Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2026 թվականի N 923-Ա

 

ՀԱՅԿ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումը`

1. Վարչապետի աշխատակազմի դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության (այսուհետ` վարչություն) դիմումների քննարկման բաժնի պետ Հայկ Սիմոնյանին 2026 թվականի հոկտեմբերի 2-10-ը ներառյալ գործուղել Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր)` Սինգապուրի Հանրապետության կառավարության վերապատրաստման համագործակցության ծրագրի կողմից կազմակերպվող «Citizen-Centric Digital Government Transformation» խորագրով դասընթացին մասնակցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` սահմանված կարգով ապահովել Հայկ Սիմոնյանի գործուղման ճանապարհածախսի, 2026 թվականի հոկտեմբերի 2-4-ն ընկած ժամանակահատվածի համար օրապահիկի (հոկտեմբերի 2-ին տարանցիկ վայր` Դուբայ) և գիշերավարձի (հոկտեմբերի 3-4-ն ընկած ժամանակահատվածի համար) հետ կապված ծախսերի հատուցումը:

3. Վարչության դիմումների քննարկման բաժնի պետին` գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. սեպտեմբերի 17

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.09.2026
N 923-Ա
Որոշում