ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
31 հուլիսի 2026 թվականի N 91-Ն
ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(9-րդ մաս)
5.3 ՏԱՐԱԾՔԻ, ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՀՈՒՅՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆԸ
217. Համայնքային փոքր տունը կարող է լինել բնակարան կամ առանձնատուն և պետք է համապատասխանի հետևյալ նվազագույն պահանջներին`
1) տան տարածքը պետք է հարմարեցված լինի հենաշարժական և տեսողության խնդիրներ ունեցող անձանց կարիքներին, ունենա բավարար պայմաններ նրանց ազատ և անվտանգ տեղաշարժման համար` ամբողջ բնակարանի կամ տան մակերեսով,
2) տունը պետք է ունենա առանձին ննջասենյակներ, ընդհանուր օգտագործման տարածքներ` շահառուների հանգստի, ժամանցի համար, սանհանգույցներ, խոհանոց և բակ, ինչպես նաև տնտեսական գույքի, չոր սննդի, հանդերձանքի պահեստավորման և այլ կարիքների համար նախատեսված տարածքներ: Մուտքի մոտ անհրաժեշտ է նախատեսել հանդերձարան,
3) մեկ անձի հաշվով ննջասենյակի նվազագույն մակերեսը պետք է լինի 6-8 մ(2): Մեկ ննջասենյակում կարող են բնակվել առավելագույնը 2 անձ: Ննջասենյակները պետք է լինեն առանձին տարբեր սեռերի համար,
4) յուրաքանչյուր շահառու պետք է ունենա անհատական մահճակալ, անհատական պահարան` հագուստի և անձնական իրերի համար, սեղան և աթոռ: Կահույքը պետք է լինի հարմարավետ, անվտանգ և հեշտ մաքրվող: Բոլոր տարրերը պետք է համապատասխանեն անձանց հասակին և ֆունկցիոնալությանը,
5) միջանցքների և օժանդակ սենյակների հատակները պետք է լինեն չսահող պրեսգրանիտե սալիկներից, կամ վինիլային, կվարցվինիլային ծածկույթից, իսկ ննջասենյակներինը` որակյալ լամինատից` օրինակ 10-12 մմ, ամուր և ձայնամեկուսիչ, ունենան ջրակայուն ծածկույթ կամ կվարցվինիլային շերտ,
6) սանհանգույցներում պատերի սալիկները պետք է լինեն հատակից մինչև առաստաղ, իսկ հատակը սալիկապատ` չսահող սալիկներով: Սանհանգույցների հատակի և պատերի սալիկների գույնը պետք է ընտրվի այնպես, որ ապահովի տեսողության և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար հարմարավետություն, չխանգարի կողմնորոշմանը և հոգեբանական ազդեցություն չունենա: Գույները պետք է լինեն հակադրությամբ հստակ, ոչ գերհագեցած կամ գրգռիչ, և նպաստեն հանգիստ միջավայրի ստեղծմանը,
7) ցնցուղարաններում պետք է տեղադրել թեքությամբ լոգնոցներ, որոնք կապահովեն անվասայլակով անցանելիություն,
8) բոլոր ներքին դռները պետք է լինեն որակյալ խոնավակայուն նյութից, ջրաներկված կամ լաքապատ մակերեսով, որակյալ փականներով և առանց նախշազարդումների: Դռները պետք է ապահովեն երկարատև օգտագործում, հեշտ մաքրվող մակերես` հիգիենայի պահպանման համար: Ընդ որում, անխտիր բոլոր սենյակների դռների փականները ներսից և դրսից բացվելու հնարավորությամբ: Դռների վրա որոշակի բարձրության վրա ցանկալի է նախատեսել փոքր ապակեպատ բացվածք, դռները պետք է լինեն առանց շեմի,
9) տան ներքին պատերի և առաստաղի հարդարումը պետք է լինի հարթ, պատերը պետք է ներկվեն լվացվող ներկով, գույնը լինի հարմար տեսողության և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար,
10) օգտագործվող նյութերը չպետք է պարունակեն մնայուն հոտեր կամ ալերգիկ բաղադրիչներ:
218. Համայնքային փոքր տունը կարող է ունենալ այլընտրանքային էներգիայի աղբյուր` արևային ջրատաքացուցիչների և հնարավորության դեպքում ֆոտովոլտային պանելների տեղադրմամբ` տաք ջրամատակարարում և էլեկտրամատակարարում ապահովելու համար:
219. Առանձնատան դեպքում համայնքային փոքր տան տարածքը պետք է լինի ցանկապատված թեթև կոնստրուկցիաներով, հնարավոր է մինչև 1 մ բարձրությամբ պարիսպ` վերևում մետաղական ցանկապատով: Պետք է ունենա դարպաս և մուտքի դուռ: Բակը կանաչապատվում է` բացառելով թունավոր պտուղներով ծառերի և թփերի առկայությունը: Ներքին տարածքներում նույնպես չեն օգտագործվում թունավոր հատկություններով բույսեր: Բակում կարող են լինել նաև բաց տաղավարներ, զրուցարան` շահառուների թվով նստատեղերով, հարմարեցված անվասայլակից օգտվող անձանց համար:
220. Համայնքային փոքր տան կահույքի, տեխնիկայի և այլ պարագաների օրինակելի ցանկը և դրանց չափաքանակները ներկայացված են Աղյուսակ 27-ում: ԱՂՅՈՒՍԱԿ 27 Համայնքային փոքր տանը շահառուների և սպասարկող անձնակազմի անձնական իրերը պետք է պահվեն առանձին` ապահովելով յուրաքանչյուրի անձնական տարածքի և գաղտնիության պաշտպանությունը: Սպասարկող անձնակազմի համար նախատեսվում է առանձին սենյակ, որը չի համատեղվում շահառուների բնակելի տարածքների հետ և օգտագործվում է բացառապես աշխատողների հանգստի, իրերի պահպանման և աշխատանքային կարիքների համար:
ԱՂՅՈՒՍԱԿ 27. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆ ԿԱՀՈՒՅՔԻ, ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿԸ
._____________________________________________________________________.
|Հ/Հ |Անվանում |Քանակ |Օգտագործման |
| | | |ժամանակահատվածը |
|_____________________________________________________________________|
| Միջանցքի կահույքի չափորոշիչ |
|_____________________________________________________________________|
|1. |Պահարան` հագուստի | 1 |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|2. |Կոշիկի պահարան | 1 |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|3. |Պուֆ կոշիկները հագնելու | 2 |3 տարի կամ ավելի |
| |համար | | |
|_____________________________________________________________________|
| Ճաշասենյակի կահույքի չափորոշիչը |
|_____________________________________________________________________|
|4. |Սեղան մեծ օվալաձև, | 1 |5 տարի կամ ավելի |
| |բացվող | | |
|____|________________________|_______________|_______________________|
|5. |Աթոռ փափուկ | 20 |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|6. |Բազմոց մեծ, անկյունային | 1 |5 տարի կամ ավելի |
| |լուծումով | | |
|____|________________________|_______________|_______________________|
|7. |Բազմոց փոքր | 1 |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|8. |Բազկաթոռ | 4 |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|9. |Սեղաններ փոքր | 3 |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|10. |Պահարաններ | 4 |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|11. |Գրապահարան | 2 |5 տարի կամ ավելի |
|_____________________________________________________________________|
| Խոհանոցի կահույքի |
|_____________________________________________________________________|
|12. |Սեղան | 2 |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|13. |Աթոռ | 20 |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|14. |Ստելլաժ բաց | 2 |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|15. |Պահարան փակ | 2 |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|16. |Լվացարան չժանգոտող | 1 |5 տարի կամ ավելի |
| |մետաղից, առանց տակի | | |
| |պահարանի, հարմարեցված | | |
| |անվասայլակից օգտվող անձի| | |
| |համար | | |
|____|________________________________________________________________|
| |Ննջասենյակների կահույք |
|____|________________________________________________________________|
|17. |Մահճակալ 2 հատ գզրոցնե- |Ըստ կարիքի |5 տարի կամ ավելի |
| |րով 1.9*0.9մ, 21 սմ | | |
| |հաստությամբ ներքնակի | | |
| |համար նախատեսված | | |
|____|________________________|_______________|_______________________|
|18. |Մահճակալ 1.9*0.9մ, 21սմ |Ըստ կարիքի |5 տարի կամ ավելի |
| |հաստությամբ ներքնակի | | |
| |համար` նախատեսված, | | |
| |անվասայլակից օգտվող | | |
| |անձանց համար | | |
|____|________________________|_______________|_______________________|
|19. |Տումբա գզրոցով |8-16 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|20. |Հագուստի պահարան, |8-12 հատ |5 տարի կամ ավելի |
| |անտրեսոլով, երկփեղկ, 3 | | |
| |գզրոցներով | | |
|____|________________________|_______________|_______________________|
|21. |Հագուստի պահարան անտրե- |2-4 հատ |5 տարի կամ ավելի |
| |սոլով, երկփեղկ 4 գզրոց- | | |
| |ներով և պանտոգրաֆով` | | |
| |նախատեսված, անվասայլակից| | |
| |օգտվող անձանց համար | | |
|____|________________________|_______________|_______________________|
|22. |Սեղան գզրոցով |4-6 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|23. |Սեղան գզրոցով` անվասայ- |2 հատ |5 տարի կամ ավելի |
| |լակից օգտվող անձանց | | |
| |համար | | |
|____|________________________|_______________|_______________________|
|24. |Աթոռ փափուկ |8-12 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|25. |Հայելի |8-12 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|26. |Գրասեղան աթոռով |4-6 հավաքածու |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|27. |Չհրկիզվող պահարան |1-2 հատ |10 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|28. |Հայելի միջանցքի |2 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|29. |Դեղերի փակվող պահոց |1-2 հատ |10 տարի կամ ավելի |
| |(երկաթյա) | | |
|_____________________________________________________________________|
| Անկողնային պարագաներ |
|_____________________________________________________________________|
|30. |Ներքնակ |8-16 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|31. |Ներքնակի երես |8-16 հատ |1 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|32. |Սպիտակեղենի հավաքածու` |2 հավաքածու |1 տարի կամ ավելի |
| |սավան, ծրար, բարձի երես |յուրաքանչյուր | |
| | |բնակչի | |
| | |հաշվարկով | |
|____|________________________|_______________|_______________________|
|33. |Բարձ |8-16 հատ |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|34. |Ծածկոց ձմեռային վերմակ |8-16 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|35. |Ծածկոց ամառային վերմակ |8-16 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|36. |Մահճակալի ծածկոց |8-16 հատ |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|37. |Սրբիչ հիգիենիկ |16-32 հատ |1 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|38. |Սրբիչ բաղնիքի |16-32 հատ |1 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|39. |Սրբիչ դեմքի |16-32 հատ |1 տարի կամ ավելի |
|_____________________________________________________________________|
| Սպասք |
|_____________________________________________________________________|
|40. |Ափսե ճաշի-խորը |16-24 հատ |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|41. |Ափսե մեծ |16-24 հատ |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|42. |Ափսե փոքր |16-24 հատ |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|43. |Ափսե դեսերտի |16-24 հատ |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|44. |Ափսե պլաստմասե |8-12 հատ |1 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|45. |Բաժակ թեյի |16-24 հատ |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|46. |Բաժակ սուրճի |16-24 հատ |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|47. |Բաժակ ջրի |16-24 հատ |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|48. |Բաժակ պլաստմասե |8-12 հատ |1 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|49. |Պատառաքաղ |16-24 հատ |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|50. |Պատառաքաղ դեսերտի |16-24 հատ |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|51. |Դանակ |16-24 հատ |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|52. |Դանակ դեսերտի |16-24 հատ |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|53. |Գդալ ճաշի |16-24 հատ |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|54. |Գդալ սուրճի |16-24 հատ |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|55. |Խոհանոցային դանակ` հացի |2 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|56. |Խոհանոցային դանակ` մսի |2 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|57. |Խոհանոցային դանակ` |2 հատ |3 տարի կամ ավելի |
| |բանջարեղենի | | |
|____|________________________|_______________|_______________________|
|58. |Կարտոֆիլի դանակ |2 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|59. |Քերիչ |2 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|60. |Գրտնակ |1-2 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|61. |Ձվի հարիչ |1-2 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|62. |Սխտոր ճզմիչ |1-2 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|63. |Կարտոֆիլի ճզմիչ |1-2 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|64. |Քամիչ` մեծ |2 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|65. |Քամիչ` փոքր |2 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|66. |Շերեփ |2 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|67. |Տախտակ |2-4 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|68. |Սկուտեղ` մեծ |2 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|69. |Սկուտեղ` փոքր |2-4 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|70. |Փայտե գդալ |4-6 հատ |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|71. |Կաթսա` մեծ |2 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|72. |Կաթսա` միջին |2-3 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|73. |Կաթսա` փոքր |2-3 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|74. |Թավա` մեծ |2 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|75. |Թավա` միջին |2 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|76. |Թավա` փոքր |2 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|77. |Թաս` մեծ |2 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|78. |Թաս` միջին |2-3 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|79. |Թաս` փոքր |2-3 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|80. |Սրճեփ |2 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|81. |Սրճեփ` էլեկտրական |1 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|82. |Հացաման` մեծ |1-2 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|83. |Հացաման` սեղանի |2-3 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|84. |Աղաման, պղպեղաման, ատամի|4 հավաքածու |2 տարի կամ ավելի |
| |փայտիկների բաժակ | | |
|____|________________________|_______________|_______________________|
|85. |Համեմունքների հավաքածու |2 հավաքածու |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|86. |Ջրի գրաֆին` ապակյա |2-3 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|87. |Ջրի գրաֆին` պլաստմասե |2-3 հատ |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|88. |Փակվող տարա` մեծ |4-6 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|89. |Փակվող տարա` միջին |4-6 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|90. |Սննդի համար տարրա 20 լ |2 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|91. |Սննդի համար տարրա 10 լ |2-3 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|92. |Սննդի համար տարրա 5 լ |2-3 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|93. |Սննդի համար տարրա 2 լ |4-6 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|94. |Սպասքի չորանոց` մեծ |1-2 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|95. |Սպասքի տակդիր |4-6 հատ |2 տարի կամ ավելի |
|_____________________________________________________________________|
| Սանիտարահիգիենիկ պարագաներ |
|_____________________________________________________________________|
|96. |Աղբի դույլ բակի |2 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|97. |Աղբի դույլ տան 20 լ |4-6 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|98. |Աղբի դույլ տան 5-6 լ |4-6 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|99. |Հատակի փայտ սովորական |2-3 հատ |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|100.|Հատակի փայտ ավտոմատ |2 հատ |2 տարի կամ ավելի |
| |քամիչով | | |
|____|________________________|_______________|_______________________|
|101.|Ավել |2-3 հատ |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|102.|Դույլ 5 լ |4-6 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|103.|Դույլ 10 լ |2-3 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|104.|Գոգաթիակ |2-3 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|105.|Հեղուկ օճառի տարրա |4-6 հատ |1 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|106.|Լվացքակալ լվացքն |100 հատ |3 տարի կամ ավելի |
| |ամրացնելու | | |
|____|________________________|_______________|_______________________|
|107.|Շորերի կախիչ |16-24 հատ |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|108.|Զամբյուղ պլաստմասե |2-3 հատ |3 տարի կամ ավելի |
| |կափարիչով լվացքի շորերի | | |
| |համար | | |
|____|________________________|_______________|_______________________|
|109.|Մուտքի գորգեր մեծ |2 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|110.|Մուտքի գորգեր փոքր |2-4 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________________________________________________|
| |Այգու պարագաներ |
|____|________________________________________________________________|
|111.|Մանղալ և պարագաներ |1 հավաքածու |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|112.|Ճոճանակ` երկտեղանի |1 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|113.|Գամակ |1-2 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|114.|Բահ |2 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|115.|Փոցխ |2 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|116.|Քաղհան |2 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|117.|Անլար մոլախոտ մաքրող |1 հատ |5 տարի կամ ավելի |
| |սարք | | |
|____|________________________|_______________|_______________________|
|118.|Այգու սրսկիչ |1 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|119.|Մկրատ` էտելու |2 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|120.|Ջրելու ռեզինե խողովակ` |1-2 հատ |5 տարի կամ ավելի |
| |10 մետրանոց | | |
|_____________________________________________________________________|
| Կենցաղային ապրանքներ |
|_____________________________________________________________________|
|121.|Սփրոց |4-6 հատ |2 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|122.|Ծաղկաման մեծ |4-6 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|123.|Ծաղկաման փոքր |6-10 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|124.|Արդուկի սեղան |1-2 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|125.|Հագուստի չորանոցներ |2-3 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|126.|Աստիճան մեծ |1 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|127.|Շինարարական գործիքների |1 հավաքածու |5 տարի կամ ավելի |
| |հավաքածու | | |
|_____________________________________________________________________|
| Կենցաղային տեխնիկա |
|_____________________________________________________________________|
|128.|Հեռուստացույց |1-2 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|129.|Սպասք լվացող մեքենա |1 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|130.|Սառնարան մեծ |1 հատ |7 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|131.|Սառնարան փոքր |1-2 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|132.|Սառցարան |1 հատ |7 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|133.|Լվացքի մեքենա |1-2 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|134.|Լվացքի չորանոց |1 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|135.|Գազ` ներկառուցված կամ |1 հատ |7 տարի կամ ավելի |
| |գազ կոնտրոլ | | |
|____|________________________|_______________|_______________________|
|136.|Ջեռոց` ներկառուցված |1 հատ |7 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|137.|Սալօջախ` ներկառուցված |1 հատ |7 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|138.|Օդաքարշ պահարան |1 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|139.|Արդուկ |1-2 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|140.|Թեյնիկ |2-3 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|141.|Բոլլեր |1-2 հատ |7 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|142.|Միկրոալիքային վառարան |1 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|143.|Փոշեկուլ |1-2 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|144.|Տպիչ (բազմաֆունկցիոնալ) |1 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|145.|Համակարգիչ |1-2 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|146.|Նվագարկիչ (Bufer) |1 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|147.|Վարսահարդարիչ |2 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|148.|Հարիչ |1-2 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|149.|Մսաղաց |1 հատ |5 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|150.|Բլենդեր |1-2 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|151.|Տաք և սառը ջրի դիսպեն- |1 հատ |5 տարի կամ ավելի |
| |սեր սարք | | |
|____|________________________|_______________|_______________________|
|152.|Պլաստիկե աթոռներ |8-12 հատ |3 տարի կամ ավելի |
|____|________________________|_______________|_______________________|
|153.|Նստարաններ` թեթև, առանց|4-6 հատ |3 տարի կամ ավելի |
| |հենարանների | | |
|____|________________________|_______________|_______________________|
|154.|Պահարան շարժական` |2-3 հատ |5 տարի կամ ավելի |
| |խոհանոցի | | |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 10 օգոստոսի 2026 թվական: