Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

31 հուլիսի 2026 թվականի N 91-Ն

 

ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

4.3 ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

136. Շուրջօրյա խնամքի կենտրոնի հաստիքային միավորների չափորոշիչները նախատեսված են աշխատողների թվի սահմանման և հիմնավորման համար: Անձնակազմի կառուցվածքային բաժանումները ներառում են աշխատանքների հետևյալ ուղղությունները`

1) վարչական`

ա. ընդհանուր ղեկավարում,

բ. իրավական խորհրդատվության տրամադրում,

գ. հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն,

դ. գործավարություն և փաստաթղթաշրջանառություն,

ե. մարդկային ռեսուրսների կառավարում:

2) բազմագործառութային անձնակազմ` սոցիալ-հոգեբանական և սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցող մասնագետներ`

ա. սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում,

բ. սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրում,

բ. աշխատանք ընտանիքի հետ հարաբերությունների վերականգնման հարցում:

3) բժշկական անձնակազմ`

ա. բժշկական օգնության տրամադրում,

բ. բժշկական սպասարկման տրամադրում:

4) կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմ`

ա. կենցաղային սպասարկում,

բ. սննդի կազմակերպում:

5) տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ`

ա. նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքներ,

բ. շենքերի և սարքավորումների ընթացիկ սպասարկում ու նորոգում,

գ. շենքերի և հարակից տարածքների ընթացիկ պահպանում և մաքրում:

137. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև ենթակայության ներքո չգտնվող, սակայն լիազորված պետական մարմնի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած կազմակերպությունների հաստիքացուցակներում լիազոր մարմնի համաձայնությամբ թույլատրվում է ներառել սույն հավելվածով սահմանված չափորոշիչներից տարբերվող հաստիքներ և հաստիքային միավորներ` հաշվի առնելով նշյալ կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայության առանձնահատկությունները, շահառուների թիվը, շենքային պայմանները, զբաղեցրած տարածքի մակերեսը, աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները և այլ պայմաններ` չգերազանցելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` տվյալ տարվա բյուջետային ծախսերի հայտով հաստատված ֆինանսական միջոցները:

138. Սույն գլխով սահմանված մասնագետների հաստիքային միավորները վերաբերելի են շուրջօրյա խնամքի կենտրոնին այնքանով, որքանով որ կենտրոնն ինքն է իրականացնում ծառայությունների կազմակերպումը: Ելնելով սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից` սույն գլխում նշված որոշ ծառայություններ մասամբ կամ ամբողջությամբ կարող են նաև պատվիրակվել` վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա: Սակայն, սույն գլխով սահմանված մասնագետներին ներկայացվող քանակական չափորոշիչները նախատեսվում են միայն այն մասով, որով այն տրամադրվում է շուրջօրյա խնամքի կենտրոնի կողմից:

139. Լվացքատների աշխատողները, վարորդները և ջրամատակարարման ցանցի սպասարկողները ենթակա են պարտադիր բժշկական զննության` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկի (այսուհետ` ցանկ) համապատասխանաբար 10-րդ, 11-րդ և 15-րդ կետերի, եթե նրանց կողմից տրամադրվող ծառայությունները պատվիրակվում են շուրջօրյա խնամքի կենտրոնի կողմից: Շուրջօրյա խնամքի կենտրոնի աշխատողները ենթակա են բժշկական զննության` միայն սույն հավելվածի 159, 161 և 163 կետերում նշված դեպքերում` ցանկի համապատասխան կետերի համաձայն:

140. Շուրջօրյա խնամքի կենտրոնի ընդհանուր ղեկավարումը նախատեսում է`

1) գործող օրենսդրության համաձայն իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում,

2) աշխատանքային գործառույթների ապահովման, խնամքի տրամադրման համար անհրաժեշտ միջոցներով համալրում,

3) բարձր որակավորում ունեցող կադրերով համալրում,

4) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում, նրանց համար անվտանգ աշխատանքային պայմանների ապահովում,

5) շենքերի, առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, նորոգման ու սպասարկման ապահովում, հակահրդեհային անվտանգության ապահովման և պահակային ծառայության կազմակերպում,

6) իրականացված գործառույթների պարբերական վերլուծություն, դրանց հիման վրա հեռանկարային զարգացման ծրագրերի մշակում,

7) այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում,

8) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

141. Տնօրենի տեղակալի լրացուցիչ հաստիքային միավոր նախատեսվում է այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղ, ինչպես նաև միևնույն կամ այլ բնակավայրում տարաբնույթ ծրագրի ծառայություն մատուցելու դեպքում:

142. Ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքային միավորները պետք է լինեն ամբողջական` մեկ աշխատողի հաշվարկով մեկ հաստիքից ոչ պակաս և ոչ ավել:

143. Իրավական խորհրդատվության տրամադրումը նախատեսում է`

1) համապատասխան ստորաբաժանումներին և ղեկավարությանն իրավական խորհրդատվության և մեթոդական բնույթի այլ աջակցության ցուցաբերում,

2) շահառուին իրավական խորհրդատվության և օգնության տրամադրում, ըստ անհրաժեշտության` նրա իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն,

3) շուրջօրյա խնամքի կենտրոնին անհրաժեշտ պայմանագրերի կազմում և ձևակերպում,

4) պայմանագրերի կազմման աշխատանքներին մասնակցություն, իրավական ակտերի պահանջներին դրանց համապատասխանության ապահովում,

5) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

144. Իրավական խորհրդատվության տրամադրումը, ելնելով սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, կարող է նաև պատվիրակվել` սույն հավելվածի համաձայն:

145. Հաշվապահական հաշվառումը և ֆինանսատնտեսական գործունեությունը նախատեսում է`

1) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվապահական հաշվառման վարում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, ինչպես նաև անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում,

2) հարկերի, տուրքերի և այլ վճարումների իրականացում,

3) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության, գույքագրման աշխատանքների իրականացում,

4) գնումների գործընթացի կազմակերպում,

5) աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ եկամուտների հետ կապված հարկերի հաշվարկում և դրանց վճարման իրականացում,

6) ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, դրանց արդյունավետ իրացմանն աջակցում,

7) հաշվետվությունների կազմում և ներկայացում,

8) հաշվապահական փաստաթղթերի շրջանառություն և արխիվացում,

9) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

146. Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար ծառայության տրամադրումը կարող է նաև պատվիրակվել` սույն հավելվածի համաձայն:

147. Պետական գնումների կազմակերպումը նախատեսում է`

1) պետական գնումների գործընթացի պլանավորում, համակարգում և իրականացում` համաձայն գործող օրենսդրության և նորմատիվ իրավական ակտերի,

2) գնման պայմանագրերի կազմում, հաստատում և մուտքագրում համապատասխան էլեկտրոնային հարթակներում (օրինակ` PPCM համակարգ),

3) գնումների անվանացանկի կազմում և փոփոխությունների հայտերի ձևակերպում,

4) ֆինանսատնտեսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում` ըստ սահմանված կարգի,

5) գնումների գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի վերլուծություն, հսկողություն և հաշվետվությունների կազմում,

6) ընտրված մատակարարների հետ համագործակցություն` գնումների արդյունավետության ապահովման նպատակով:

148. Գործավարությունը և փաստաթղթաշրջանառությունը նախատեսում են`

1) տնօրենի, տնօրենի տեղակալների մոտ հանդիպումների, խորհրդակցությունների նախապատրաստում, միջոցառումների արձանագրությունների ձևակերպում,

2) շրջանառվող փաստաթղթերի ձևակերպում, հաշվառում, համակարգում և պահպանում, արխիվացում,

3) տեղեկության մուտքագրում համակարգիչ և համակարգչից տեղեկության փոխանցում, կազմտեխնիկայի շահագործում,

4) տարբեր տեսակի տեղեկանքների և այլ պահանջվող փաստաթղթերի ձևակերպում և տրամադրում աշխատողին կամ շահառուին,

5) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

149. Մարդկային ռեսուրսների կառավարումը նախատեսում է`

1) անհրաժեշտ որակավորման կադրերով ապահովման աշխատանքներին մասնակցություն,

2) հաճախումների հսկողություն, հաճախումների թերթիկների վարում,

3) աշխատանքային կարգապահության հսկողության իրականացում,

4) աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի տեղափոխման ժամանակ պահանջվող փաստաթղթերի ձևակերպում,

5) աշխատանքային գրքույկների լրացում, անհատական գործերի կազմում և վարում, վերապատրաստման աշխատանքների կազմակերպում,

6) արձակուրդների տրամադրման ժամանակացույցի կազմում և ըստ դրա աշխատողների արձակուրդ մեկնելու և վերադառնալու նկատմամբ հսկողություն,

7) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

150. Մինչև 100 շահառու ունեցող շուրջօրյա խնամքի կենտրոնում մարդկային ռեսուրսների կառավարումը կարող է կազմակերպվել գործավարի կողմից:

151. Սոցիալ-հոգեբանական և սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրումն իրականացվում է բազմագործառութային անձնակազմի կողմից և նախատեսում է`

1) բնակչության պետական ռեգիստրում հաշվառման գործընթացի կազմակերպում,

2) սոցիալական աշխատանքի իրականացում, սոցիալական կարիքի գնահատում և յուրաքանչյուր եռամսյակ վերագնահատում, համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում,

3) շահառուին նոր միջավայրում հարմարվելուն և այլ բնույթի սոցիալ-հոգեբանական օգնության ցուցաբերում,

4) շահառուի նախասիրությունների բացահայտում, համապատասխան տարաբնույթ ծառայությունների, միջոցառումների, ազատ ժամանցի և հանգստի կազմակերպում,

5) շահառուի համար տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում աջակցություն և ուղղորդում,

6) անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացին աջակցություն,

7) աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում,

8) անկախ կյանքի հմտությունների ձևավորում (ինքնասպասարկման, կենցաղավարման, տեղաշարժման, հաղորդակցման, ուսումնասիրության, միջանձնային և սոցիալական հարաբերություններ ստեղծելու հմտություններ) և սոցիալական ներառմանն ուղղված այլ միջոցառումներ,

9) սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրում,

10) մշակութային, մարզական միջոցառումների անցկացում և ազատ ժամանցի կազմակերպում.

11) շահառուների ներգրավվածության ապահովում համապատասխան մասնագիտական արհեստանոցներում, գյուղատնտեսական նշանակության տեղամասերում,

12) շահառուների մարմնակրթության ապահովում,

13) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

152. Էրգոթերապիստի և կինեզիստի կողմից տրամադրվող ծառայությունները, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների առանձնահատկություններից, կարող են նաև պատվիրակվել` սույն հավելվածի համաձայն:

153. Բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը նախատեսում է`

1) առաջին բժշկական օգնություն և սպասարկում, դեղերի տրամադրում (բացառությամբ օնկոլոգիական հիվանդությունների բուժման դեպքերի),

2) շահառուների պարբերական բժշկական զննություն,

3) անհրաժեշտության դեպքում` սոցիալական աշխատողի հետ համատեղ շահառուի` սահմանված ժամկետներում անձի ֆունկցիոնալության գնահատում անցնելու գործընթացին աջակցություն` ուղեգրման և անձի ֆունկցիոնալության գնահատման ներկայացնելու, աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում,

4) շահառուին նախատեսված դեղերի տրամադրում, ըստ անհրաժեշտության` բժշկական այլ հաստատություններ ուղեգրում և այնտեղ շահառուի գտնվելու ժամանակահատվածում խնամքի իրականացում,

5) շահառուի տարիքի և առողջական վիճակի առանձնահատկություններին համապատասխան սննդակարգերի մշակում և վերահսկում, հատուկ դիետաների ապահովում, սննդամթերքի որակի և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման վերահսկում, ինչպես նաև անհատական սննդային կարիքների գնահատման ու խորհրդատվության տրամադրում` ապահովելով սննդի բազմազանություն, անվտանգություն և առողջ սննդի կազմակերպում,

6) շահառուի առողջության վրա սոցիալ-վերականգնողական միջոցառումների ազդեցությունների ուսումնասիրություն, այս առնչությամբ խորհրդատվության տրամադրում,

7) շահառուի` հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ ուղեգրման կազմակերպում,

8) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

154. Ավագ բուժաշխատողի (բժիշկ ըստ մասնագիտացումների) հաստիքային միավորների շրջանակում, ելնելով շուրջօրյա խնամքի կենտրոնի կարիքներից, սահմանվում են առանձին մասնագիտացումների գծով հաստիքային միավորներ` համապատասխան կաբինետների առկայության և անհրաժեշտ կահավորման պայմանով, ինչպես նաև` ավագ բուժաշխատողների շուրջօրյա հերթափոխեր: Ավագ բուժաշխատողի (բժիշկ ըստ մասնագիտացումների) հաստիքային միավորների շրջանակում սահմանվում է նաև հոգեբույժի հաստիք` առնվազն 1 հաստիքային միավոր 150 շահառուի հաշվարկով` միայն մասնագիտացված խնամքի կենտրոնում:

155. Միջամտություններ իրականացնող կաբինետների, ինչպես նաև անկողնային բաժանմունքների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձինք (միայն այդ կաբինետների ավագ և միջին բուժաշխատողները` չներառելով բժշկական ծառայության պետին և ավագ բուժքրոջը` որպես վարչական գործունեություն իրականացնող անձանց) ենթակա են բժշկական զննության` համաձայն ցանկի 3-րդ կետի, դեղատնային աշխատողները` համաձայն ցանկի 4-րդ և 5-րդ կետերի, իսկ շահառուների սպասարկումն անմիջականորեն իրականացնող միջին և կրտսեր բուժաշխատողները, ինչպես նաև այլընտրանքային այն ծառայողները, որոնք ձևակերպված են որպես «խնամող սանիտար», ենթակա են պարբերական բժշկական զննության` համաձայն ցանկի 9-րդ կետի:

156. Կենցաղային սպասարկման տրամադրումը նախատեսում է`

1) հագուստի և սպիտակեղենի ընդունում, լվացում, չորացում և արդուկում,

2) հագուստի, վարագույրների, անկողնային պարագաների կարում,

3) կոշիկների նորոգում,

4) շահառուներին վարսահարդարման ծառայությունների տրամադրում,

5) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

157. Կենցաղային սպասարկման տրամադրումը, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, կարող է նաև պատվիրակվել` սույն հավելվածի համաձայն: Վարսավիրի հաստիքային միավորը զբաղեցնող աշխատողը ցանկացած պարագայում ենթակա է բժշկական զննության` համաձայն ցանկի 11-րդ կետի:

158. Սննդի կազմակերպումը նախատեսում է`

1) սննդի տրամադրում,

2) խոհանոցում և ճաշարանում առկա տեխնիկական միջոցների և գույքի պահպանում և շահագործում, դրանց նորոգման աշխատանքների կազմակերպում,

3) անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում` օրական ճաշացանկի կազմում, անհրաժեշտ մթերքի ստացում, դրանց լվացում, մաքրում, կտրատում և պատրաստում,

4) շահառուներին անհրաժեշտ քանակի և որակի սննդի տրամադրման աշխատանքների իրականացում, այդ թվում` անկողնային խնամքի կարիք ունեցող անձանց կերակրման աշխատանքների կազմակերպում,

5) սնվելու ժամանակ շահառուների համար պայմանների ապահովում (ճաշարանի մաքրություն, սպասքի տեղադրում և հավաքում, սպասքի լվացում և այլն),

6) ճաշարանին առնչվող աշխատանքային փաստաթղթերի լրացում և կազմում,

7) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

159. Սննդի կազմակերպումը, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, կարող է նաև պատվիրակվել` սույն հավելվածի համաձայն: Սննդի կազմակերպման ծառայության պատվիրակման դեպքում այդ գործընթացին առնչվող բոլոր աշխատողները, իսկ շուրջօրյա խնամքի կենտրոնի կողմից իրականացվելու դեպքում` շուրջօրյա խնամքի կենտրոնի «պահեստապետ», «ավագ խոհարար», «խոհարար», «խոհանոցի աշխատող» հաստիքային միավոր զբաղեցնող աշխատողները, «օժանդակ բանվոր» հաստիքային միավոր զբաղեցնող այն աշխատողները, որոնք աշխատում են խոհանոցում կամ պահեստում, ինչպես նաև այլընտրանքային այն ծառայողները, որոնք ձևակերպված են որպես «խոհանոցի բանվոր», ենթակա են բժշկական զննության` համաձայն ցանկի 1-ին կետի:

160. Նյութատեխնիկական միջոցների շրջանառությունը, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքները նախատեսում են`

1) անձնական հիգիենայի ապահովման համար անհրաժեշտ պարագաների, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի տրամադրում` տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան,

2) անհրաժեշտ գույքի և տեխնիկայի տրամադրում,

3) պահանջվող նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ հայտերի, ինչպես նաև ապրանքների մուտքի ու ելքի այլ փաստաթղթերի ձևակերպում,

4) նյութատեխնիկական միջոցների որակի հսկում, պահեստավորում, ծախսի նկատմամբ հսկողության իրականացում,

5) նյութատեխնիկական միջոցների` տրանսպորտային միջոցից պահեստ, սպառման վայր տեղափոխման, բեռնաթափման աշխատանքների իրականացում,

6) պահեստային աշխատանքների իրականացում` ապրանքների պահպանում, ծախսի հսկում, նյութատեխնիկական միջոցների պահուստների հաշվառում, պահուստների ծավալների և տեսականու վերաբերյալ տեղեկության տրամադրում,

7) սահմանված կարգով գույքագրման աշխատանքներին մասնակցություն և նյութատեխնիկական միջոցների շարժի մասին հաշվետվությունների ձևակերպում,

8) շահառուների տեղափոխման կազմակերպում, ինչպես նաև տարբեր բեռների փոխադրում, դրանց բեռնում և բեռնաթափում,

9) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

161. Շենքերի և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ նորոգման աշխատանքները նախատեսում են`

1) շենքերի և կոմունիկացիոն համակարգերի նորոգման և սպասարկման աշխատանքների պլանավորում և ղեկավարում,

2) շահագործվող սարքավորումների ընթացիկ նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում,

3) կոմունիկացիոն համակարգերի (ջեռուցում, ջրամատակարարում ու ջրահեռացում, էլեկտրամատակարարում, օդափոխություն և օդորակում և այլն) նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացում,

4) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

162. Շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքները նախատեսում են`

1) շենքում պահակային ծառայության իրականացում,

2) շենքում վարչական տարածքների մաքրության ապահովում,

3) բակի տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքների իրականացում,

4) այգու և կանաչապատ գոտիների խնամքի իրականացում,

5) ջերմոցի առկայության դեպքում` ջերմոցի անխափան գործունեություն, մաքրման և բարեկարգման աշխատանքների իրականացում, շահառուների այգեգործական հմտությունների զարգացման ուղղորդում` սոցիալ-վերականգնողական միջոցառումներ իրականացնող մասնագետների հետ համատեղ,

6) շենքում առկա վերելակների շահագործում և ընթացիկ սպասարկում,

7) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

163. Շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքների տրամադրումը կարող է նաև պատվիրակվել սույն հավելվածի համաձայն:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 25. ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐՆ ԸՍՏ ՏԵՍԱԿԻ ԵՎ ՔԱՆԱԿԻ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ   |Հաստիքը          |Շուրջօրյա խնամքի կենտ- |Շուրջօրյա խնամքի    |

|      |                 |րոն` ընդհանուր տիպի    |կենտրոն` մասնագի-   |

|      |                 |                       |տացված              |

|______|______________________________________________________________|

|1.    |                  Վարչական անձնակազմ                          |

|______|______________________________________________________________|

|1.1.  |Ընդհանուր ղեկավարում                                          |

|______|______________________________________________________________|

|1.1.1.|Տնօրեն           |         1             |         1          |

|______|_________________|_______________________|____________________|

|1.1.2.|Տնօրենի տեղակալ  |1 (100-200 շահառուի    |1 (100-200 շահառուի |

|      |(1 լրացուցիչ     |դեպքում)               |դեպքում)            |

|      |հաստիքային       |                       |                    |

|      |միավոր` սույն    |                       |                    |

|      |հավելվածի 141-րդ |                       |                    |

|      |կետի համաձայն)   |                       |                    |

|      |                 |_______________________|____________________|

|      |                 |2 (201 և  ավել շահառուի|2 (201 և  ավել      |

|      |                 |դեպքում)               |շահառուի դեպքում)   |

|      |                 |_______________________|____________________|

|      |                 |                       |                    |

|______|______________________________________________________________|

|1.2.  |Իրավական խորհրդատվության տրամադրում                           |

|______|______________________________________________________________|

|1.2.1.|Իրավախորհրդատու  |         1             |         1          |

|______|______________________________________________________________|

|1.3.  |Հաշվապահական հաշվառում և  ֆինանսատնտեսական գործունեություն    |

|______|______________________________________________________________|

|1.3.1 |Գլխավոր հաշվապահ |         1             |         1          |

|______|_________________|_______________________|____________________|

|1.3.2 |Հաշվապահ         |2 (100-250 շահառուի    |2 (100-250 շահառուի |

|      |                 |դեպքում)               |դեպքում)            |

|      |                 |_______________________|____________________|

|      |                 |3 (251 և  ավել շահառուի|(251 և  ավել շահա-  |

|      |                 |դեպքում) 3             |ռուի դեպքում)       |

|______|_________________|_______________________|____________________|

|1.3.3 |Պետական գնումների|         1             |         1          |

|      |մասնագետ         |                       |                    |

|______|______________________________________________________________|

|1.4.  |Գործավարություն և  փաստաթղթաշրջանառություն                    |

|______|______________________________________________________________|

|1.4.1 |Գործավար (1 լրա- |         1             |         1          |

|      |ցուցիչ հաստիքային|                       |                    |

|      |միավոր` այլ բնա- |                       |                    |

|      |կավայրում առանձ- |                       |                    |

|      |նացված մասնաճյու-|                       |                    |

|      |ղի առկայության   |                       |                    |

|      |պարագայում)      |                       |                    |

|______|______________________________________________________________|

|1.5.  |Մարդկային ռեսուրսների կառավարում                              |

|______|______________________________________________________________|

|1.5.1 |Անձնակազմի կառա- |1 (մինչև  250 շահառուի |1 (մինչև  250       |

|      |վարման մասնագետ  |դեպքում)               |շահառուի դեպքում)   |

|      |(մինչև  100      |                       |                    |

|      |շահառու ունեցող  |                       |                    |

|      |շուրջօրյա խնամքի |                       |                    |

|      |կենտրոնում մարդ- |                       |                    |

|      |կային ռեսուրսների|                       |                    |

|      |կառավարումը կարող|                       |                    |

|      |է կազմակերպվել   |                       |                    |

|      |գործավարի կողմից)|                       |                    |

|      |                 |____________________________________________|

|      |                 |2 (251 և  ավել շահառուի 2 (251 և  ավել      |

|      |                 |դեպքում)                շահառուի դեպքում)   |

|______|______________________________________________________________|

|2.    |Բազմագործառութային անձնակազմ                                  |

|______|______________________________________________________________|

|2.1.  |Սոցիալական       |1 հաստիքային միավոր`   |1 հաստիքային միավոր`|

|      |աշխատող          |յուրաքանչյուր 50       |յուրաքանչյուր 50    |

|      |                 |շահառուի հաշվարկով     |շահառուի հաշվարկով  |

|______|_________________|_______________________|____________________|

|2.2.  |Հոգեբան          |1 հաստիքային միավոր`   |1 հաստիքային միավոր`|

|      |                 |յուրաքանչյուր 60       |յուրաքանչյուր 40    |

|      |                 |շահառուի հաշվարկով     |շահառուի հաշվարկով  |

|______|_________________|____________________________________________|

|2.3.  |Հատուկ մանկավարժ |1 հաստիքային միավոր` էրգոթերապիայի կարիք    |

|      |կամ էրգոթերապիստ |ունեցող յուրաքանչյուր 50 շահառուի հաշվարկով |

|______|_________________|____________________________________________|

|2.4.  |Խմբավար          |1 հաստիքային միավոր` ծառայության կարիք      |

|      |                 |ունեցող յուրաքանչյուր 25 շահառուի հաշվարկով |

|______|_________________|____________________________________________|

|2.5.  |Կինեզիստ կամ     |1 հաստիքային միավոր` կինեզոթերապիայի        |

|      |ադապտիվ սպորտի   |ցուցում ունեցող յուրաքանչյուր 50 շահառուի   |

|      |մասնագետ         |հաշվարկով                                   |

|______|_________________|____________________________________________|

|2.6.  |Հրահանգիչ մարմնա-|1 հաստիքային միավոր յուրաքանչյուր           |

|      |կրթության        |կազմակերպությանը` 100 և  ավել շահառուի      |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |0,5 հաստիքային միավոր` մինչև  100 շահառուի  |

|      |                 |դեպքում                                     |

|______|______________________________________________________________|

|3.    |Բժշկական անձնակազմ                                            |

|______|______________________________________________________________|

|3.1.  |Բուժական մասի հա-|1 հաստիքային միավոր յուրաքանչյուր           |

|      |մակարգող         |կազմակերպությանը` 100 և  ավել շահառուի      |

|      |                 |դեպքում (1 լրացուցիչ հաստիքային միավոր` այլ |

|      |                 |բնակավայրում առանձնացված մասնաճյուղի        |

|      |                 |առկայության պարագայում)                     |

|______|_________________|____________________________________________|

|3.2.  |Ավագ բուժաշխատող |1 հաստիքային միավոր`   |1 հաստիքային միավոր`|

|      |                 |100 շահառուի հաշվարկով |յուրաքանչյուր 60    |

|      |                 |                       |շահառուի հաշվարկով: |

|      |                 |                       |1 շուրջօրյա հերթա-  |

|      |                 |                       |փոխ` 250 և  ավել    |

|      |                 |                       |շահառուի դեպքում    |

|______|_________________|____________________________________________|

|3.3.  |Միջին բուժաշխա-  |1 հաստիքային միավոր յուրաքանչյուր           |

|      |տող` ավագ բուժ-  |կազմակերպությանը` 100-200 շահառուի դեպքում, |

|      |քույր            |և  2 հաստիքային միավոր` 201 և  ավել շահառուի|

|      |                 |դեպքում                                     |

|______|_________________|____________________________________________|

|3.4.  |Միջին բուժաշխա-  |Հերթափոխային աշխատանք` |Հերթափոխային աշխա-  |

|      |տող` բուժքույր   |1 հաստիքային միավոր`   |տանք` 1 հաստիքային  |

|      |                 |յուրաքանչյուր 50       |միավոր` յուրաքան-   |

|      |                 |շահառուի հաշվարկով     |չյուր 25 շահառուի   |

|      |                 |                       |հաշվարկով           |

|      |                 |_______________________|____________________|

|      |                 |Ոչ հերթափոխային        |Ոչ հերթափոխային     |

|      |                 |աշխատանք` 1 հաստիքային |աշխատանք` 1 հաստի-  |

|      |                 |միավոր` յուրաքանչյուր  |քային միավոր` յուրա-|

|      |                 |25 շահառուի հաշվարկով  |քանչյուր 25 շահառուի|

|      |                 |                       |հաշվարկով           |

|      |                 |____________________________________________|

|      |                 |Հերթափոխային աշխատանք` լրացուցիչ 1 հաստիքա- |

|      |                 |յին միավոր` անկողնային խնամքի կարիք ունեցող |

|      |                 |յուրաքանչյուր 25 շահառուի հաշվարկով         |

|      |                 |____________________________________________|

|      |                 |Ոչ հերթափոխային աշխատանք` լրացուցիչ 1 հաստի-|

|      |                 |քային միավոր` անկողնային խնամքի կարիք       |

|      |                 |ունեցող յուրաքանչյուր 20 շահառուի հաշվարկով |

|______|_________________|____________________________________________|

|3.6.  |Սանիտար          |Հերթափոխային աշխատանք` |Հերթափոխային աշխա-  |

|      |                 |1 հաստիքային միավոր`   |տանք` 1 հաստիքային  |

|      |                 |յուրաքանչյուր 25       |միավոր` յուրաքանչ-  |

|      |                 |շահառուի հաշվարկով     |յուր 15 շահառուի    |

|      |                 |                       |հաշվարկով           |

|      |                 |_______________________|____________________|

|      |                 |Ոչ հերթափոխային        |Ոչ հերթափոխային     |

|      |                 |աշխատանք` 1 հաստիքային |աշխատանք` 1 հաստիքա-|

|      |                 |միավոր` յուրաքանչյուր  |յին միավոր` յուրա-  |

|      |                 |25 շահառուի հաշվարկով  |քանչյուր 15 շահառուի|

|      |                 |                       |հաշվարկով           |

|      |                 |____________________________________________|

|      |                 |Հերթափոխային աշխատանք` լրացուցիչ 1 հաստիքա- |

|      |                 |յին միավոր` անկողնային խնամքի կարիք ունեցող |

|      |                 |յուրաքանչյուր 20 շահառուի հաշվարկով         |

|      |                 |____________________________________________|

|      |                 |Ոչ հերթափոխային աշխատանք` լրացուցիչ 1       |

|      |                 |հաստիքային միավոր` անկողնային խնամքի կարիք  |

|      |                 |ունեցող յուրաքանչյուր 15 շահառուի հաշվարկով |

|______|_________________|____________________________________________|

|3.7.  |Հսկիչ            |                       |1 հաստիքային միավոր`|

|      |                 |                       |յուրաքանչյուր 70    |

|      |                 |                       |շահառուի հաշվարկով  |

|______|_________________|____________________________________________|

|3.8.  |Որակի ապահովման  |1 հաստիքային միավոր յուրաքանչյուր           |

|      |պատասխանատու     |կազմակերպությանը                            |

|______|______________________________________________________________|

|4.    |Կենցաղային սպասարկման անձնակազմ                               |

|______|______________________________________________________________|

|4.1.  |Լվացող-արդուկող  |1,5 հաստիքային միավոր` մինչև  100 շահառուի  |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |3 հաստիքային միավոր` 100-200 շահառուի       |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |5 հաստիքային միավոր` 201-300 շահառուի       |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |8 հաստիքային միավոր` 301 և  ավել շահառուի   |

|      |                 |դեպքում                                     |

|______|_________________|____________________________________________|

|4.2.  |Վարսավիր         |1 հաստիքային միավոր` 100-250 շահառուի       |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |2 հաստիքային միավոր` 251-400 շահառուի       |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |մինչև  3 հաստիքային միավոր` 400 և  ավել     |

|      |                 |շահառուի դեպքում                            |

|______|_________________|____________________________________________|

|4.3.  |Դերձակ           |1 հաստիքային միավոր` 100-250 շահառուի       |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |2 հաստիքային միավոր` 251-400 շահառուի       |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |մինչև  3 հաստիքային միավոր` 401 և  ավել     |

|      |                 |շահառուի դեպքում                            |

|______|_________________|____________________________________________|

|4.4.  |Կոշկակար         |1 հաստիքային միավոր` 251 և  ավել շահառուի   |

|      |                 |դեպքում                                     |

|______|______________________________________________________________|

|5.    |Սննդի կազմակերպման համար պատասխանատու անձնակազմը              |

|______|______________________________________________________________|

|5.1.  |Ավագ խոհարար     |1 հաստիքային միավոր` 100 և  ավել շահառուի   |

|      |                 |դեպքում (1 լրացուցիչ հաստիքային միավոր`     |

|      |                 |այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղի    |

|      |                 |առկայության պարագայում)                     |

|______|_________________|____________________________________________|

|5.2.  |Խոհարար          |1,5 հաստիքային միավոր` մինչև  100 շահառուի  |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |2 հաստիքային միավոր` 101-200 շահառուի       |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |5 հաստիքային միավոր` 201-300 շահառուի       |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |8 հաստիքային միավոր` 301 և  ավել շահառուի   |

|      |                 |դեպքում                                     |

|______|_________________|____________________________________________|

|5.3.  |Խոհանոցի աշխատող |3 հաստիքային միավոր` մինչև  100 շահառուի    |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |6 հաստիքային միավոր` 100-200 շահառուի       |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |8 հաստիքային միավոր` 201-300 շահառուի       |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |10 հաստիքային միավոր` 301-400 շահառուի      |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |12 հաստիքային միավոր` 400 և  ավել շահառուի  |

|      |                 |դեպքում (2 լրացուցիչ հաստիքային միավոր`     |

|      |                 |այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղի    |

|      |                 |առկայության պարագայում)                     |

|______|______________________________________________________________|

|6.    |Տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ                   |

|______|______________________________________________________________|

|6.1.  |Տնտեսվար         |1 հաստիքային միավոր` 100-250 շահառուի       |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |2 հաստիքային միավոր` 251 և  ավել շահառուի   |

|      |                 |դեպքում                                     |

|______|_________________|____________________________________________|

|6.2.  |Պահեստապետ       |1 հաստիքային միավոր` 100-250 շահառուի       |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |2 հաստիքային միավոր` 251 և  ավել շահառուի   |

|      |                 |դեպքում                                     |

|______|_________________|____________________________________________|

|6.3.  |Վարորդ           |1 հաստիքային միավոր` մեկ տրանսպորտային      |

|      |                 |միջոցի հաշվարկով, բայց ոչ ավել, քան 4       |

|      |                 |հաստիքային միավոր                           |

|      |                 |____________________________________________|

|      |                 |                       |1 հերթափոխային      |

|      |                 |                       |միավոր` այլ հասցեում|

|      |                 |                       |մասնաշենքի առկայու- |

|      |                 |                       |թյան դեպքում        |

|______|_________________|____________________________________________|

|6.4.  |Օժանդակ բանվոր   |1 հաստիքային միավոր` 200-300 շահառուի       |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |2 հաստիքային միավոր` 301-400 շահառուի       |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |մինչև  3 հաստիքային միավոր` 400 և  ավել     |

|      |                 |շահառուի դեպքում                            |

|______|_________________|____________________________________________|

|6.5.  |Տնտեսուհի        |1 հաստիքային միավոր յուրաքանչյուր           |

|      |                 |կազմակերպությանը` ընդհանուր տիպի            |

|      |                 |խնամքի կենտրոնում                           |

|      |                 |____________________________________________|

|      |                 |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր 70       |

|      |                 |շահառուի հաշվարկով` մասնագիտացված խնամքի    |

|      |                 |կենտրոնում                                  |

|      |                 |____________________________________________|

|      |                 |1 լրացուցիչ հաստիքային միավոր` այլ          |

|      |                 |բնակավայրում առանձնացված մասնաճյուղ         |

|      |                 |առկայության դեպքում                         |

|______|_________________|____________________________________________|

|6.6.  |Պարետ            |1 հաստիքային միավոր` 100-250 շահառուի       |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |2 հաստիքային միավոր` 251 և  ավել շահառուի   |

|      |                 |դեպքում                                     |

|______|_________________|____________________________________________|

|6.7.  |Էլեկտրիկ         |1,5 հաստիքային միավոր` մինչև  100 շահառուի  |

|      |Սանտեխնիկ        |դեպքում                                     |

|      |Հյուսն           |____________________________________________|

|      |Փականագործ       |3 հաստիքային միավոր` 100-200 շահառուի       |

|      |Ներկարար         |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |5 հաստիքային միավոր` 201-300 շահառուի       |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |7 հաստիքային միավոր` 301-400 շահառուի       |

|      |                 |դեպքում                                     |

|      |                 |____________________________________________|

|      |                 |մինչև  9 հաստիքային միավոր` 401 և  ավել     |

|      |                 |շահառուի դեպքում                            |

|______|_________________|____________________________________________|

|6.8.  |Հնոցապան (սեզոնա-|Կաթսայատան առկայության դեպքում` համաձայն    |

|      |յին)             |հերթափոխի հաշվարկի                          |

|______|_________________|____________________________________________|

|6.9.  |Մասնագետ` ջեռուց-|1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր          |

|      |ման համակարգի    |կազմակերպության համար` ջեռուցման            |

|      |սպասարկման       |ավտոնոմ համակարգի դեպքում                   |

|      |                 |____________________________________________|

|      |                 |1 լրացուցիչ հաստիքային միավոր` այլ          |

|      |                 |բնակավայրում առանձնացված մասնաճյուղ         |

|      |                 |առկայության պարագայում                      |

|______|_________________|____________________________________________|

|6.10. |Պահակ            |1 շուրջօրյա հերթապահություն` յուրաքանչյուր  |

|      |                 |անցակետի համար                              |

|______|_________________|____________________________________________|

|6.11. |Հավաքարար        |1 հաստիքային միավոր` վարչական տարածքի       |

|      |                 |յուրաքանչյուր 500 ք/մ-ի մաքրման             |

|      |                 |համար, ևս  1 հաստիքային միավոր` բակի        |

|      |                 |յուրաքանչյուր 1500 ք/մ տարածքի մաքրման համար|

|______|_________________|____________________________________________|

|6.12. |Այգեպան          |0,5 հաստիքային միավոր` մինչև  5000 քառ.մ    |

|      |                 |մակերեսով այգու առկայության դեպքում         |

|      |                 |____________________________________________|

|      |                 |1 հաստիքային միավոր 5000-ից մինչև  10000    |

|      |                 |ք/մ մակերեսի համար                          |

|      |                 |____________________________________________|

|      |                 |2 հաստիքային միավոր 10000 ք/մ-ից ավել       |

|      |                 |մակերեսի համար                              |

|______|_________________|____________________________________________|

|6.13. |Սպասարկող        |1 հաստիքային միավոր յուրաքանչյուր           |

|      |վերելակի         |կազմակերպությանը` վերելակի առկայության      |

|      |                 |դեպքում                                     |

._____________________________________________________________________.

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Աշխատանքի եւ բարեկեցության /նախկին
31.07.2026
N 91-Ն
Հրաման