ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
31 հուլիսի 2026 թվականի N 91-Ն
ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
ԱՂՅՈՒՍԱԿ 7. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐԻ, ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ
._________________________________________________________________________.
|Հ/Հ |Պարագայի |Չափման |Ցերեկային |Ցերեկային |Մեկնաբանություն |
| |անվանումը |միավորը |կենտրոնի |կենտրոնում| |
| | | |30 շահա- |մտավոր և | |
| | | |ռուի հաշ- |հոգեկան | |
| | | |վարկով |առողջու- | |
| | | | |թյան | |
| | | | |խնդիրներ | |
| | | | |ունեցող 20| |
| | | | |շահառուի | |
| | | | |հաշվարկով | |
|____|_________________|__________|__________|__________|_________________|
|1. |Քաշող կամ սեղմող |հատ |10 |10 |Խթանում են |
| |պարագաներ` | | | |շարժողական |
| |մատների | | | |կարողությունները,|
| |շարժունակության | | | |նախատեսված են |
| |վերականգնման կամ | | | |հաշմանդամություն |
| |զարգացման համար | | | |ունեցող անձանց |
| | | | | |հետ արտթերապևտիկ |
| | | | | |աշխատանքի համար |
|____|_________________|__________|__________|__________|_________________|
|2. |Փազլ |հատ |5 |10 |Ունեն ճանաչողական|
| | | | | |նշանակություն և |
| | | | | |զարգացնում են |
| | | | | |կառուցողական |
| | | | | |մտածողությունը և |
| | | | | |հիշողությունը |
|____|_________________|__________|__________|__________|_________________|
|3. |Կոնստրուկտորներ` |հավաքածու |2 |5 |Նպաստում են |
| |ճանաչողական և | | | |նախագծման, |
| |ստեղծագործական | | | |տարածքային |
| |կարողությունների | | | |ընկալման |
| |զարգացման համար | | | |կարողությունների |
| | | | | |զարգացմանը |
|____|_________________|__________|__________|__________|_________________|
|4. |Սեղանի խաղեր` |հատ |2-ական |2-ական |Ժամանցի, |
| |շախմատ, նարդի, | |յուրա- |յուրա- |ճանաչողության, |
| |լոտո, խաղ` «Այլ | |քանչյուր |քանչյուր |ուշադրության, |
| |կերպ», բառախաղ և | |տեսակից |տեսակից |կենտրոնացման, |
| |այլն | | | |հիշողության |
| | | | | |զարգացման համար |
|____|_________________|__________|__________|__________|_________________|
|5. |Գրքեր, պատկերա- |հատ |- |20 |Գրքեր` թերապևտիկ |
| |զարդ, ներկիր ինքդ| | | |հեքիաթներ |
|____|_________________|__________|__________|__________|_________________|
|6. |Տետրեր |հատ |- |2 |Հիմնականում |
| | | | | |օգտագործվում է |
| | | | | |մտավոր խնդիրներ |
| | | | | |ունեցող |
| | | | | |շահառուների հետ |
| | | | | |ուսուցողական, |
| | | | | |զարգացնող |
| | | | | |պարապմունքներ |
| | | | | |իրականացնելիս` |
| | | | | |ըստ տարիքի, |
| | | | | |նպատակի, տողավոր,|
| | | | | |վանդակավոր, |
| | | | | |12-48 թերթ |
|____|_________________|__________|__________|__________|_________________|
|7. |Կտավ |հատ |10 |5 |Արտթերապիայի |
| | | | | |պարապմունքների |
| | | | | |շրջանակում` |
| | | | | |նկարելու համար |
|____|_________________|__________|__________|__________|_________________|
|8. |Ներկեր |տուփ |5 |5 | |
|____|_________________|__________|__________|__________|_________________|
|9. |Թելեր |կգ |2 |2 |Գորգագործության, |
| | | | | |գոբելենա-գործու- |
| | | | | |թյան, ձեռագործու-|
| | | | | |թյան, տիկնիկա- |
| | | | | |գործության համար |
|____|_________________|__________|__________|__________|_________________|
|10. |Նկարչական |հատ |10 |30 | |
| |ալբոմներ | | | | |
|____|_________________|__________|__________|__________|_________________|
| |Նկարելու գունավոր|տուփ |10 |20 | |
| |մատիտներ, գրիչ | | | | |
| |ներ, ներկեր` | | | | |
| |ջրաներկ, գուաշ, | | | | |
| |կավիճ, վրձին, | | | | |
| |ռետին | | | | |
|____|_________________|__________|__________|__________|_________________|
|11. |Գունավոր թղթեր |տուփ |- |50 | |
|____|_________________|__________|__________|__________|_________________|
|12. |Տպելու թուղթ` Ա4 |տուփ |5 |5 | |
._________________________________________________________________________.
51. Դիդակտիկ նյութերի ընտրությունը պետք է համապատասխանի շահառուների կարողություններին, հետաքրքրություններին, խթանի նրանց անհատական սոցիալական ծրագրով նախանշված արդյունքների ձեռքբերմանը: Նյութերը և պարագաները պետք է դասակարգված լինեն ըստ խմբակների, մասնագետների կաբինետների: Արգելվում է շահառուի համար վտանգ ներկայացնող պարագաների պահպանումը:
3.3. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
52. Ցերեկային կենտրոնում խնամք տրամադրվում է շահառուի սոցիալական կարիքների գնահատման արդյունքում մշակված անհատական սոցիալական ծրագրի համաձայն` հետևյալ ծառայությունների տեսքով`
1) սոցիալ-հոգեբանական օգնություն,
2) սննդի կազմակերպում` օրական մեկ անգամ,
3) սոցիալ-վերականգնողական օգնություն,
4) խորհրդատվական օգնություն շահառուին, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շահառուների դեպքում` նրանց ընտանիքի անդամներին` հոգեկան առողջության խնդիրներ և վարքային խանգարումներ ունեցող անձանց առանձնահատկությունների, նրանց հետ շփվելու ու հաղորդակցվելու հմտությունների, սոցիալական իրավունքների վերաբերյալ:
53. Սոցիալ-հոգեբանական օգնությունը տրամադրում է սոցիալական աշխատողը` հոգեբանի հետ համատեղ, իրականացնելով շահառուի սոցիալական կարիքի գնահատում տարեկան առնվազն երկու անգամ, անհատական սոցիալական ծրագրի կազմում, ուղղորդում, ուղեկցում և համապատասխան աջակցության ցուցաբերում, աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում, անհրաժեշտության դեպքում` առաջնային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում, շահառուի նախասիրությունների բացահայտում և տարաբնույթ ծառայությունների և միջոցառումների, այդ թվում` էքսկուրսիաների կազմակերպում, տոների ու հիշարժան օրերի նշում և այլն` ամսական առնվազն մեկ անգամ, շահառուների ցանկությամբ և նրանց հետաքրքրությունների հաշվառմամբ ձևավորված առնվազն երկու խմբակի ստեղծում` յուրաքանչյուրի պարապմունքները շաբաթական առնվազն մեկ անգամ, շահառուի կարիքների կրկնակի գնահատման արդյունքում ծառայության տեսակների և հաճախականության վերանայում, ժամանցի և զբաղվածության կազմակերպում` հետաքրքրությունների և կարողությունների գնահատման հիման վրա շահառուներին համապատասխան խմբակներում ներգրավելու միջոցով, արտ թերապիայի իրականացում:
54. Խորհրդատվական օգնությունը տրամադրվում է սոցիալական աշխատողի կողմից և ներառում է շահառուի իրավունքների ու շահերի պաշտպանություն և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, անհրաժեշտ սոցիալական աջակցության կազմակերպում և աջակցություն սոցիալական խնդիրների լուծմանը` տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում, հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող շահառուի խնամքի տրամադրման դեպքում` նաև խորհրդատվություն շահառուին և նրա ընտանիքի անդամներին:
55. Սոցիալ-վերականգնողական օգնությունն իրականացնում են ցերեկային կենտրոնի խմբավարները, կամ սոցիալ-վերականգնողական միջոցառում իրականացնող այլ մասնագետները, օրինակ էրգոթերապիստը, արտթերապիստը, լոգոպեդը և հոգեբանը` շահառուի ֆիզիկական, զգայական, ճանաչողական և հոգեբանական կարողությունների վերլուծության հիման վրա` կազմակերպելով անհատական կամ խմբային պարապմունքներ: Իրականացվող միջոցառումները նպաստում են շահառուների սոցիալական ներառմանը, անկախ կյանքի, այդ թվում` համայնքային կյանքին մասնակցությանը, ինքնասպասարկման, կենցաղավարման, հաղորդակցման, տեղաշարժման, միջանձնային և սոցիալական հարաբերություններ ստեղծելու հմտությունների զարգացմանը: Ցերեկային կենտրոնի մասնագետների հաստիքային միավորները սահմանված են Աղյուսակ 8-ում, որում նշված մասնագետների կողմից մատուցվող ծառայությունները կարող են տրամադրվել պատվիրակված տարբերակով` վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա կամ նույն կազմակերպության մասնագետների կողմից:
56. Ցերեկային կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ վարչական և օժանդակ գործառույթները(ներառյալ` տնօրինում, հաշվապահություն, գործավարություն, նյութատեխնիկական սպասարկում, սննդի կազմակերպում, կենտրոնի և տարածքի մաքրության ապահովում) կարող են իրականացվել կազմակերպության ներքին կառուցվածքի միջոցով և ներառված չեն հաստիքային միավորների աղյուսակում: Սույն կետում նշված գործառույթների ծախսը ներառվում է կազմակերպության վարչական ծախսերի հաշվարկում:
57. Պատվիրակված ծառայությունների շրջանակում խնամքի որակի վրա անմիջական ազդեցություն չունեցող վարչական ծախսերի ֆինանսավորման համար նախատեսվող միջոցների չափը չի կարող գերազանցել պայմանագրով սահմանված ընդհանուր գնի 20%-ը: Սույն կետում նշված առավելագույն շեմից ցածր կոնկրետ տոկոսաչափը սահմանվում է դրամաշնորհային մրցույթի հրավերում:
ԱՂՅՈՒՍԱԿ 8. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Հ/Հ | Հաստիքը | Չափորոշիչը |
|_____|_______________________________________________________________|
|1. |Բազմագործառութային անձնակազմ |
|_____|_______________________________________________________________|
|1.1 |Սոցիալական աշխատող|1 հաստիքային միավոր յուրաքանչյուր 50 տարեց |
| | |շահառուի հաշվարկով |
| | |____________________________________________|
| | |1 հաստիքային միավոր յուրաքանչյուր 25 |
| | |հաշմանդամություն ունեցող շահառուի հաշվարկով |
|_____|__________________|____________________________________________|
|1.2 |Հոգեբան |1 հաստիքային միավոր յուրաքանչյուր 25 |
| | |հաշմանդամություն ունեցող շահառուի հաշվարկով |
|_____|__________________|____________________________________________|
|1.3 |Խմբավար |1 հաստիքային միավոր յուրաքանչյուր 15 տարեց |
| | |շահառուի հաշվարկով |
| | |____________________________________________|
| | |2 հաստիքային միավոր յուրաքանչյուր 12 |
| | |հաշմանդամություն ունեցող շահառուի հաշվարկով |
|_____|__________________|____________________________________________|
|1.4 |Սոցիալ-հոգեբանական|1 հաստիքային միավոր յուրաքանչյուր 50 տարեց |
| |և սոցիալ վերա- |շահառուի հաշվարկով |
| |կանգնողական | |
| |աջակցություն | |
| |տրամադրող այլ | |
| |մասնագետ | |
| | |____________________________________________|
| | |1 հաստիքային միավոր յուրաքանչյուր 25 |
| | |հաշմանդամություն ունեցող շահառուի հաշվարկով |
|_____|__________________|____________________________________________|
|1.5 |Սոցիալական սպասար-|1 հաստիքային միավոր յուրաքանչյուր 50 տարեց |
| |կող (դայակ) |շահառուի հաշվարկով |
| | |____________________________________________|
| | |1 հաստիքային միավոր յուրաքանչյուր 25 |
| | |հաշմանդամություն ունեցող շահառուի հաշվարկով |
._____________________________________________________________________.
3.4 ՏԱՐԱԾՔԻ, ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՀՈՒՅՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
58. Ցերեկային կենտրոնի տարածքը ներառում է վարչական սենքեր, սենյակներ, անձանց անհատական ու խմբային աշխատանքների համար նախատեսված սենյակներ, ճաշասրահ, սպասասրահ, ֆիզիկական ակտիվության համար նախատեսված տարածքներ:
59. Ցերեկային կենտրոնի տարածքի, շենքերի, շինությունների, սանիտարական պայմանների և կահույքի նկատմամբ սահմանված են հետևյալ պահանջները`
1) տարածք և մուտք` ցերեկային կենտրոնը պետք է տեղակայված լինի շահառուների համար հասանելի վայրում, ունենա անվտանգ, ներառյալ հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցված մուտք (հարթակներ, վերելակներ),
2) շենքի կառուցվածք` շենքը պետք է լինի տեխնիկապես անվտանգ, սեյսմակայուն, առանց ճաքերի կամ խոնավության նշանների, համապատասխանի շինարարական նորմերին,
3) ջեռուցում և օդափոխություն` ցերեկային կենտրոնի տարածքները պետք է ունենան ջեռուցման և օդափոխման համակարգեր` ապահովելով ջերմաստիճանի հարմարավետություն տարվա բոլոր եղանակներին,
4) լուսավորություն և աղմուկի մակարդակ` ցերեկային կենտրոնում բնական և արհեստական լուսավորությունը պետք է բավարար լինի, աղմուկի մակարդակը` սահմանված նորմերին համապատասխան, ապահովելով խնամք ստացող անձանց հանգիստը,
5) կահույք` ցերեկային կենտրոնի կահույքը պետք է լինի անվտանգ, հարմարավետ, հեշտ մաքրվող, հարմարեցված ֆունկցիոնալության տարբեր սահմանափակումներ ունեցող անձանց կարիքներին (հենաշարժական, մտավոր, տեսողության խնդիրներ),
6) ցերեկային կենտրոնում պետք է առկա լինեն հանգստի, խմբային աշխատանքի սենյակներ, մասնագետների հետ շահառուների անհատական պարապմունքների, խորհրդատվության սենյակներ, սննդի ընդունման համար նախատեսված տարածք, առաջին բուժօգնության պարագաներ,
7) անվտանգության միջոցներ` ցերեկային կենտրոնում պետք է տեղադրված լինեն հրդեհային ազդանշանային համակարգեր, տարհանման պլաններ, առաջին օգնության պարագաներ, տեսահսկման համակարգ:
60. Ցերեկային կենտրոնի մուտքի մոտ, սպասասրահում պատերին պարտադիր պետք է փակցված լինեն տեղեկատվական վահանակներ հետևյալ տեղեկատվությամբ`
1) կենտրոնի լիցենզիան կամ հավաստագիրը,
2) կենտրոնի նպատակը և կարգախոսը,
3) արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման սխեման և ելքերը,
4) օրվա ճաշացանկը,
5) օրվա գրաֆիկն` ըստ մասնագետների կամ խմբերի,
6) մեկ ամսվա կտրվածքով հիմնական միջոցառումների օրացույցը,
7) անձնակազմի նկարները, ներառյալ` կամավորների կամ պրակտիկանտների,
8) կենտրոնին աջակցող կառույցները, բարերարները,
9) բողոքների կամ առաջարկությունների համար նախատեսված կոնտակտները,
10) կենտրոնի ներքին կանոնակարգը:
61. Ցերեկային կենտրոնի սենքերում ամեն օր պետք է իրականացվի ընթացիկ խոնավ մաքրում (հատակի լվացում, փոշու կուտակման վայրերի (պատուհանագոգեր, ջերմամատակարարման մարտկոցներ, լուսատուներ և այլն) մաքրում), իսկ ամիսը մեկ անգամ հաճախականությամբ` հիմնական մաքրում: Ցերեկային կենտրոնի սենքերում ընթացիկ խոնավ և հիմնական մաքրումը պետք է իրականացվի պատուհանները բաց վիճակում: Պատուհանները և վարագույրները պետք է լվանալ առնվազն տարին 2 անգամ հաճախականությամբ:
62. Ցերեկային կենտրոնի սենքերում ամենօրյա խոնավ մաքրումը պետք է իրականացվի առնվազն օրը 2 անգամ հաճախականությամբ, ախտահանիչ լուծույթների կիրառմամբ` առնվազն օրը 1 անգամ, իսկ սանհանգույցներում` օրը 2 անգամ հաճախականությամբ: Բոլոր սենքերում ախտահանումը պետք է իրականացվի համաճարակաբանական ցուցման դեպքում: Ախտահանումն ընդգրկում է սենքերի պատերի, հատակի, դռների բռնակների և սարքավորումների մաքրումն ախտահանիչ այն միջոցներով, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից կիրառման հրահանգ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի պահանջների:
63. Ցերեկային կենտրոնի սենքերում ընթացիկ խոնավ մաքրման աշխատանքները պետք է կատարվեն այդ նպատակի համար հատկացված, մակնշված և ըստ նշանակության օգտագործվող մաքրման պարագաներով (դույլեր, թասեր, խոզանակներ, լաթեր, ավելներ, մոպեր և այլն), օճառով կամ ախտահանիչով: Ընթացիկ խոնավ մաքրման համար օգտագործվող պարագաները պետք է մակնշվեն` հստակ տարանջատելով տարբեր սենքերի համար օգտագործվող պարագաները:
64. Ցերեկային կենտրոնի սանհանգույցներում կենցաղային աղբը պետք է կուտակվի ոտնակային կառավարմամբ բացվող կափարիչով աղբարկղերում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում:
65. Ցերեկային կենտրոնում ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքները պետք է կազմակերպվեն համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի:
4. ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
4.1 ՍՆՆԴԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
66. Շուրջօրյա խնամքի կենտրոնը պարտավոր է շահառուին տրամադրել չորսանգամյա սնունդ, սեռատարիքային առանձնահատկություններին, եղանակային պայմաններին և կարիքներին համապատասխան հագուստ, կոշկեղեն, անհրաժեշտ կահույք, անձնական հիգիենայի և ընդհանուր օգտագործման այլ պարագաներ:
67. Շուրջօրյա խնամքի կենտրոնը խնամք ստացող շահառուին ապահովում է անհրաժեշտ քանակի, առողջ և բալանսավորված, անփոխարինելի սննդանյութերի օրական պահանջն ապահովող, ինչպես նաև տարիքին, սեռին, առողջական վիճակին և ֆունկցիոնալության սահմանափակման կարիքներին և աստիճանին համապատասխան սնունդով:
68. Բժշկի եզրակացությամբ հատուկ սննդակարգի նշանակման դեպքում տրամադրվում է դիետիկ սնունդ, իսկ առողջական խնդիրներ ունեցող, թերսնվող կամ գերսնվող, սնվել չկարողացող անձանց դեպքում ապահովվում է անհատական մոտեցում` ըստ սույն հավելվածում տրված կարգավորումների:
69. Սննդակարգը խնամքի որակի հիմնական բաղադրիչներից է և պետք է ներառվի անհատական սոցիալական ծրագրում:
70. Շահառուի սննդի կարիքները, սննդակարգի և հեղուկների ընդունման պահանջները գնահատվում են շահառու դառնալուց հետո` բազմամասնագիտական խմբի կողմից կարիքների գնահատման շրջանակում: Գնահատումը ներառում է շահառուի հասակի, քաշի չափում և համապատասխան հարաբերակցության հաշվարկ, բժշկական փաստաթղթերի հիման վրա սննդային ալերգիաների, հակացուցումների վերհանում և անձի առողջ սնուցման համար անհատական սննդակարգի մշակում: Հավաքագրված տեղեկատվությունը և ցուցումներն ու հակացուցումները գրանցվում են անձի անհատական սոցիալական ծրագրում:
71. Շահառուին առողջ սննդով ապահովելու նպատակով շուրջօրյա խնամքի կենտրոնը մշակում է սննդի օրաբաժին: Սննդի օրաբաժինը մշակելիս հաշվի են առնվում շահառուի օրվա սննդի կալորիականության պահանջը, ճաշատեսակների սննդային և էներգետիկ արժեքը, վիտամինների և միկրոտարրերի օրվա պահանջը, շահառուի սնունդ ընդունելու ֆունկցիոնալությունը և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
72. Շահառուի օրգանիզմի համար անհրաժեշտ սննդային նյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր), վիտամինների, միկրոտարրերի և էներգիայի ֆիզիոլոգիական պահանջի միջինացված նորմերը սահմանված են ԱՂՅՈՒՍԱԿ 9-ում:
ԱՂՅՈՒՍԱԿ 9. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՆՈՐՄԵՐՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ
._____________________________________________________________________.
|Հ/Հ | |18-ից |18-ից |65 և բարձր|65 և |
| | |մինչև 65 |մինչև 65 |տարեկան |բարձր |
| | |տարեկան |տարեկան |տղամարդիկ |տարեկան |
| | |տղամարդիկ |կանայք | |կանայք |
|____|__________________|___________|__________|___________|__________|
|1. |Էներգիա (կկալ) |2600-2800 |2000-2200 |2200-2400 |1800-2000 |
|____|__________________|___________|__________|___________|__________|
|2. |Սպիտակուցներ(գ) |60-70 |50-60 |60 |50 |
| |ավելացված շաքարի | | | | |
| |ոչ ավելի, քան 10 | | | | |
| |տոկոսը | | | | |
|____|__________________|___________|__________|___________|__________|
|3. |Ածխաջրեր(գ) |300-350 |250-300 |250-300 |200-250 |
|____|__________________|___________|__________|___________|__________|
|4. |Ճարպեր (գ) |70-90 |60-80 |60-80 |50-70 |
|____|__________________|___________|__________|___________|__________|
|5. |Այդ թվում` հագեցած|25 |20 |20 |15 |
| |(գ)` ոչ ավելի, քան| | | | |
|____|__________________|___________|__________|___________|__________|
|6. |Բջջանք (գ) |30 |25 |25 |20 |
| |(առնվազն) | | | | |
|____|________________________________________________________________|
|7. | Վիտամիններ |
|____|________________________________________________________________|
|1) |Վիտամին Բ1 (մգ) |1.2 |1.1 |1.2 |1.1 |
|____|__________________|___________|__________|___________|__________|
|2) |Վիտամին Բ2 (մգ) |1.3 |1.1 |1.3 |1.1 |
|____|__________________|___________|__________|___________|__________|
|3) |Վիտամին Բ6 (մգ) |1.3-1.7 |1.2-1.5 |1.7 |1.5 |
|____|__________________|___________|__________|___________|__________|
|4) |Վիտամին Բ12 (մկգ) |2.4 |2.4 |2.4 |2.4 |
|____|__________________|___________|__________|___________|__________|
|5) |Վիտամին Ա (մկգ |900 |700 |900 |700 |
| |ռետինոլի էկվ.) | | | | |
|____|__________________|___________|__________|___________|__________|
|6) |Վիտամին Ց (մգ) |90 |75 |90 |75 |
|____|__________________|___________|__________|___________|__________|
|7) |Վիտամին Ե (մգ |15 |15 |15 |15 |
| |տոկոֆ. էկվ.) | | | | |
|____|__________________|___________|__________|___________|__________|
|8) |Վիտամին Դ |15 |15 |20 |20 |
|____|________________________________________________________________|
|8. | Հանքային նյութեր |
|____|________________________________________________________________|
|1) |Կալցիում (մգ) |1300 |1300 |1300 |1300 |
|____|__________________|___________|__________|___________|__________|
|2) |Ֆոսֆոր (մգ) |1250 |1250 |1250 |1250 |
|____|__________________|___________|__________|___________|__________|
|3) |Մագնեզիում (մգ) |230 |220 |230 |220 |
|____|__________________|___________|__________|___________|__________|
|4) |Երկաթ (մգ) |8 |18 |8 |8 |
|____|__________________|___________|__________|___________|__________|
|5) |Ցինկ (մգ) |11-12 |8-9 |11 |8 |
|____|__________________|___________|__________|___________|__________|
|6) |Յոդ (մկգ) |150 |150 |150 |150 |
._____________________________________________________________________.
73. Սննդի օրաբաժինը սահմանելիս պահպանվում են բալանսավորված սնուցման հիմնական մոտեցումներն ըստ սննդային հիմնական բաղադրիչների` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի հարաբերակցության: Սննդային օրաբաժնի էներգետիկ արժեքի 10-30%-ն ապահովվում է ի հաշիվ սպիտակուցների (օրինակ` բարձրարժեք սպիտակուցներ` թռչնամիս, ձուկ, ձու, հատիկավորներ կամ լոբազգիներ, կարմիր միս քիչ քանակությամբ), 25-35%-ը` ճարպերի, այդ թվում` հագեցած ճարպաթթուները 10%-ից ոչ ավելի (օրինակ` արևածաղկի, կտավատի, եգիպտացորենի, ձիթապտղի յուղ, կարագ, յուղոտ միս, ռեժան, բարձր յուղայնությամբ պանիր և թթվասեր), 45-60%-ը` ածխաջրերի, այդ թվում` ավելացված շաքարները` 10%-ից ոչ ավելի (օրինակ` ամբողջական հացահատիկ, հատիկավորներ, բանջարեղեն):
74. Հեղուկի ընդունման պահանջը շահառուի համար սահմանվում է օրական միջինում առնվազն 1.5 լիտր, սակայն դրա փաստացի ծավալը կարող է փոփոխվել` կախված անձի առողջական վիճակից, հաշմանդամության տեսակից, շարժունակությունից, նյարդաբանական և նյութափոխանակության առանձնահատկություններից:
75. Շահառուի սննդի օրաբաժինը սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել միջին էներգետիկ պահանջները` ըստ սնուցման առանձնահատկությունների և տարիքային խմբերի` համաձայն ԱՂՅՈՒՍԱԿ 9-ի:
76. Շահառուի մոտ սննդի կալորիականության պահանջները կարող են տատանվել` կախված առկա հիվանդություններից: Անհրաժեշտ է ճշգրտել չափաբաժինները, հատուկ ուշադրություն դարձնել երկաթի, կալցիումի և վիտամին D-ի անբավարարության ռիսկին:
77. Օրինակելի ճաշացուցակում սննդի օրաբաժնի էներգետիկ արժեքի ռացիոնալ բաշխումը` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի, կատարվում է համաձայն ԱՂՅՈՒՍԱԿ 10-ի:
78. Նախաճաշի և ճաշի միջև ընկած ժամանակահատվածում նախատեսվում է երկրորդ նախաճաշ, որը ներառում է թարմ մրգեր կամ հյութեր կամ այլ ըմպելիքներ, սուրճ, թեյ, և, եթե հակացուցված չէ, թխվածքաբլիթ:
ԱՂՅՈՒՍԱԿ 10. ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՍՆՆԴԻ ՕՐԱԲԱԺՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ (ԿԱԼՈՐԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ) ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՓՈՒԼԵՐԻ
._____________________________________________________________________.
|Հ/Հ |Սննդի | % |18-ից |18-ից |65 և բարձր|65 և բարձր|
| |ընդունում | |մինչև 65|մինչև 65|տարեկան |տարեկան |
| | | |տարեկան |տարեկան |տղամարդիկ |կանայք |
| | | |տղամարդիկ|կանայք |կկալ |կկալ |
| | | |կկալ |կկալ | | |
|_____|___________|_______|_________|_________|___________|___________|
|1. |Նախաճաշ |20-25% |650-700 |500-550 |550-600 |450-500 |
|_____|___________|_______|_________|_________|___________|___________|
|2. |Երկրորդ |10-15% |260-280 |200-220 |220-240 |180-200 |
| |նախաճաշ | | | | | |
|_____|___________|_______|_________|_________|___________|___________|
|3. |Ճաշ |30-35% |910-980 |700-770 |770-840 |630-700 |
|_____|___________|_______|_________|_________|___________|___________|
|4. |Ընթրիք |25-30% |650-700 |500-550 |550-600 |450-500 |
._____________________________________________________________________.
79. Շուրջօրյա խնամքի դեպքում շահառուների համար սնունդը կազմակերպվում է օրը 4 անգամ: Սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը սահմանվում է ոչ ավելի, քան 4 ժամ` սնունդ ընդունելու և ծամելու հետ կապված խնդիր չունեցող անձանց դեպքում` մասնավորապես 18-ից մինչև 65 տարեկան անձանց համար, իսկ սնունդ ընդունելու հետ կապված դժվարություն ունեցող անձանց համար սննդի ընդունման հաճախականությունը սահմանում է բժիշկը կամ սննդաբանը:
80. Շահառուի սննդի կազմակերպումը ներկայացված է ԱՂՅՈՒՍԱԿ 11-ում:
ԱՂՅՈՒՍԱԿ 11. ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
._____________________________________________________________________.
|Հ/Հ |Սննդի ընդունման ժամը |Սննդի ընդունում |
|_____|_________________________|_____________________________________|
|1. |08:00-09:30 |Նախաճաշ |
|_____|_________________________|_____________________________________|
|2. |11:00-12:00 |Երկրորդ նախաճաշ |
|_____|_________________________|_____________________________________|
|3. |14:00-15:30 |Ճաշ |
|_____|_________________________|_____________________________________|
|4. |18:30-19:30 |Ընթրիք |
._____________________________________________________________________.
81. Շահառուի համար նախատեսվող սննդատեսակների օգտագործման հաճախականությունը մեկ շաբաթվա ընթացքում ներկայացված է ԱՂՅՈՒՍԱԿ 12-ում:
ԱՂՅՈՒՍԱԿ 12. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
._____________________________________________________________________.
|Հ/Հ |Սննդատեսակ|Հաճախականությունը|Ծամելու դժվարու- |Նշումներ |
| | | |թյուն ունեցող | |
| | | |անձանց դեպքում | |
|____|__________|_________________|__________________|________________|
|1. |Միս |2-3 անգամ |2-3 անգամ (մանրաց-|Նախընտրելի` |
| | | |ված կամ աղացած) |տավար, |
| | | | |խաշած վիճակում |
|____|__________|_________________|__________________|________________|
|2. |Թռչնամիս |3-4 անգամ |3 անգամ (մաքուր, |Դյուրամարս |
| | | |առանց կաշվի) |սպիտակուցի |
| | | | |աղբյուր |
|____|__________|_________________|__________________|________________|
|3. |Ձուկ |2 անգամ |2 անգամ (փափուկ, |Նախընտրելի` |
| | | |առանց փշերի) |իշխան |
|____|__________|_________________|__________________|________________|
|4. |Ձու |4-5 անգամ |3 անգամ (խաշած կամ|Բարձր կենսա- |
| | | |օմլետ) |բանական արժեքով |
| | | | |սպիտակուց |
|____|__________|_________________|__________________|________________|
|5. |Կաթնամթերք|Ամեն օր |Ամեն օր (մածուն, |Կալցիումի և |
| | | |կեֆիր, պանիր) |սպիտակուցի |
| | | | |հիմնական աղբյուր|
|____|__________|_________________|__________________|________________|
|6. |Բանջարեղեն|Ամեն օր |Ամեն օր (թարմ, |Ընդգրկել գունա- |
| | | |եփած կամ խյուսի |վոր և մանրաթե- |
| | | |տեսքով` ըստ |լով հարուստ |
| | | |անհրաժեշտության) |տեսակներ |
|____|__________|_________________|__________________|________________|
|7. |Մրգեր |Ամեն օր |Ամեն օր (թարմ, |Ընդգրկել` Ց |
| | | |կեղևազրկած, |վիտամինով |
| | | |խյուսի կամ հյութի |հարուստ տեսակներ|
| | | |տեսքով` ըստ | |
| | | |անհրաժեշտության) | |
|____|__________|_________________|__________________|________________|
|8. |Հացահատիկ |Ամեն օր |Ամեն օր (փափուկ, |Նախընտրելի` |
| | | |առանց կեղևի` ըստ |ամբողջահատիկ |
| | | |անհրաժեշտության) |ցորենի ալյուրից |
| | | | |հաց, բլղուր, |
| | | | |հնդկաձավար, |
| | | | |վարսակ |
|____|__________|_________________|__________________|________________|
|9. |Բուսական |Ամեն օր |Ամեն օր |Օմեգա-3 և |
| |յուղեր | | |չհագեցած ճարպերի|
| | | | |աղբյուր |
._____________________________________________________________________.
82. Ծամելու դժվարություն ունեցող շահառուի համար սննդամթերքը պետք է լինի փափուկ, մանրացված, խյուսի կամ հեղուկ վիճակում` ըստ անհատական կարիքների: Կառուցվածքայնորեն փոփոխված սննդի մատուցման ժամանակ` մանրացված, թրջված կամ պյուրեացված յուրաքանչյուր բաղադրիչ պետք է մշակվի առանձին և պահպանվի առանց խառնվելու:
83. Շահառուին սննդով ապահովելու նպատակով օրինակելի ճաշացուցակը կազմվում է 14 օրվա համար:
84. Օրաբաժնի կալորիականության և սննդային նյութերի պարունակության շեղումները կարող են լինել+- 10%-ի սահմաններում` պահպանելով սննդամթերքի և խոհարարական արտադրանքի չափաբաժնի օրինակելի ծավալն երկու շաբաթվա ընթացքում:
85. Միևնույն խոհարարական արտադրանքը կրկնակի չի ներառվում նույն օրվա կամ հաջորդող երկու օրերի օրինակելի ճաշացուցակում:
86. Մեկ շահառուի համար մեկ օրվա ընթացքում նախատեսված սննդամթերքի և խոհարարական արտադրանքի չափաբաժնի օրինակելի ծավալը ներկայացված է ԱՂՅՈՒՍԱԿ 13-ում, իսկ այդ ծավալի պատրաստման համար անհրաժեշտ սննդամթերքի օրական չափաբաժինը` ԱՂՅՈՒՍԱԿ 14-ում:
ԱՂՅՈՒՍԱԿ 13. ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾԱՎԱԼԸ
._____________________________________________________________________.
|Հ/Հ |Կերակրատեսակի անվանումը |18-ից մինչև 65 |65 և բարձր |
| | |տարեկան անձանց |տարեկան անձանց |
| | |համար (գ) |համար (գ) |
|____|________________________________________________________________|
|1. | 1. Նախաճաշ |
|____|________________________________________________________________|
|1) |Շիլա, բանջարեղենային |250 |200 |
| |կերակրատեսակ | | |
|____|_________________________|___________________|__________________|
|2) |Ձվից պատրաստված |80 |60 |
| |կերակրատեսակ | | |
|____|_________________________|___________________|__________________|
|3) |Կաթնաշոռից պատրաստված |100 |80 |
| |կերակրատեսակ | | |
|____|_________________________|___________________|__________________|
|4) |Մսից, ձկից պատրաստված |80 |60 |
| |կերակրատեսակ | | |
|____|_________________________|___________________|__________________|
|5) |Բանջարեղենային աղցան կամ |100 |80 |
| |թարմ բանջարեղեն | | |
|____|_________________________|___________________|__________________|
|6) |Ըմպելիքներ (կաթ, կակաո և |200 մլ |150 մլ |
| |այլ) | | |
|____|________________________________________________________________|
|2. | 2. Երկրորդ նախաճաշ |
|____|________________________________________________________________|
|1) |Կաթ, կեֆիր, մածուն, |200 մլ |150 մլ |
| |յոգուրտ | | |
|____|_________________________|___________________|__________________|
|2) |Ալրային հրուշակեղեն |60 |50 |
| |(թխվածքաբլիթ, բուլկի, | | |
| |քաղցրաբլիթ և այլ | | |
| |նմանատիպ պատրաստուկներ) | | |
|____|_________________________|___________________|__________________|
|3) |Բանջարեղենից, ձավարեղենից|150 |120 |
| |և կաթնաշոռից պատրաստված | | |
| |կերակրատեսակ | | |
|____|_________________________|___________________|__________________|
|4) |Թարմ մրգեր |150 |120 |
|____|________________________________________________________________|
|3. | 3. Ճաշ |
|____|________________________________________________________________|
|1) |Աղցան, նախուտեստ |100 |80 |
|____|_________________________|___________________|__________________|
|2) |Առաջին կերակրատեսակներ |300 |250 |
| |(ապուր, բորշ) | | |
|____|_________________________|___________________|__________________|
|3) |Մսից, ձկից, թռչնամսից |120 |100 |
| |պատրաստված կերակրատեսակ | | |
|____|_________________________|___________________|__________________|
|4) |Խավարտ (գարնիր) |150 |120 |
|____|_________________________|___________________|__________________|
|5) |- այդ թվում լոբազգիներից |80 |60 |
|____|_________________________|___________________|__________________|
|6) |Ըմպելիք |200 մլ |150 մլ |
|____|________________________________________________________________|
|4. | 4. Ընթրիք |
|____|________________________________________________________________|
|1) |Շիլա, բանջարեղենային |250 |250 |
| |կերակրատեսակ | | |
|____|_________________________|___________________|__________________|
|2) |Կաթնաշոռից պատրաստված |100 |80 |
| |կերակրատեսակ | | |
|____|_________________________|___________________|__________________|
|3) |Ըմպելիք |200 մլ |150 մլ |
|____|_________________________|___________________|__________________|
|4) |Թարմ մրգեր |150 |120 |
|____|________________________________________________________________|
|5. | 5. Հաց ամբողջ օրվա համար |
|____|________________________________________________________________|
|1) |Ցորենի, այդ թվում |250 |200 |
| |ամբողջահատիկից | | |
|____|_________________________|___________________|__________________|
|2) |Տարեկանի |100 |80 |
._____________________________________________________________________.
ԱՂՅՈՒՍԱԿ 14. ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՇՎՈՎ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ
ՔԱՆԱԿԸ (գրամ)
._____________________________________________________________________.
|Հ/Հ |Սննդամթերքի անվանումը |18-ից մինչև 65 տա-|65 և բարձր տարիքի|
| | |րեկան անձանց համար |անձանց համար |
|____|_________________________|___________________|__________________|
|1. |Հաց տարեկանի |150 |180 |
|____|_________________________|___________________|__________________|
|2. |Հաց ցորենի, ամբողջահատիկ |100 |80 |
|____|_________________________|___________________|__________________|
|3. |Հաց ցորենի (բարձր կամ |80 |70 |
| |1-ին տեսակի ալյուրից) | | |
|____|_________________________|___________________|__________________|
|4. |Ալյուր ցորենի |30 |25 |
|____|_________________________|___________________|__________________|
|5. |Ձավարեղեն |50 |50 |
|____|_________________________|___________________|__________________|
|6. |Լոբազգիներ (նաև պահածո- |40 |30 |
| |յացված) | | |
|____|_________________________|___________________|__________________|
|7. |Մակարոնեղեն |40 |40 |
|____|_________________________|___________________|__________________|
|8. |Կարտոֆիլ |200 |180 |
|____|_________________________|___________________|__________________|
|9. |Բանջարեղեն, կանաչի |250 |200 |
|____|_________________________|___________________|__________________|
|10. |Սոխ |30 |30 |
|____|_________________________|___________________|__________________|
|11. |Թարմ միրգ, հատապտուղ |200 |150 |
|____|_________________________|___________________|__________________|
|12. |Չրեղեն, մասուր |7 |5 |
|____|_________________________|___________________|__________________|
|13. |Հյութ կամ կոմպոտ կամ |200 մլ |200 մլ |
| |հանքային ջուր | | |
|____|_________________________|___________________|__________________|
|14. |Միս տավարի փափուկ |50 |50 |
|____|_________________________|___________________|__________________|
|15. |Միս տավարի ոսկրոտ |50 |50 |
|____|_________________________|___________________|__________________|
|16. |Միս խոզի ոսկրոտ |30 |30 |
|____|_________________________|___________________|__________________|
|17. |Թռչնամիս` առանց ոսկորի |30 |30 |
|____|_________________________|___________________|__________________|
|18. |Թռչնամիս` կաշվով, ոսկորով|50 |50 |
|____|_________________________|___________________|__________________|
|19. |Երշիկեղեն |10 |10 |
|____|_________________________|___________________|__________________|
|20. |Ձիթապտուղ |2 |2 |
|____|_________________________|___________________|__________________|
|21. |Ձուկ |40 |40 |
|____|_________________________|___________________|__________________|
|22. |Կաթ |80 մլ |100 մլ |
|____|_________________________|___________________|__________________|
|23. |Յոգուրտ կամ մածուն |150 մլ |150 մլ |
| |(0-2.5%) | | |
|____|_________________________|___________________|__________________|
|24. |Կաթնաշոռ |30 |30 |
|____|_________________________|___________________|__________________|
|25. |Թթվասեր |40 |40 |
|____|_________________________|___________________|__________________|
|26. |Պանիր |30 |30 |
|____|_________________________|___________________|__________________|
|27. |Կարագ |15 |15 |
|____|_________________________|___________________|__________________|
|28. |Բուսական յուղ |25 |25 |
|____|_________________________|___________________|__________________|
|29. |Ձու |1 հատ (50 գ) |1 հատ (50 գ) |
|____|_________________________|___________________|__________________|
|30. |Շաքարավազ |30 |25 |
|____|_________________________|___________________|__________________|
|31. |Հրուշակեղեն |60 |50 |
|____|_________________________|___________________|__________________|
|32. |Կակաո |2 |2 |
|____|_________________________|___________________|__________________|
|33. |Թեյ |3 |3 |
|____|_________________________|___________________|__________________|
|34. |Սուրճ |3 |3 |
|____|_________________________|___________________|__________________|
|35. |Կիսել |5 |5 |
|____|_________________________|___________________|__________________|
|36. |Խտացրած կաթ |5 |4 |
|____|_________________________|___________________|__________________|
|37. |Պաղպաղակ |10 |10 |
|____|_________________________|___________________|__________________|
|38. |Ընկուզեղեն |5 |5 |
|____|_________________________|___________________|__________________|
|39. |Աղ (յոդացված) |10 |10 |
|____|_________________________|___________________|__________________|
|40. |Սոդա |1 |1 |
|____|_________________________|___________________|__________________|
|41. |Համեմունքներ |2 |2 |
|____|_________________________|___________________|__________________|
|42. |Տոմատի մածուկ |3 |3 |
|____|_________________________|___________________|__________________|
|43. |Կիտրոնի հյութ, քացախ |0.3 մլ |0.3 մլ |
|____|_________________________|___________________|__________________|
|44. |Չոր խմորիչ |1 |1 |
|____|_________________________|___________________|__________________|
|45. |Փխրեցուցիչ |1 |1 |
|____|_________________________|___________________|__________________|
|46. |Մեղր |5 |5 |
|____|_________________________|___________________|__________________|
|47. |Մուրաբա կամ ջեմ |7 |7 |
._____________________________________________________________________.
87. Հաշմանդամություն ունեցող անձանց սննդակարգը կարող է տարբերվել` կախված ֆիզիկական ակտիվությունից, առողջական վիճակից և սննդի յուրացման դժվարություններից:
88. Նրանց համար անհրաժեշտ է անհատականացված մոտեցում` ներառյալ էներգիայի պահանջի ճշգրտում, միկրոտարրերի հարստացում (երկաթ, կալցիում, վիտամին Դ) և սննդի մատուցման հարմարեցում (փափուկ հյուսվածք, փոքր չափաբաժիններ, սննդային հավելումներ):
89. Օրինակելի ճաշացուցակը կազմվում է բուժքույր-սննդաբանի կողմից և համաձայնեցվում է կազմակերպության ղեկավարի հետ:
90. Փաստացի օրաբաժինը համապատասխանում է հաստատված օրինակելի ճաշացուցակին: Թույլատրվում է որոշ սննդատեսակների կամ խոհարարական արտադրանքի փոխարինումը մեկ այլով` դրանց էներգետիկ արժեքի համապատասխանության պայմանով: Սննդամթերքի փոխարինումն ըստ սպիտակուցների և ածխաջրերի սահմանված է ԱՂՅՈՒՍԱԿ 15-ում:
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում