ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
31 հուլիսի 2026 թվականի N 91-Ն
ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(6-րդ մաս)
ԱՂՅՈՒՍԱԿ 19. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐՆ` ԸՍՏ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ
._____________________________________________________________________.
|Հենաշարժական |Լսողության կամ |Տեսողության |Սնուցման և |
|խնդիրների դեպքում|հաղորդակցության |խնդիրների |կլման դժվարու- |
| |խնդիրների դեպքում |դեպքում |թյուններ ունե- |
| | | |ցողների համար |
|_________________|__________________|________________|_______________|
|- Քայլակներ |- Bluetooth-ով |- Մեծ պատկեր- |- Հարմարեցված |
|- Հենակներ, |լսողական սարքեր |ներով տակտիլ |գդալ, պատառա- |
|ձեռնափայտ, |- Հաղորդակցման |կամ ռելիեֆային |քաղ, դանակ, |
|- Օրթեզներ, |սարքեր |մակերեսով շո- |բաժակ |
|- Պրոթեզներ, |- Հաղորդակցման |շափելի գրքեր |- Բաժակի կամ |
|կորսետներ |տեխնոլոգիաներ |- Թվային խոշորա-|ափսեի եզրերը |
|- Մարմնի դիրքի |Լսողական սարքերի |ցույց |փակող օղակ |
|պահպանմանն |տեխնիկական |Կարդացող |- Ափսեի, բաժակի|
|օգնող բարձիկներ |սպասարկում |սարքեր |տակ դրվող |
|Հարմարեցված |- Ուշադրություն |- Ձայնագրված |ռետինե, |
|սայլակներ |գրավող ազդանշաններ|գրքեր |սելիկոնե տակդիր|
|- Հարմարեցված կամ|- Պաշտպանիչ |- Սպիտակ ձեռնա- |- Հեղուկի խտաց-|
|աջակցող սեղան- |ականջակալներ |փայտ և |ման նյութ |
|աթոռ |(բարձր ձայներից) |ուսուցում |- Հարմարեցված |
| |- Պատկերային | |սննդի սկու- |
| |աջակցման քարտեր | |տեղ, տարբեր |
| |Ձայնային | |բաժիններով |
| |հաղորդակցման | |սնունդ ընդու- |
| |սարքեր | |նելու հարմա- |
| | | |րեցված աթոռ |
| | | |- Բլենդեր` |
| | | | սնունդի |
| | | | մանրացման |
| | | | համար |
._____________________________________________________________________.
113. Շուրջօրյա խնամքի կենտրոնը շահառուին տրամադրում է`
1) անհրաժեշտ անհատական կահույք` ըստ ԱՂՅՈՒՍԱԿ 20-ի,
2) հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն` սեռատարիքային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան` ըստ ԱՂՅՈՒՍԱԿ 21-ի,
3) անկողնային պարագաներ` ըստ ԱՂՅՈՒՍԱԿ 22-ի,
4) անձնական հիգիենայի պարագաներ` ըստ ԱՂՅՈՒՍԱԿ 23-ի,
5) ժամանցային խաղեր, դիդակտիկ նյութեր, գրենական պիտույքներ, համակարգչային տեխնիկա` ըստ ԱՂՅՈՒՍԱԿ 24-ի:
114. Շահառուին տրամադրվող զգեստապահարանը պետք է պարունակի սեզոնային հագուստ և կոշիկներ` ամառային, ձմեռային, միջսեզոնային, լինի հարմարավետ, ապահովի շահառուի արժանապատիվ տեսքը և հիգիենան: Հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ է ապահովել հարմարեցված հագուստ, կոշիկներ` ըստ կարիքի:
115. Անձնական հագուստը պետք է լվացվի առնվազն շաբաթական մեկ անգամ, կամ ըստ անհրաժեշտության, մասնավորապես` կեղտոտվելու դեպքում, իսկ ներքնազգեստը և գուլպաները` ամեն օր կամ ամեն օգտագործումից հետո:
116. Շահառուին կարելի է մասնակից դարձնել իր հագուստի լվացման և արդուկման գործընթացին` անկախ կյանքի հմտությունների զարգացման նպատակով, եթե նրա կարողությունը բավարար է դրա համար:
117. Հագուստը և կոշիկները պետք է ունենան անհատական նշագրում` անունով կամ կոդով:
118. Շուրջօրյա խնամքի կենտրոնը շահառուին տրամադրում է նաև անհատական պահարան` իր հագուստը, անհատական օգտագործման պարագաներն ապահով պահելու և հարմար կերպով օգտագործելու համար:
119. Կոշիկների խնամքի համար տրամադրվում են մաքրող պարագաներ, օրինակ` խոզանակ, քսուք, չորացնող լաթ և այլն:
120. Վարակիչ հիվանդությունների հարուցիչներով բաղարկված կամ կեղտոտ հագուստը պահվում է հատուկ տարաներում, մինչև լվացումը:
ԱՂՅՈՒՍԱԿ 20. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՆԱՄՔ ՍՏԱՑՈՂ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
._________________________________________________________________________.
|Հ/Հ |Անհատական կա- |Չափման |Քանակը մեկ|Օգտագործման|Նշումներ |
| |հույքի տեսակը |միավորը|շահառուի |ժամկետը` | |
| | | |հաշվարկով |տարիներով | |
|____|_______________|_______|__________|___________|_____________________|
|1. |Մահճակալ |հատ |1 |7-10 |Փայտյա, անաղմուկ մահ-|
| | | | | |ճակալներ |
| | | | | |Ըստ անհրաժեշտության |
| | | | | |հարմարեցված հաշմանդա-|
| | | | | |մություն կամ սրտանո- |
| | | | | |թային հիվանդություն |
| | | | | |ունեցող անձանց համար`|
| | | | | |քնելու և նստելու |
| | | | | |հնարավորությամբ: |
| | | | | |Անկողնային խնամք |
| | | | | |ստացող շահառուի |
| | | | | |համար` ֆունկցիոնալ |
|____|_______________|_______|__________|___________|_____________________|
|2. |Մահճակալի կողա-|հատ |1 |5-7 |Փոքրիկ պահարան, որը |
| |սեղան` դարակ- | | | |սովորաբար տեղադրվում |
| |ներով | | | |է մահճակալի կողքին և |
| | | | | |կարող է օգտագործվել |
| | | | | |նաև որպես փոքրիկ |
| | | | | |սեղան |
|____|_______________|_______|__________|___________|_____________________|
|3. |Պահարան` հա- |հատ |1 |7-10 |Անհատական` յուրաքանչ-|
| |գուստի և | | | |յուր անձի հագուստի |
| |անձնական իրերի | | | |համար նախատեսված, |
| |համար, կամ մաս-| | | |և կախիչներ` առնվազն |
| |նաբաժին պահարա-| | | |10 հատ մեկ անձի |
| |նում | | | |հաշվով |
|____|_______________|_______|__________|___________|_____________________|
|4. |Աթոռ` անհատական|հատ |1 |7-10 |Անհատական աթոռ |
| | | | | |սենյակում` ըստ |
| | | | | |շահառուի կարիքների |
|____|_______________|_______|__________|___________|_____________________|
|5. |Սեղան |հատ |1 հատ յու-|5-7 |Մեկ սեղան յուրաքանչ- |
| | | |րաքանչյուր| |յուր սենյակում, հար- |
| | | |սենյակի | |մար հեշտ տեղաշարժման |
| | | |համար | |համար, ապահով, առանց |
| | | | | |սուր անկյունների |
|____|_______________|_______|__________|___________|_____________________|
|6. |Հայելի |Հատ |1 |10 |Կարող է լինել պահարա-|
| | | | | |նի մեջ կամ յուրաքանչ-|
| | | | | |յուր սենյակում |
| | | | | |առնվազն մեկ հատ, կամ |
| | | | | |սենյակին կից լոգասեն-|
| | | | | |յակում |
|____|_______________|_______|__________|___________|_____________________|
|7. |Աղբաման |հատ |0,5 |5-7 |Երկու անձի հաշվով` |
| | | | | |մեկ աղբաման: Ոտքով |
| | | | | |բացվող կամ սենսորով` |
| | | | | |ձեռքով շփումից խուսա-|
| | | | | |փելու նպատակով: |
| | | | | |20լ տարողությամբ: |
|____|_______________|_______|__________|___________|_____________________|
|8. |Գիշերանոթ կամ |հատ |1 |5 |Ըստ անհրաժեշտության |
| |միզաման | | | |ջրակայուն, հակաբակ- |
| | | | | |տերիալ, հեշտ մաքրվող |
| | | | | |նյութերից |
| | | | | |Հենաշարժական խնդիրներ|
| | | | | |ունեցողների համար |
| | | | | |անհրաժեշտ է ապահովել |
| | | | | |աթոռ-գիշերանոթ |
._________________________________________________________________________.
121. Շահառուին տրամադրվող մահճակալի օգտագործման ժամկետը սահմանվում է մինչև 10 տարի, պարտադիր տեխնիկական սպասարկմամբ և հիգիենիկ մշակմամբ` հատկապես հարմարեցված և ֆունկցիոնալ մահճակալների դեպքում: Շուրջօրյա խնամքի կենտրոնը պետք է ապահովի մահճակալների մեխանիկական մասերի պարբերական ստուգումը, ապահովի շահառուի անաղմուկ քունը: Անկողնային խնամք ստացող շահառուների համար նախատեսված ֆունկցիոնալ մահճակալները պետք է միշտ ապահովված լինեն հոսանքի աղբյուրով կամ մարտկոցներով:
122. Պահարանը պետք է ունենա առանձնացված բաժիններ` հագուստը կախելու, ինչպես նաև դարակներ ներքնահագուստի պահպանման և կոշիկների համար: Պահարանները պետք է լինեն հեշտ մաքրվող, հակաբակտերիալ մակերեսով:
123. Շուրջօրյա խնամքի կենտրոնում օգտագործվող աթոռները պետք է համապատասխանեն շահառուի կարիքներին, ապահովեն շահառուի անվտանգությունը, հարմարավետությունը, ֆունկցիոնալությունը: Անվտանգության տեսանկյունից աթոռները պետք է ունենան կայուն կառուցվածք` չշրջվող, առանց սուր եզրերի, ունենան չսահող ոտքեր, անաղմուկ շարժման մեխանիզմներ: Մակերեսները պետք է լինեն հեշտ մաքրվող, պետք է պատրաստված լինեն ոչ թունավոր ծածկույթներից: Հարմարավետության ապահովման նպատակով աթոռները պետք է ունենան էրգոնոմիկ ձևավորում` մեջքի և նստատեղի աջակցությամբ, ինչպես նաև համապատասխան բարձրություն` ըստ սեղանների և շահառուի հասակի: Անհրաժեշտության դեպքում պետք է ապահովվի բազկաթոռի կամ հենակների առկայություն: Հենաշարժական խնդիրներ ունեցող շահառուի համար աթոռը պետք է լինի հարմարեցված` լայնացված նստատեղով, հենակներով կամ անվասայլակին հարմարեցվող կառուցվածքով: Աթոռների ֆունկցիոնալությունը պետք է համապատասխանի օգտագործման նպատակներին` ներառյալ սննդի ընդունումը, հանգիստը, զբաղվածությունը կամ բժշկական միջամտությունները, ինչպես նաև տեղակայման հարմարությունը` ընդհանուր և անհատական տարածքներում:
124. Շուրջօրյա խնամքի կենտրոնում հայելիների առկայությունը թույլատրվում է` պայմանով, որ դրանք տեղակայված են անվտանգ վայրերում, պատրաստված են անվտանգ նյութերից (օր.` պոլիկարբոնատ, հակաբեկորային ապակի), և չեն պարունակում սուր եզրեր կամ հեշտ կոտրվող մակերեսներ: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շահառուների համար հայելիների օգտագործումը պետք է իրականացվի մասնագետի թույլտվությամբ:
125. Շուրջօրյա խնամքի կենտրոնում անհատական սենյակներում և ընդհանուր օգտագործման վայրերում աղբամանները պետք է լինեն հիգիենիկ, փակվող, հեշտ մաքրվող և շահառուի հասանելիությանը համապատասխան: Տեղակայված լինեն հասանելի վայրերում, ներառյալ անվասայլակով շարժվող անձանց համար: Բարձրությունը և բացման մեխանիզմը պետք է համապատասխանեն շահառուի ֆիզիկական կարողություններին:
126. Շուրջօրյա խնամքի կենտրոնում տեղաշարժման խնդիր ունեցող կամ անկողնային հիվանդների համար կարևոր պարագա է գիշերանոթը կամ միզամանը: Գիշերանոթներն ու միզամանները պետք է ընտրվեն այնպես, որպեսզի ապահովվեն շահառուի անվտանգությունը, հիգիենայի բարձր մակարդակը և, ամենակարևորը, նրա արժանապատվության պահպանումը` լինելով լիովին հարմարեցված անհատական կարիքներին: Դրանք պետք է պատրաստված լինեն ջրակայուն, հակաբակտերիալ և հեշտ մաքրվող նյութերից: Մակերեսը պետք է լինի հարթ, առանց ծակոտիների` մանրէների կուտակումից խուսափելու նպատակով, և հնարավոր լինի մաքրել ու ախտահանել առանց մասնագիտական սարքավորումների: Ապահովված պետք է լինի ֆիզիկական անվտանգություն` սուր եզրերի բացակայություն, կայուն կառուցվածք, չսահող հիմք և հարմար բռնակ, ինչպես նաև շահառուի ֆիզիկական վիճակին համապատասխան դիրքավորման հնարավորություն: Գիշերանոթները պետք է նախատեսված լինեն անհատական օգտագործման համար, ունենան կափարիչ և անհատական պիտակավորում` պահպանման և տեղափոխման հարմարավետության նպատակով: Օգտագործումից հետո անհրաժեշտ է անմիջապես մաքրել և ախտահանել` վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելման, ինչպես նաև տհաճ հոտերից խուսափելու համար և պահել շահառուի անհատական պահարանում, կամ մահճակալի մոտ: Հաշմանդամություն ունեցող անձանց համար գիշերանոթները պետք է ունենան լայնացված բացվածք, հարմարեցված բռնակներ և հենման հնարավորություն, իսկ տարեցների համար` թեթև քաշ, հեշտ տեղափոխման հնարավորություն և հարմար նստեցման անկյուն:
ԱՂՅՈՒՍԱԿ 21. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՆԱՄՔ ՍՏԱՑՈՂ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱԳՈՒՍՏԻ, ՍՊԻՏԱԿԵՂԵՆԻ, ԿՈՇԿԵՂԵՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Հ/Հ |Հագուստի, կոշիկի |Չափման |Մեկ շահառուին |Տրամադրված |
| |անվանումները |միավորը |տարեկան |պարագայի |
| | | |տրամադրվող |օգտագործման |
| | | |հագուստի, |ժամկետը, |
| | | |կոշիկի քանակը |տարի |
|_____________________________________________________________________|
| Կանանց հագուստ և ներքին սպիտակեղեն |
|_____________________________________________________________________|
|1. |Ձմեռային վերնահագուստ` |հատ | 1 | 2 |
| |վերարկու կամ ձմեռային | | | |
| |բաճկոն | | | |
|____|___________________________|________|______________|____________|
|2. |Կիսասեզոնային վերնահագուստ`| | 1 | 3 |
| |աշնանային բաճկոն | | | |
|____|___________________________|________|______________|____________|
|3. |Բրդյա հագուստ կամ ժակետ |հատ | 2 | 2 |
|____|___________________________|________|______________|____________|
|4. |Բրդյա սվիտեր |հատ | 4 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|5. |Բամբակյա հագուստ` ամառային |հատ | 3 | 2 |
| |(կիսաշրջազգեստ, վերնաշապիկ)| | | |
|____|___________________________|________|______________|____________|
|6. |Բամբակյա հագուստ` ձմեռային |հատ | 3 | 2 |
| |(կիսաշրջազգեստ, վերնաշապիկ)| | | |
|____|___________________________|________|______________|____________|
|7. |Տաբատ` ամառային |հատ | 2 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|8. |Տաբատ` ձմեռային |հատ | 2 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|9. |Տոնական շրջազգեստ` ամառային|հատ | 1 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|10. |Տոնական շրջազգեստ` ձմեռային|հատ | 1 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|11. |Տնային խալաթ` ամառային |հատ | 1 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|12. |Տնային խալաթ` ձմեռային |հատ | 1 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|13. |Տնային հագուստ` ամառային |հատ | 1 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|14. |Տնային հագուստ` ձմեռային |հատ | 1 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|15. |Շապիկ` տրիկոտաժե |հատ | 2 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|16. |Ներքին սպիտակեղեն` վարտիք, |լրակազմ | 6 | 1 |
| |կիսաթև կամ առանց թև շապիկ| | | |
|____|___________________________|________|______________|____________|
|17. |Կրծկալ |հատ | 2 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|18. |Գիշերանոց` ամառային |հատ | 3 | 2 |
|____|___________________________|________|______________|____________|
|19. |Գիշերանոց` ձմեռային |հատ | 3 | 2 |
|____|___________________________|________|______________|____________|
|20. |Զուգագուլպա |հատ | 4 | 0,55 |
|____|___________________________|________|______________|____________|
|21. |Բամբակյա գուլպա, կիսագուլ- |զույգ | 6 | 00,5 |
| |պա, գոլֆ | | | |
|____|___________________________|________|______________|____________|
|22. |Բրդյա գուլպաներ, կիսագուլ- |զույգ | 3 | 1 |
| |պա, գոլֆեր | | | |
|____|___________________________|________|______________|____________|
|23. |Թաշկինակ |հատ | 3 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|24. |Գլխարկ` ամառային |հատ | 1 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|25. |Գլխարկ` ձմեռային |հատ | 1 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|26. |Շարֆ` կիսաբրդյա |հատ | 1 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|27. |Ձեռնոց (թաթման) |զույգ | 2 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|28 |Տրիկո |հատ | 3 | 2 |
|____|___________________________|________|______________|____________|
|29. |Սպորտային հագուստ` լրակազմ |հատ | 2 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|30. |Սպորտային տաբատ |հատ | 2 | 1 |
|_____________________________________________________________________|
| Տղամարդկանց հագուստ և ներքին սպիտակեղեն |
|_____________________________________________________________________|
|1. |Վերնահագուստ` ձմեռային |հատ | 1 | 2 |
|____|___________________________|________|______________|____________|
|2. |Կիսասեզոնային վերնահագուստ |հատ | 1 | 2 |
|____|___________________________|________|______________|____________|
|3. |Կոստյում` բրդյա |հատ | 1 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|4. |Կոստյում` բամբակյա |հատ | 2 | 2 |
|____|___________________________|________|______________|____________|
|5. |Վերնաշապիկ` ամառային |հատ | 2 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|6. |Վերնաշապիկ` ձմեռային |հատ | 2 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|7. |Սվիտեր` բրդյա |հատ | 3 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|8. |Ժակետ` բրդյա |հատ | 1 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|9. |Ժիլետ |հատ | 1 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|10. |Տաբատ` ջինսե |հատ | 2 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|11. |Տաբատ` կտորից |հատ | 2 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|12. |Տաբատի գոտի |հատ | 1 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|13. |Շորտեր |հատ | 2 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|14. |Շապիկ` ամառային |հատ | 2 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|15. |Շապիկ` ձմեռային |հատ | 2 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|16. |Ներքին սպիտակեղեն` լրակազմ |հատ | 6 | 1 |
| |(վարտիք, կիսաթև կամ առանց | | | |
| |թև շապիկ) | | | |
|____|___________________________|________|______________|____________|
|17. |Գիշերազգեստ` ամառային |հատ | 2 | 2 |
|____|___________________________|________|______________|____________|
|18. |Գիշերազգեստ` ձմեռային |հատ | 2 | 2 |
|____|___________________________|________|______________|____________|
|19. |Գուլպա` բամբակյա |զույգ | 6 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|20. |Գուլպա` բրդյա |զույգ | 4 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|21. |Թաշկինակ |հատ | 4 | 4 |
|____|___________________________|________|______________|____________|
|22. |Գլխարկ` ամառային |հատ | 1 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|23. |Գլխարկ` ձմեռային |հատ | 1 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|24. |Շարֆ` կիսաբրդյա |հատ | 1 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|25. |Ձեռնոց (թաթմաններ) |զույգ | 2 | 2 |
|____|___________________________|________|______________|____________|
|26. |Սպորտային հագուստ` լրակազմ |հատ | 2 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|27. |Սպորտային տաբատ |հատ | 2 | 1 |
|_____________________________________________________________________|
| Կանանց և տղամարդկանց կոշկեղեն և այլ պարագաներ |
|_____________________________________________________________________|
|1. |Կիսակոշիկ կամ կոշիկ` կաշվից|զույգ | 2 | 2 |
|____|___________________________|________|______________|____________|
|2. |Բոթասներ |զույգ | 2 | 2 |
|____|___________________________|________|______________|____________|
|3. |Տաք կոշիկ կամ երկարաճիտ |զույգ | 1 | 1 |
| |կոշիկ | | | |
|____|___________________________|________|______________|____________|
|4. |Հողաթափ` ամառային |զույգ | 1 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|5. |Հողաթափ` ձմեռային |զույգ | 1 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|6. |Կոշիկի խոզանակ |հատ | 2 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|7. |Լողազգեստ (տղամարդու և |հատ | 1 | 1 |
| |կնոջ) | | | |
|____|___________________________|________|______________|____________|
|8. |Ռետինե հողաթափեր |հատ | 1 | 1 |
|____|___________________________|________|______________|____________|
|9. |Գլխարկ` ռետինե |հատ | 1 | 1 |
._____________________________________________________________________.
ԱՂՅՈՒՍԱԿ 22. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՆԱՄՔ ՍՏԱՑՈՂ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
._________________________________________________________________________.
|Հ/Հ |Անկողնային |Չափման |Մեկ |Անկողնային|Տրամադրված |Նշումներ |
| |պարագայի |միավորը|շահառուին |խնամք |պարագայի | |
| |անվանումը | |տարեկան |ստացող |օգտագործման| |
| | | |տրամադրվող|մեկ |ժամկետը | |
| | | |անկողնային|շահառուին | | |
| | | |պարագայի |տարեկան | | |
| | | |քանակը |տրամադրվող| | |
| | | | |անկողնային| | |
| | | | |պարագայի | | |
| | | | |քանակը | | |
|____|____________|_______|__________|__________|___________|_____________|
|1. |Մատրաս |հատ | 1 | 1 | 5 |Օրթոպեդիկ, |
| | | | | | |ըստ տարիքի և |
| | | | | | |ըստ կարգա- |
| | | | | | |վիճակի |
|____|____________|_______|__________|__________|___________|_____________|
|2. |Ներքնակ |հատ | 1 | 1 | 7 | |
|____|____________|_______|__________|__________|___________|_____________|
|3. |Վերմակ` |հատ | 1 | 2 | 5 | |
| |ամառային | | | | | |
|____|____________|_______|__________|__________|___________|_____________|
|4. |Վերմակ` |հատ | 1 | 2 | 3 |Տաք, բայց |
| | | | | | |ձմեռային |
| | | | | | |թեթև |
|____|____________|_______|__________|__________|___________|_____________|
|5. |Բարձ |հատ | 2 | 3 | 2 | |
|____|____________|_______|__________|__________|___________|_____________|
|6. |Ներքնակի |հատ | 1 | 2 | 1 | |
| |երես | | | | | |
|____|____________|_______|__________|__________|___________|_____________|
|7. |Սավան |հատ | 4 | 6 | 2 | |
|____|____________|_______|__________|__________|___________|_____________|
|8. |Վերմակասավան|հատ | 4 | 6 | 2 | |
|____|____________|_______|__________|__________|___________|_____________|
|9. |Բարձի երես` |հատ | 6 | 6 | 5 | |
| |արտաքին | | | | | |
|____|____________|_______|__________|__________|___________|_____________|
|10. |Բարձի երես` |հատ | 2 | 2 | 2 | |
| |ներքին | | | | | |
|____|____________|_______|__________|__________|___________|_____________|
|11. |Երեսսրբիչ |հատ | 5 | 6 | 2 | |
|____|____________|_______|__________|__________|___________|_____________|
|12. |Սրբիչ` |հատ | 2 | 2 | 1 | |
| |բաղնիքի | | | | | |
|____|____________|_______|__________|__________|___________|_____________|
|15. |Անջրաթափանց |հատ | - | 3 | | |
| |սավան | | | | | |
|____|____________|_______|__________|__________|___________|_____________|
|16. |Հագուստի |հատ | 1 | 1 | 1 | |
| |պարկ` ամուր | | | | | |
| |կտորից | | | | | |
|____|____________|_______|__________|__________|___________|_____________|
|17. |Անկողնու |հատ | 1 | 1 | 1 | |
| |ծածկոց | | | | | |
._________________________________________________________________________.
127. Սպիտակեղենը և սրբիչները պետք է փոխել առնվազն շաբաթը 1 անգամ հաճախականությամբ և ըստ անհրաժեշտության: Մաքուր սպիտակեղենը պետք է պահել պահարաններում: Օգտագործված սպիտակեղենը և սրբիչները պետք է պահել հատուկ տարաներում կամ մոմլաթե պարկերում:
128. Աշխատանքային օրվա վերջում օգտագործված սպիտակեղենը և սրբիչները պետք է տեղափոխել լվացքատուն կամ հատուկ սենյակ: Առաքման պարկերը պետք է տրվեն լվացման, իսկ մոմլաթե պարկերը պետք է մշակել օճառով և տաք ջրով: Անկողնային պարագաները պետք է ենթարկել օդափոխության անմիջապես ննջասենյակներում` պատուհանները բաց վիճակում: Ներքնակները, բարձերը, վերմակները և քնապարկերը տարին 1 անգամ հաճախականությամբ և ըստ անհրաժեշտության պետք է ենթարկվեն քիմիական մաքրման կամ լվացվեն:
129. Սպիտակեղենի լվացումը պետք է իրականացվի կենտրոնացված` շուրջօրյա խնամքի կենտրոնի լվացքատանը:
130. Վարակիչ հիվանդությունների դեպքում` սպիտակեղենը, ինչպես նաև վարակիչ հիվանդություն ունեցող շահառուի հագուստը պետք է լվացվի առանձին:
131. Սպիտակեղենի տեղափոխումը պետք է իրականացվի այլ ապրանքներից և պարագաներից առանձին փաթեթավորմամբ: Մաքուր և կեղտոտ սպիտակեղենի տարաները պետք է ունենան համապատասխան նշագրում:
132. Անկողնային խնամք ստացող շահառուների անկողնային պարագաների և հագուստի լվացման համար պետք է նախատեսել առանձին լվացքի մեքենա:
133. Անկողնային ներքնակները, բարձերը և վերմակներն անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև անձի փոփոխության դեպքում, պետք է ենթարկվեն ախտահանման:
134. Գորգերն առնվազն օրը 1 անգամ հաճախականությամբ և ըստ անհրաժեշտության պետք է մաքրել փոշեկուլով, պարբերաբար թափահարել (թափ տալ) և սրբել խոնավ խոզանակով, իսկ տարին 1 անգամ հաճախականությամբ ենթարկել քիմիական մաքրման:
ԱՂՅՈՒՍԱԿ 23. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՆԱՄՔ ՍՏԱՑՈՂ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Հիգիենայի |Չափման |Հիգիենայի |Հիգիենայի |Նշումներ |
| |պարագայի |միավորը |պարագայի |պարագայի | |
| |անվանումը | |տարեկան |տարեկան | |
| | | |չափաքանակը |չափաքանակն| |
| | | |մեկ շահառուի|անկողնային| |
| | | |հաշվարկով |խնամք | |
| | | | |ստացող մեկ| |
| | | | |շահառուի | |
| | | | |հաշվարկով | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|1. |Ատամի |հատ | 4 | 4 |Անհրաժեշտ է փոխել 3 |
| |խոզանակ | | | |ամիսը մեկ: Հաշվի առնե- |
| |հատ | | | |լով հաշմանդամություն |
| | | | | |ունեցող անձանց կարիք- |
| | | | | |ները` որոշ խոզանակների |
| | | | | |բռնակներ պետք է լինեն |
| | | | | |հարմարեցված: |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|2. |Ատամի մածուկ|սրվակ | 1,2 | 1,2 | |
| | |(75 գ) | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|3. |Հեղուկ օճառ |լիտր | 1,2 | 2,0 | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|4. |Շամպուն |լիտր | 1,2 | 1,0 | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|5. |Մազերի կոն- |սրվակ | 6 | 4 | |
| |դիցիոներ |(250 մլ)| | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|6. |Լոգանքի գել |լիտր | 1,2 | 2,0 | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|7. |Լոգանքի |հատ | 4 | 6 | |
| |սպունգ | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|8. |Սանր կամ |հատ | 1 | 1 | |
| |մազերի | | | | |
| |խոզանակ | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|9. |Ձեռքի կրեմ |սրվակ | 2 | 2 | |
| | |(75 մլ) | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|10.|Հակապառկելա-|սրվակ | | 2 | |
| |խոցային կրեմ|(50 մլ) | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|11.|Մարմնի խոնա-|սրվակ | 4 | 4 |Դաունի համախտանիշ |
| |վեցնող կրեմ |(150 մլ)| | |ունեցողների դեպքում |
| | | | | |շաբաթական մեկ սրվակ |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|12.|Զուգարանի |գլանակ | 24 | 24 |Փափուկ, ոչ ալերգիկ |
| |թուղթ | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|13.|Թղթե անձեռո-|տուփ | 15 | 20 |100 հատանոց տուփերով, |
| |ցիկ սեղանի | | | |2 շերտանոց |
| | | | | |Օգտագործվում է նաև |
| | | | | |մասնագիտական սենյակ- |
| | | | | |ներում |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|14.|Թղթե անձեռո-|հատ | 50 | 50 |10 հատանոց տուփերով, |
| |ցիկ գրպանի | | | |2 շերտանոց |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|15.|Սպիրտային |տուփ | 10 | 20 |100 հատանոց տուփերով, |
| |անձեռոցիկ | | | |2 շերտանոց, փափուկ և |
| | | | | |նուրբ` մաշկի համար, |
| | | | | |հատուկ փաթեթավորում` |
| | | | | |խոնավության պահպանմամբ |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|16.|Բամբակե |տուփ | 12 | 12 |Կլոր բամբակյա դիսկեր, |
| |սկավառակներ | | | |դեմքը մաքրելու կամ |
| | | | | |այլ հիգիենայի համար |
| | | | | |օգտագործվող: Տուփում` |
| | | | | |80-100 հատ |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|17.|Կանացի հի- |տուփ | 12 և 10 | 12 և 10 |Համապատասխան տարիքային |
| |գիենիկ մի- | | | |խմբի կանանց հաշվով |
| |ջադիր (ցերե-| | | | |
| |կային և | | | | |
| |գիշերային) | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|18.|Տակդիրներ |տուփ | | 370 |4*365 հատ` 1 անձի |
| |(ցերեկային | | | |հաշվով, 3 ցերեկային |
| |և գիշերա- | | | |և մեկ գիշերային: |
| |յին) | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|19.|Եղունգների |տուփ | 1 | 1 |Անհատական յուրաքանչյուր|
| |խնամքի | | | |անձի համար` մկրատ, |
| |գործիքներ | | | |խարտոց, կտրիչ |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|20.|Տղամարդկանց |հատ | 1 | 1 | |
| |համար սափր- | | | | |
| |վելու սարք | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|21.|Տղամարդկանց |սրվակ | 4 | 3 |100 մլ սրվակով, մեղմ |
| |համար սափր- |100 մլ | | |հոտերով |
| |վելուց հետո | | | | |
| |օծանելիք | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|22.|Դեզոդորանտ |սրվակ | 2 | 1 |Նախընտրելի է գել կամ |
| | |30-50 մլ| | |roll-on ձևաչափ, ոչ |
| | | | | |սփռեյ, սրվակի ծավալը` |
| | | | | |30-50 մլ: Կիրառվում է |
| | | | | |օրական մեկ անգամ` |
| | | | | |մաքուր մաշկին |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|23.|Ականջ մաքրե-|տուփ | 4 | 4 |Տուփում 100 հատ |
| |լու փայտիկ | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|24.|Մկրատ |հատ | 1 | 1 | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|25.|Սփռոց |հատ | | |2-ական` յուրաքանչյուր |
| | | | | |սեղանի համար, որը պետք |
| | | | | |է ծածկվի |
|_________________________________________________________________________|
| Շուրջօրյա խնամքի կենտրոնում մաքրության, կանխարգելիչ և հակահամաճարակային|
| միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պարագաներ |
|_________________________________________________________________________|
|1. |Լատեքսից կամ|տուփ | 6 | 8 |Խնամողների համար, |
| |նիտրիլ ձեռ- | | | |տուփում 100 հատ, |
| |նոցներ` ոչ | | | | |
| |փոշապատ | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|2. |Տնտեսական |տուփ | 12 | 12 |Խնամողների համար |
| |ձեռնոցներ | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|3. |Ձեռնոց բան- |զույգ | - | - |100 զույգ տարեկան |
| |վորական | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|4. |Լվացքի փոշի |կգ | 12 | 15 |Գունավոր և սպիտակ |
| | | | | |կտորների համար, ավտոմատ|
| | | | | |լվացքի մեքենաների համար|
|___|____________|________|____________|__________|_______________________|
|5. |Ամրակ փայ- |հատ | | |100 հատ |
| |տից` լվացքի | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|6. |Լվացքի կոն- |լիտր | | |100 լիտր` լվացքատան |
| |դիցիոներ | | | |համար |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|7. |Սպիտակեցնող |լիտր | | 10 |Վանիշ` սպիտակ և |
| |կամ լաքաները| | | |գունավոր շորերի համար |
| |մաքրող հե- | | | | |
| |ղուկ` հա- | | | | |
| |գուստի | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|8. |Ախտահանիչ |լիտր | | 1 |6 լիտր ավտոմատ լվացքի |
| |հեղուկ` սպի-| | | |մեքենաների համար, |
| |տակեղենի | | | |յուրաքանչյուր 50 |
| | | | | |խնամվողի հաշվով |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|9. |Ախտահանիչ |լիտր | | - |2-4 լիտր` յուրաքանչյուր|
| |հեղուկ` | | | |1 մ(2) մակերեսի համար |
| |տարածքի | | | | |
| |համար | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|10.|Քլորի ախտա- |հատ | | - |20 հաբ` յուրաքանչյուր |
| |հանիչ հաբեր | | | |50 քմ համար |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|11.|Հատակի լվաց-|լիտր | | - |0.1-0.2 լիտր/ մ(2) |
| |ման հեղուկ | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|12.|Սպասքի լվաց-|լիտր | 1 | 1 | |
| |ման հեղուկ | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|13.|Սպասքի լվաց-|հատ | 5 | 5 | |
| |ման սպունգ | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|14.|Հատակի մաքր-|հատ | - | - |2 հատ` յուրաքանչյուր |
| |ման դույլ և | | | |150 քմ համար |
| |հատակմաքրիչ | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|15.|Մաքրող լաթ` |հատ | - | |3,5 հատ` յուրաքանչյուր |
| |կահույքի | | | |խնամվողի հաշվով |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|16.|Մաքրող լաթ` |հատ | - | |1 հատ` յուրաքանչյուր |
| |ապակու | | | |5 խնամվողի հաշվով |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|17.|Մանրահատակի |հատ | - | |100 հատ` յուրաքանչյուր |
| |լաթ` միկրո- | | | |100 խնամվողի հաշվով |
| |ֆիբրա | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|18.|Բժշկական |մետր | 1,5 | | |
| |մոմլաթ | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|19.|Ամանի թղթե |հատ | 1 | | |
| |սրբիչ | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|20.|Ամանի սրբիչ |հատ | 1 | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|21.|Այցելուների |հատ | 3 | | |
| |մեկանգամյա | | | | |
| |խալաթ | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|22.|Այցելուների |տուփ | 5 | |Տուփ` 1,000 հատ (500 |
| |բախիլներ | | | |զույգ) |
| | | | | |նյութ` պոլիէթիլեն կամ |
| | | | | |պոլիվինիլքլորիդ |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|23.|Սպիրալ |հատ | - | |100 հատ |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|24.|Ապակի մաքրող|սրվակ | _ | |25 սրվակ կամ 1000 մ(2) |
| |հեղուկ |(0.5 լ) | | |ապակու համար |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|25.|Գազօջախ մաք-|հատ | - | |12 հատ |
| |րող հեղուկ | | | | |
| |կամ գել | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|26.|Ավել` սեն- |հատ | - | |1 հատ (40-50 մ(2)) |
| |յակի | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|27.|Ավել` բակի |հատ | - | |1 հատ (50-60 մ(2)) |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|28.|Աղբի տոպրակ |հատ | - | |1500 տոպրակ |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|29.|Սննդի տոպրակ|հատ | - | |1500 |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|30.|Գունավոր թել|հատ | - | |12 հատ |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|31.|Կոճակ |հատ | - | |50 |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|32.|Ասեղ |հատ | - | |1 տուփ` 10 ասեղ |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|33.|Ասեղ` կարի |հատ | - | |1 տուփ` 10 ասեղ |
| |մեքենայի | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|34.|Ամրակ կամ |հատ | - | |10 հատ |
| |բուլավկա | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|35.|Ռետինե |մետր | 0.5 | |սպիտակ մետրով ռեզին |
| |ժապավեն | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|36.|Վերմակի թել |հատ | | |2 հատ |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|37.|Սանհանգույցի|լիտր | - | |300լ |
| |մաքրման | | | | |
| |հեղուկ | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|38.|Մակերեսը |հատ | - | |20 հատ |
| |մաքրող փոշի | | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|39.|Խողովակներ |լիտր | - | |5 լ |
| |և կոյուղի | | | | |
| |մաքրող միջոց| | | | |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|40.|Օդի հոտազեր-|հատ | - | |Սփրեյ կամ գել օգտագործ-|
| |ծիչ | | | |վում է` |
| | | | | |. սանհանգույցներում |
| | | | | |. ննջասենյակներում |
| | | | | |. ընդհանուր |
| | | | | |տարածքներում |
| | | | | |Միջինում` 1 հոտազերծիչ |
| | | | | |1 սենյակում` ամսական |
| | | | | |կտրվածքով |
|___|____________|________|____________|__________|_______________________|
|41.|Փոշեկուլ |հատ | - | |Յուրաքանչյուր 8 շահա- |
| | | | | |ռուի հաշվարկով մեկ |
| | | | | |էլեկտրական ավել, և |
| | | | | |յուրաքանչյուր 500 քմ |
| | | | | |վարչական տարածքի համար |
| | | | | |1 փոշեկուլ |
._________________________________________________________________________.
ԱՂՅՈՒՍԱԿ 24. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՄՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐԻ, ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
._________________________________________________________________________.
|Հ/Հ |Պարագայի անվա-|Չափման |Շուրջօրյա |Հոգեկան |Մեկնաբանություն |
| |նումը |միավորը|խնամքի |առողջության,| |
| | | |հաստատության|մտավոր | |
| | | |100 շահառուի|խնդիրներով | |
| | | |հաշվարկով |անձանց | |
| | | | |շուրջօրյա | |
| | | | |խնամքի | |
| | | | |50 շահառուի | |
| | | | |հաշվարկով | |
|____|______________|_______|____________|____________|___________________|
|1. |Քաշող կամ սեղ-|հատ | 10 | 10 |Խթանում են շարժո- |
| |մող պարագաներ`| | | |ղական կարողություն-|
| |մատների շար- | | | |ները, ընդհանուր |
| |ժունակության | | | |տիպի հաստատության |
| |վերականգնման | | | |պարագայում` նախա- |
| |կամ զարգացման | | | |տեսված են հաշման- |
| |համար | | | |դամություն ունեցող |
| | | | | |անձանց հետ արտ- |
| | | | | |թերապևտիկ աշխա- |
| | | | | |տանքի համար |
|____|______________|_______|____________|____________|___________________|
|2. |Փազլ |հատ | 5 | 10 |Ունեն ճանաչողական |
| | | | | |նշանակություն և |
| | | | | |զարգացնում են |
| | | | | |կառուցողական |
| | | | | |մտածողությունը և |
| | | | | |հիշողությունը |
|____|______________|_______|____________|____________|___________________|
|3. |Կոնստրուկտոր- |հավա- | 2 | 5 |Նպաստում է նախագծ- |
| |ներ` ճանաչողա-|քածու | | |ման, տարածքային |
| |կան և ստեղ- | | | |ընկալման կարողու- |
| |ծագործական | | | |թյունների զարգաց- |
| |կարողություն- | | | |մանը |
| |ների զարգաց- | | | | |
| |ման համար | | | | |
|____|______________|_______|____________|____________|___________________|
|4. |Սեղանի խաղեր` |հատ |2-ական |2-ական |Ժամանցի, ճանաչողու-|
| |շախմատ, նարդի,| |յուրաքանչ- |յուրաքանչ- |թյան, ուշադրության,|
| |լոտո, սեղանի | |յուր |յուր |կենտրոնացման, |
| |խաղեր, այդ | |տեսակից |տեսակից |հիշողության |
| |թվում` խաղ` | | | |զարգացման համար |
| |«Այլ կերպ», | | | | |
| |և այլն | | | | |
|____|______________|_______|____________|____________|___________________|
|5. |Գրքեր, պատկե- |հատ | - | 20 |Գրքերի պարագայում` |
| |րազարդ, ներկիր| | | |թերապևտիկ հեքիաթ- |
| |ինքդ | | | |ներ |
|____|______________|_______|____________|____________|___________________|
|6. |Տետրեր |հատ | - | 2 |Հիմնականում |
| | | | | |օգտագործվում է |
| | | | | |մտավոր խնդիրներ |
| | | | | |ունեցող շահառուների|
| | | | | |հետ ուսուցողական, |
| | | | | |զարգացնող պարապ- |
| | | | | |մունքներ իրականաց- |
| | | | | |նելիս` ըստ տարիքի, |
| | | | | |նպատակի, տողավոր |
| | | | | |և վանդակավոր, |
| | | | | |12-48 թերթ |
|____|______________|_______|____________|____________|___________________|
|7. |Կտավ |հատ | 10 | 5 |Արտթերապիայի |
| | | | | |պարապմունքների |
| | | | | |շրջանակում` |
| | | | | |նկարելու համար |
|____|______________|_______|____________|____________|___________________|
|8. |Ներկեր |տուփ | 5 | 5 | |
|____|______________|_______|____________|____________|___________________|
|9. |Թելեր |կգ | 2 | 2 |Գորգագործության, |
| | | | | |գոբելենագործության,|
| | | | | |ձեռագործության, |
| | | | | |տիկնիկագործության |
| | | | | |համար |
|____|______________|_______|____________|____________|___________________|
|10. |Նկարչական |հատ | 10 | 30 | |
| |ալբոմներ | | | | |
|____|______________|_______|____________|____________|___________________|
|11. |Նկարելու գու- |տուփ | 10 | 20 | |
| |նավոր մատիտ- | | | | |
| |ներ, գրիչ- | | | | |
| |ներ, ներկեր` | | | | |
| |ջրաներկ, | | | | |
| |գուաշ, կավիճ, | | | | |
| |վրձին, ռետին | | | | |
|____|______________|_______|____________|____________|___________________|
|12. |Գունավոր թղթեր|տուփ | - | 50 | |
|____|______________|_______|____________|____________|___________________|
|13. |Տպելու թուղթ` |տուփ | 5 | 5 | |
| |Ա4 | | | | |
._________________________________________________________________________.
135. Շուրջօրյա խնամքի կետրոնն ապահովում է շահառուին համակարգչով` ամբողջական հավաքածու, էկրան, ստեղնաշար, մկնիկ, հոսանքի միացման լարեր, համակարգչային սեղան և աթոռ` համակարգչային գրագիտություն սովորեցնելու, ինչպես նաև հնարավոր հարազատների հետ հեռավար կապ պահպանելու համար:
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում
]