Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՎԱՐՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԻՆԵՍԱ ՊԵՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-77-Ո-75

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԻՆԵՍԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի առկայությունն ու այն համալրելու վերաբերյալ հարցը, հիմք ընդունելով թեկնածուի անձնական գործում առկա տվյալները, մասնավորապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված 483-12-2022 բարեվարքության եզրակացությամբ արձանագրված մտահոգությունները, դրանք թեկնածուի վերաբերյալ մյուս փաստական տվյալների հետ համադրության արդյունքում հաղթահարելու անհնարինությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 5-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու Ինեսա Պետրոսյանին Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով առաջարկություն չներկայացնել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

    խորհրդի նախագահ                        Ա. Աթաբեկյան

 

2026թ. սեպտեմբերի 7

ք. Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (https://www.court.am/api/assets/123053ae- 6a4e-4332-a548-8597b73828c5)` 7 սեպտեմբերի 2026 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
07.09.2026
N ԲԴԽ-77-Ո-75
Որոշում