Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2026 թվականի N 649-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ 13-րդ փողոցն (սկսվում է Արմեն Խոստիկյան փողոցի 1-ին նրբանցքից, հասնում Շիրակի փողոց) անվանակոչել հայ դերասան Ազատ Գասպարյանի անվամբ` «Ազատ Գասպարյան փողոց», Ազատ Գասպարյան փողոցից սկսվող և հ.01-011-0336-0047 կադաստրային ծածկագրով գույք հասնող` հ.01-011-1592-0001 կադաստրային ծածկագրով ճանապարհահատվածը` «Ազատ Գասպարյան փողոց, 1-ին փակուղի», Ազատ Գասպարյան փողոցից սկսվող և հ.01-011-0336-0050 կադաստրային ծածկագրով գույք հասնող ճանապարհահատվածը` «Ազատ Գասպարյան փողոց, 2-րդ փակուղի», Ազատ Գասպարյան փողոցից սկսվող և Ազատ Գասպարյան փողոցի 2-րդ փակուղու հարակից հատված հասնող ճանապարհահատվածը` «Ազատ Գասպարյան փողոց, 3-րդ փակուղի»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Երևանի  քաղաքապետ`                     Տ. Ավինյան

 

2026 թ. սեպտեմբերի 8

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 սեպտեմբերի 2026 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
08.09.2026
N 649-Ն
Որոշում