ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել`
Նելլի Արկադիի ՍԱՐՈՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ
2. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել`
Հայկ Վասակի ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի խորհրդական
Անի Միշայի ԲԱԴԱԼՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի մամուլի քարտուղար
Լենա Կարենի ԹԵՐԶԻԿՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության եվրոպական ինտեգրման վարչության պետի պաշտոնակատար:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2026թ. սեպտեմբերի 16
Երևան
ՆՀ-345-Ա