|_________|________|________|_______|_______|
|1. |Սոցիալական |Ամեն |3.5 ժամ |Ամեն |2.5 ժամ |3 ամսվա|3-4 ժամ|
| |աշխատողի |ամիս | |ամիս | |ընթաց- | |
| |ծառայու- | | | | |քում | |
| |թյուններ | | | | | | |
|___|_____________|_______|_________|________|________|_______|_______|
|2. |Սոցիալական |Շաբա- |8 ժամ |Շաբա- |6 ժամ |Շաբա- |5 ժամ |
| |սպասարկողի |թական |յուրաքան-|թական |յուրա- |թական |յուրա- |
| |ծառայու- |5 օր |չյուր |5 օր |քան- |5 օր |քան- |
| |թյուններ | |այցը | |չյուր | |չյուր |
| | | | | |այցը | |այցը |
._____________________________________________________________________.
ԱՂՅՈՒՍԱԿ 3. ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ՉԱՇԽԱՏՈՂ ԿԱՄ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐՆ` ԸՍՏ ԽՆԱՄՔԻ ՏԵՍԱԿԻ
._____________________________________________________________________.
|Հ/Հ |Հաստիքային միավոր|Մասնակի խնամքի կարիք |Մշտական, այդ թվում` |
| | |ունեցող անձանց համար |անկողնային խնամքի |
| | |խնամքի ծառայությունների |կարիք ունեցող անձանց |
| | |դեպքում |համար խնամքի ծառայու-|
| | | |թյունների դեպքում |
|____|_________________|________________________|_____________________|
|1. |Սոցիալական |1 հաստիքային միավոր` |1 հաստիքային միավոր` |
| |աշխատող |60 շահառուի հաշվարկով |40 շահառուի հաշվարկով|
|____|_________________|________________________|_____________________|
|2. |Սոցիալական |1 հաստիքային միավոր` |1.15 հաստիքային |
| |սպասարկող |5 շահառուի հաշվարկով |միավոր` 1 շահառուի |
| | | |հաշվարկով |
._____________________________________________________________________.
ԱՂՅՈՒՍԱԿ 4. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐՆ` ԸՍՏ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՓԱԿՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Հաստիքային |Հենաշարժական, |Հենաշարժական, |Հոգեկան |
| |միավոր |տեսողության, |տեսողության, |առողջության |
| | |հոգեկան |հոգեկան |կամ մտավոր |
| | |առողջության |առողջության |խնդիրներով |
| | |կամ մտավոր |կամ մտավոր |միջին աստիճանի |
| | |խնդիրներով |խնդիրներով |սահմանափակում |
| | |ֆունկցիոնալության|ֆունկցիոնալության|ունեցող անձանց |
| | |խորն աստիճանի |ծանր աստիճանի |համար խնամքի |
| | |սահմանափակում |սահմանափակում |ծառայություն- |
| | |ունեցող անձանց |ունեցող անձանց |ների դեպքում |
| | |համար խնամքի |համար խնամքի | |
| | |ծառայությունների |ծառայությունների | |
| | |դեպքում |դեպքում | |
|___|_____________|_________________|_________________|_______________|
|1. |Սոցիալական |1 հաստիքային |1 հաստիքային |1 հաստիքային |
| |աշխատող |միավոր` 35 |միավոր` 50 |միավոր` 90 |
| | |շահառուի |շահառուի |շահառուի |
| | |հաշվարկով |հաշվարկով |հաշվարկով |
|___|_____________|_________________|_________________|_______________|
|2. |Սոցիալական |1.15 հաստիքային |1 հաստիքային |0.75 հաստիքային|
| |սպասարկող |միավոր` 1 |միավոր` 1 |միավոր` 1 |
| | |շահառուի |շահառուի |շահառուի |
| | |հաշվարկով |հաշվարկով |հաշվարկով |
._____________________________________________________________________.
26. Կազմակերպությունը պետք է ապահովի, որ շահառուի և ծառայություն մատուցող մասնագետի միջև առաջացած անհանդուրժողականության կամ փոխադարձ անհամաձայնության դեպքերն արձանագրվեն և քննարկվեն համապատասխան պատասխանատու անձի և շահառուի ու շահառուի օրինական ներկայացուցչի հետ` կազմակերպելով իրավիճակի գնահատում, ժամանակավոր վերադասավորում, խորհրդատվություն կամ պայմանագրի վերանայում` շահառուի և ծառայություն մատուցողի անվտանգության և ծառայության շարունակականության ապահովման նպատակով:
27. Խնամք իրականացնող անձը պարտավոր է անհապաղ տեղեկացնել բուժաշխատողին, եթե առկա են կասկածներ շահառուի առողջական վիճակի էական վատթարացման կամ առողջության վտանգման վերաբերյալ:
28. Շահառուի անձնական հիգիենայի ապահովման նպատակով հատուկ տեխնիկական միջոցի անհրաժեշտության պարագայում խնամք տրամադրող կազմակերպությունը պարտավոր է ներգրավել համապատասխան ռեսուրսներ:
29. Շահառուի տուն այցելող մասնագետը պետք է կրի մաքուր, հարմարավետ և ճանաչելի աշխատանքային արտահագուստ, որը թույլ կտա ազատ շարժվել և ապահովել շահառուին անհրաժեշտ ծառայության տրամադրումը: Հագուստը պետք է լինի եղանակային պայմաններին համապատասխան, ոչ վառ գույների, կոկիկ, ցանկալի է, որ արտահագուստի վրա նշված լինի կազմակերպության անվանումը կամ տարբերանշանը: Ձեռքերը պետք է լինեն խնամված, մաքուր, կարճ կտրած եղունգներով` առանց գունավորման: Զարդերը լինեն փոքր` շահառուի խնամքը կազմակերպելիս, նրան բարձրացնելիս կամ հագուստը փոխելիս շահառուին չվնասելու նպատակով: Պետք է խուսափել սուր հոտով օծանելիքից, կրեմներից, ապահովել բավարար հեռավորություն շահառուից` շնչառական հիգիենայի պահպանման նպատակով, կամ կրել դիմակ: Շահառուի տանը պետք է հագնել բախիլներ կամ երկարատև խնամքի դեպքում անձնական հողաթափեր: Շահառուի լոգանքը կազմակերպելիս խնամք տրամադրողը պետք է ապահովված լինի ջրապաշտպանիչ հագուստով և համապատասխան կոշիկներով:
30. Խնամք տրամադրողը պարտավոր է պահպանել շահառուի` մասնագիտական կամ ծառայողական գործունեության արդյունքում իրեն հայտնի դարձած անձնական և ընտանեկան տվյալների գաղտնիությունը, չհրապարակել կամ չքննարկել նրա մասին տեղեկություններ առանց թույլտվության և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է ընկալվել որպես ճնշում, նվաստացում կամ անհարգալից վերաբերմունք:
31. Տնային պայմաններում խնամքի ծառայություն մատուցող մասնագետները, որոնք իրականացնում են այցեր շահառուների բնակության վայր, իրավունք ունեն ստանալու տրանսպորտային ծախսերի համար փոխհատուցում, եթե այցը կատարվել է պլանային այցերի շրջանակում` համաձայն շահառուի անհատական սոցիալական ծրագրի: Տվյալ փոխհատուցումը տրամադրվում է մասնագետին` նրա կողմից ներկայացված և կազմակերպության կողմից հաստատված հաշվետվության հիման վրա: Եթե շահառուին ուղեկցելու համար տրանսպորտային միջոցը տրամադրվում է կազմակերպության կողմից, ապա նման այցի համար փոխհատուցում չի տրամադրվում:
32. Յուրաքանչյուր այցի համար վճարվող այցելության վճարի չափը կազմում է`
1) տնային պայմաններում խնամքի ծառայություն մատուցող կազմակերպության տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարված այցելություն` 800 ՀՀ դրամ,
2) տնային պայմաններում խնամքի ծառայություն մատուցող կազմակերպության տեղակայման վայրի բնակավայրում կատարված այցելություն` Հայաստանի Հանրապետության մարզերում` 200 ՀՀ դրամ, իսկ Երևան քաղաքում` 300 ՀՀ դրամ,
3) այցերի համար սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված վճարը յուրաքանչյուր աշխատողի վճարվում է օրական ոչ ավելի, քան 10 այցելության համար:
33. Տնային պայմաններում խնամքի գործունեության համար անհրաժեշտ վարչական և օժանդակ գործառույթների իրականացումը (ներառյալ` տնօրինում, հաշվապահություն, գործավարություն, նյութատեխնիկական սպասարկում) կարող են իրականացվել կազմակերպության ներքին կառուցվածքի միջոցով և ներառված չեն հաստիքային միավորների աղյուսակում: Սույն կետում նշված գործառույթների ծախսը ներառվում է կազմակերպության վարչական ծախսերի հաշվարկում: Վարչական ծախսերի ֆինանսավորման համար նախատեսվող միջոցների չափը չի կարող գերազանցել պայմանագրով սահմանված ընդհանուր գնի 15%-ը: Սույն կետում նշված առավելագույն շեմից ցածր տոկոսաչափը սահմանվում է դրամաշնորհային մրցույթի հրավերում:
3. ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՉԱՓԱՀԱՍ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
3.1 ՍՆՆԴԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
34. Ցերեկային կենտրոններում խնամքը տրամադրվում է շահառուին ժամը 9:00-18:00 ընկած ժամանակահատվածում:
35. Ցերեկային կենտրոնում շահառուին տրամադրվում է սնունդ` ըստ շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի հետ ձեռք բերված համաձայնության` սառն ուտեստի կամ տաք սննդի տեսքով` սույն հավելվածի 36-րդ կետի համապատասխան:
36. Ցերեկային կենտրոնում շահառուին տրամադրվող սննդի հիմնական պահանջները պետք է բխեն հետևյալ պայմաններից`
1) կենտրոնում 1-4 ժամ անցկացնելու պարագայում սնունդը պարտադիր չէ, եթե շահառուի անհատական սոցիալական ծրագրով այլ բան նախատեսված չէ,
2) կենտրոնում 4-8 ժամ անցկացնելու պարագայում տրամադրվում է մեկանգամյա սնունդ` տաք ուտեստ` սննդի փաթեթների տեսքով, կամ սառն ուտեստ` ըստ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի հետ ձեռք բերված համաձայնության:
37. Սննդի կազմակերպման ծառայությունը կարող է իրականացվել ցերեկային կենտրոնի կողմից կամ պատվիրակման միջոցով:
38. Ցերեկային կենտրոնը կարող է իր բյուջեի շրջանակներում իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններից ձեռք բերել չոր սնունդ:
39. Փաթեթավորված կերակրատեսակները կամ տեղում պատրաստված սնունդը պետք է լինեն սննդարար և բազմազան:
40. Սննդի տեղափոխումը պետք է իրականացվի ջերմամեկուսիչ տարաներով, ապահովելով համապատասխան ջերմաստիճանի պահպանում` տաք սննդի դեպքում ոչ պակաս քան 60 oC, իսկ սառը սննդի դեպքում` ոչ բարձր քան 4 oC:
41. Սննդի բաշխումը պետք է իրականացվի ըստ շահառուների դիետիկ խմբերի ցուցակի` որը կենտրոնը նախապես սահմանում և մակնշում է կամ տալիս է գունային կոդավորում` ապահովելու սննդի անհատականացված մատուցումը: Սննդի ընդունման պահին կենտրոնի պատասխանատու աշխատողը պարտավոր է ստուգել յուրաքանչյուր խմբի փաթեթավորման մակնշումը և փաստացի ջերմաստիճանը` ապահովելով համապատասխանությունը սննդի անվտանգության պահանջներին:
42. Սննդի տրամադրումը պետք է իրականացվի ԱՂՅՈՒՍԱԿ 5-ում և 12-ում սահմանված չափորոշիչների համաձայն, իսկ պատրաստի սննդի փաթեթները կարող են ներառել ԱՂՅՈՒՍԱԿ 6-ում բերված տարբերակները:
ԱՂՅՈՒՍԱԿ 5: ՄԵԿ ԱՆՁԻՆ ՄԵԿ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ (ԶՏԱՔԱՇՈՎ)
._________________________________________________________________________.
|Հ/Հ |Սննդամթերքի |Միջին կալորիա-|18-ից մինչև |Տարեցի կամ |Դիետիկ |
| |անվանում |կանություն |65 տարեկան |65 տարե- |հարմարեցում |
| | |(100 գ) |հաշմանդա- |կանից | |
| | | |մություն |բարձր | |
| | | |ունեցող |հաշմանդա- | |
| | | |անձի |մություն | |
| | | |հաշվարկով |ունեցող | |
| | | |(գ/մլ) |անձի | |
| | | | |հաշվարկով | |
| | | | |(գ/մլ) | |
|____|____________|______________|____________|___________|_______________|
|1. |Հաց (ամբող- |265 կկալ |60-80 գ |50-60 գ |Ծամելու |
| |ջական կամ | | | |դժվարություն |
| |փափուկ) | | | |ունեցողների |
| | | | | |համար միայն |
| | | | | |փափուկ հաց |
|____|____________|______________|____________|___________|_______________|
|2. |Բանջարեղեն |20-35 կկալ` |100-120 գ |80-100 գ |Փափուկ |
| |(խաշած կամ |կախված | | |կառուցվածք, |
| |շոգեխաշած) |բանջարեղենի | | |աղի քիչ |
| | |տեսակից, | | |քանակություն |
| | |առանց յուղի | | | |
| | |կամ կարագի | | | |
| | |խաշելու | | | |
| | |դեպքում | | | |
|____|____________|______________|____________|___________|_______________|
|3. |Մրգեր (թարմ |40-50 կկալ |80-100 գ |60-80 գ |Ընտրել |
| |կամ խաշած |առանց շաքարի | | |դյուրամարս |
| |կեղևազրկած, |խաշելու, կամ | | |տեսակներ` |
| |կամ խյուսի |եփելու դեպքում| | |հատապտուղներ, |
| |տեսքով) | | | |ծիրան, թուզ, |
| | | | | |հասած դեղձ |
|____|____________|______________|____________|___________|_______________|
|4. |Սպիտակուցա- |120-180 կկալ |80-100 գ |60-80 գ |Խաշած, ցածր |
| |յին բաղադրիչ| | | |յուղայնությամբ,|
| |(խաշած միս, | | | |օրինակ` կրծքա- |
| |ձու, ձուկ, | | | |միս առանց կաշվի|
| |հատիկավոր- | | | | |
| |ներ) | | | | |
|____|____________|______________|____________|___________|_______________|
|5. |Կաթնամթերք |40-65 կկալ |100-120 գ |80-100 գ |Ճարպերի ցածր |
| |(մածուն, | | | |պարունակություն|
| |պանիր, | | | |կալցիումի բարձր|
| |յոգուրտ և | | | |պարունակություն|
| |այլն) | | | | |
|____|____________|______________|____________|___________|_______________|
|6. |Եփած բրինձ, |130 կկալ |100-120 գ |80-100 գ |Դյուրամարս, |
| |կարտոֆիլ, | | | |մանրացված կամ |
| |հացահատիկա- | | | |խյուս |
| |յին կամ | | | | |
| |մակարոնե- | | | | |
| |ղենային | | | | |
| |խավարտ | | | | |
|____|____________|______________|____________|___________|_______________|
|7. |Բուսական |700-900 կկալ |10-15 գ |8-10 գ |Քիչ քանակով |
| |յուղ կամ | | | | |
| |կարագ | | | | |
|____|____________|______________|____________|___________|_______________|
|8. |Ջեմ, մուրա- |280-400 կկալ |<=10գ |<=8գ |Նյութափոխանա- |
| |բա, մեղր կամ| | | |կության առանձ- |
| |շաքար | | | |նահատկություն- |
| | | | | |ներով պայմանա- |
| | | | | |վորված` ցուցման|
| | | | | |համաձայն |
|____|____________|______________|____________|___________|_______________|
|9. |Թեյ, հյութ |0-40 կկալ |150-200 մլ |150 մլ |Առանց շաքարի, |
| |կամ ջուր | | | |խմելու համար |
| | | | | |հարմար |
| | | | | |ջերմաստիճանի |
._________________________________________________________________________.
ԱՂՅՈՒՍԱԿ 6. ՄԵԿ ԱՆՁԻՆ ՄԵԿ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՍՆՆԴԻ, ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Ճաշատեսակ |Կալորիաներ |Սննդային տարրեր |Հատուկ դիետայի |
| | | | |դեպքում |
|___|_________________________________________________________________|
| | 18-ից մինչև 65 տարիքի անձանց համար |
|___|_________________________________________________________________|
|1. |Լավաշով բուր- |550 կկալ |Սպիտակուց, երկաթ, |Գլյուտենազերծ |
| |գեր` տավարի | |վիտամին A, B12 |լավաշ, ցածր |
| |կոտլետով, | | |յուղայնություն |
| |լոլիկ, կանաչի,| | | |
| |թեթև սոուս | | | |
|___|______________|____________|__________________|__________________|
|2. |Լավաշով փաթեթ`|480 կկալ |Կալցիում, մանրա- |Բուսակերների |
| |տապակած բանջա-| |թել, վիտամին E |համար, աղի ցածր |
| |րեղեն, հու- | | |պարունակությամբ |
| |մուս, պանիր | | | |
|___|______________|____________|__________________|__________________|
|3. |Բուրգեր` հնդ- |550 կկալ |Սպիտակուց, |Ցածր յուղայնու- |
| |կահավի կոտլե- | |վիտամին B |թյուն, դյուրամարս |
| |տով, շոգեխաշած| | | |
| |բանջարեղեն, | | | |
| |յոգուրտ կամ | | | |
| |մածուն | | | |
|___|______________|____________|__________________|__________________|
|4. |Շաուրմա` տավա-|550 կկալ |Սպիտակուց, երկաթ, |Գլյուտենազերծ |
| |րի միս, լոլիկ,| |վիտամին A, B12 |լավաշ, ցածր |
| |կանաչի, թեթև | | |յուղայնություն |
| |սոուս | | | |
|___|______________|____________|__________________|__________________|
|5. |Սենդվիչ` տավա-|550 կկալ |Սպիտակուց, երկաթ, |Ցածր յուղայնու- |
| |րի կոտլետ, | |վիտամին A, B12 |թյուն, դյուրամարս |
| |լոլիկ, կանաչի,| | | |
| |թեթև սոուս | | | |
|___|______________|____________|__________________|__________________|
|6. |Սենդվիչ` ձվի |500 կկալ |Ֆոլաթթու, սպիտա- |Փափուկ հաց, առանց |
| |աղցան, սպանախ,| |կուց, վիտամին D |սուր համեմունքների|
| |վարունգ | | | |
|___|______________|____________|__________________|__________________|
|7. |Սենդվիչ` հու- |500 կկալ |Կալցիում, վիտամին |Բուսակերների |
| |մուս, տապակած | |E, մանրաթել |համար, աղի ցածր |
| |բանջարեղեն, | | |պարունակությամբ |
| |ֆետա պանիր | | | |
|___|______________|____________|__________________|__________________|
|8. |Սենդվիչ` |480 կկալ |Կալցիում, մանրա- |Բուսակերների |
| |տապակած | |թել, վիտամին E |համար, փափուկ հաց |
| |սմբուկ, պանրի | | | |
| |շերտ, կանաչի | | | |
|___|______________|____________|__________________|__________________|
|9. |Տաք փաթեթ` |500 կկալ |Երկաթ, վիտամին C, |Բուսակերների |
| |ոսպի կոտլետ, | |մանրաթել |համար, դյուրամարս |
| |բրինձ, թարմ | | | |
| |աղցան, մրգեր | | | |
|___|______________|____________|__________________|__________________|
|10.|Տաք փաթեթ` |500 կկալ |Մանրաթել, վիտամին |Բուսակերների |
| |բուսական կոտ- | |C, ֆոլաթթու |համար, դյուրամարս |
| |լետ, բրինձ, | | | |
| |աղցան, մրգեր | | | |
|___|_________________________________________________________________|
| | 65 և բարձր տարեկան անձանց համար |
|___|_________________________________________________________________|
|11.|Լավաշով փաթեթ`|450 կկալ |Սպիտակուց, |Փափուկ կառուցվածք,|
| |հավի միս, | |մանրաթել, |առանց սուր |
| |խաշած բանջարե-| |վիտամին A |համեմունքների |
| |ղեն, թեթև | | | |
| |սոուս | | | |
|___|______________|____________|__________________|__________________|
|12.|Սենդվիչ` ձվի |450 կկալ |B12, վիտամին D, |Փափուկ հաց, առանց |
| |աղցան, | |սպիտակուց |սուր համեմունքների|
| |վարունգ, ցածր | | | |
| |յուղայնությամբ| | | |
| |կարագ, սպանախ | | | |
|___|______________|____________|__________________|__________________|
|13.|Սենդվիչ` |450 կկալ |Կալցիում, |Փափուկ հաց, առանց |
| |փափուկ պանիր, | |մանրաթել |սուր համեմունքների|
| |խաշած բանջարե-| | | |
| |ղեն, թեթև | | | |
| |սոուս | | | |
|___|______________|____________|__________________|__________________|
|14.|Տաք փաթեթ` |450 կկալ |B6, կալցիում, |Կլման ակտի |
| |հավի ապուր, | |ցինկ |դյուրինություն, |
| |հաց` 30% | | |առանց կեղևի հաց |
| |ամբողջահատիկ | | | |
| |ալյուր+70% | | | |
| |բարձր տեսակի | | | |
| |ալյուրից, | | | |
| |փափուկ պանիր, | | | |
| |ադամաթուզ | | | |
|___|______________|____________|__________________|__________________|
|15.|Տաք փաթեթ` |500 կկալ |Սպիտակուց, |Փափուկ կառուցվածք,|
| |տավարի խաշած | |կալիում, վիտամին |աղի ցածր |
| |միս, խավարտ, | |D, B12 |պարունակություն |
| |խաշած գազար, | | | |
| |մածուն | | | |
|___|______________|____________|__________________|__________________|
|16.|Տաք փաթեթ` |500 կկալ |Սպիտակուց, |Կլման ակտի |
| |հավի միս, | |վիտամին C, |դյուրինություն, |
| |խավարտ, խաշած | |կալցիում |աղի ցածր |
| |բրոկոլի, | | |պարունակություն |
| |մածուն | | | |
|___|______________|____________|__________________|__________________|
|17.|Տաք փաթեթ` |480 կկալ |Օմեգա-3, կալիում, |Կլման ակտի |
| |ձուկ, կարտոֆի-| |վիտամին D, |դյուրինություն, |
| |լի խյուս, | |վիտամին B12 |աղի ցածր |
| |խաշած բանջարե-| | |պարունակություն |
| |ղեն, օրինակ` | | | |
| |գազար, դդում, | | | |
| |թեյ կամ հյութ | | | |
._____________________________________________________________________.
43. Պատրաստի սննդի պատվերի դեպքում յուրաքանչյուր շահառուի սննդի փաթեթում պարտադիր պետք է ներառվի նաև առնվազն մեկ միավոր թարմ միրգ (150գ) և բնական հյութ (200 մլ, առանց հավելյալ շաքարի կամ կոնսերվանտների)` սննդակարգի բալանսավորման և սննդարարության ապահովման նպատակով:
44. Շահառուին արգելվող սննդի տեսակներն ու բաղադրությունը նշված են ԱՂՅՈՒՍԱԿ 18-ում:
45. Ցերեկային կենտրոնում սնունդը մատուցվում է սնվելու համար նախատեսված հատուկ տարածքում:
46. Ցերեկային կենտրոնում գտնվելու ժամերին դիետիկ սննդի կամ դեղի կարիք ունեցող շահառուի հետ կազմակերպվում են հետևյալ աշխատանքները`
1) եթե շահառուի դիետայից ելնելով անհրաժեշտ է, որ նա տնից բերի համապատասխան սնունդ կամ դեղեր, ապա անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը պարտավոր է նախապես տեղեկացնել կենտրոնի աշխատակազմին հատուկ սննդակարգի կամ դեղի անհրաժեշտության մասին` ներկայացնելով բժշկական փաստաթուղթ կամ բժշկի ցուցում, այդ առանձնահատկությունը պետք է նշվի շահառուի անհատական սոցիալական ծրագրում,
2) տնից բերված սնունդը պետք է փաթեթավորվի հերմետիկ տարայում, վրան պետք է նշված լինի շահառուի անունը և օգտագործման ժամկետը: Եթե տնից բերված սննդի համար անհրաժեշտ է սառնարանային պահպանում, կենտրոնը պետք է ապահովի համապատասխան պայմաններ,
3) եթե շահառուն ունի մտավոր կամ հոգեկան առողջության խնդրով պայմանավորված հաշմանդամություն, հիշողության խնդիրներ կամ հոգեկան առողջության այլ խանգարումներ, որոնք կարող են խոչընդոտել դեղերի ճիշտ ընդունումը, պետք է ստանա համապատասխան ուղղորդում կամ աջակցություն` դեղերը նշանակված ժամին ընդունելու համար: Դեղերը պետք է հանձնվեն ցերեկային կենտրոնի պատասխանատու անձին` նշելով դրա անվանումը, դեղաչափը և օգտագործման ժամերը,
4) սննդի և դեղի ընդունման և օգտագործման վերաբերյալ պետք է կատարվի համապատասխան նշում անձի անհատական սոցիալական ծրագրում, որտեղ նշվում են օգտագործման ժամերը, պատասխանատու անձը և անձի արձագանքը:
47. Սննդի ընդունման ընթացքում օգնության կարիք ունեցող շահառուին տրամադրվում է համապատասխան աջակցություն:
48. Ցերեկային կենտրոնի կողմից կազմակերպվող էքսկուրսիաների, մշակութային կամ սոցիալական միջոցառումների ընթացքում շահառուի համար պետք է ապահովվի սննդի հասանելիություն` ըստ հետևյալ պահանջների`
1) միջոցառումները կազմակերպելիս հնարավորինս բացառել սննդի կամ դեղերի ընդունման ժամանակացույցի խախտումները,
2) եթե միջոցառումը երկար է տևում և անհրաժեշտություն է առաջանում շեղվելու սննդի կամ դեղերի ընդունման պլանավորված ժամանակացույցից, այդ մասին պետք է նախապես տեղեկացնել շահառուին կամ նրա ներկայացուցչին և ստանալ նրանց համաձայնությունը,
3) անհրաժեշտության դեպքում ապահովել էքսկուրսիայի կամ միջոցառման ժամանակ անհրաժեշտ սննդի կամ դեղերի ընդունումը` պահպանելով սննդի անվտանգության և հիգիենայի կանոնները:
3.2. ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԶԲԱՂՄՈՒՆՔԻ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԴԻԴԱԿՏԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
49. Ցերեկային կենտրոնը շահառուի համար պետք է ապահովի համապատասխան զբաղվածություն և սոցիալ-վերականգնողական միջոցառումների իրականացում` ըստ գնահատված կարիքի և շահառուի նախասիրության: Ցերեկային կենտրոնում շահառուի անհատական սոցիալական ծրագրի հիմքում ընկած են զբաղեցնող և մասնակցային խաղերը, տարաբնույթ պարապմունքները, արտթերապիան: Դրանք հարմարեցվում են շահառուի կարիքներին և կարողություններին` նպաստելով սոցիալականացմանը, մտավոր և ֆիզիկական ինքնազգացողության բարելավմանը:
50. Տարատեսակ թերապիաների կազմակերպման նպատակով ցերեկային կենտրոնը շահառուին տրամադրում է ԱՂՅՈՒՍԱԿ 7-ում նշված պարագաները:
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում