ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-82-Ո-83
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՉԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 75%-ի չափով նվազեցման տոկոսաչափ (ներառյալ` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով նախատեսված 25%-ի չափով նվազեցման տոկոսաչափը)` 2026 թվականի հոկտեմբերի 5-ից 2027 թվականի փետրվարի 5-ը ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ Ա. Աթաբեկյան
2026թ. սեպտեմբերի 15
ք. Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (https://www.court.am/api/assets/2aa0d2f4- 8b3c-4deb-96b7-4ba15edc0489)` 15 սեպտեմբերի 2026 թվական: