Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՎՃԱՐՈՂԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

16 սեպտեմբերի 2026 թվականի N 978-Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՂԱՐԿՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 186.5-րդ հոդվածի 5-րդ մասը.

 

Հրամայում եմ

 

1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետներում վճարողի կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսային վճարների պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային վճարների վճարման անհրաժեշտության վերաբերյալ ծանուցման ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետներում վճարողի կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսային վճարների պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային վճարների վճարման անհրաժեշտության վերաբերյալ ծանուցման լրացման և ուղարկման, ինչպես նաև փոփոխելու և չեղարկելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-84-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:

 

    9/16/2026                              Է. Հակոբյան

 

Հավելված N 1

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2026 թ. սեպտեմբերի 16-ի

N 978-Ն հրամանի

 

Ձև

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._____________________________________________________________________.

|1. Ծանուցման համարը                          |                       |

|_____________________________________________|_______________________|

|2. Ծանուցման ուղարկման ամսաթիվը              |                       |

|_____________________________________________|_______________________|

|3. Մաքսային մարմնի անվանումը                 |                       |

|_____________________________________________________________________|

|4. Մաքսային պարտավորություններ վճարողի`                              |

|_____________________________________________________________________|

|1) անվանումը (իրավաբանական անձանց համար)     |                       |

|_____________________________________________|_______________________|

|2) անունը, ազգանունը (ֆիզիկական անձանց համար)|                       |

|_____________________________________________________________________|

|5. Մաքսային պարտավորություններ վճարողի`                              |

|_____________________________________________________________________|

|1) ՀՎՀՀ (իրավաբանական անձանց և  առկայության  |                       |

|դեպքում` ֆիզիկական անձանց համար)             |                       |

|_____________________________________________|_______________________|

|2) անձը հաստատող փաստաթղթի համարը` ֆիզիկական |                       |

|անձանց համար                                 |                       |

|_____________________________________________________________________|

|6. Մաքսային պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ`          |

|_____________________________________________________________________|

|N|Այն մաքսային    |Ապրանքների  |Մաքսային   |Մաքսային |Մաքսային       |

| |հայտարարագրի    |համարն ըստ  |պարտավորու-|պարտավո- |պարտավորության |

| |գրանցման համարը,|մաքսային    |թյան տեսակը|րության  |կատարման       |

| |որի հիման վրա   |հայտարարագրի|(ծածկագիրը)|գումարը  |(մարման)       |

| |առաջացել են     |            |           |(դրամ)   |վերջնաժամկետը  |

| |մաքսային պարտա- |            |           |         |               |

| |վորությունները  |            |           |         |               |

|_|________________|____________|___________|_________|_______________|

|_|________________|____________|___________|_________|_______________|

|_____________________________________________________________________|

|7. Մաքսային պարտավորության չկատարման համար   |                       |

|նախատեսված պատասխանատվության նկարագրությունը |                       |

|կամ հղում օրենքի հոդվածին                    |                       |

|_____________________________________________|                       |

|8. Այլ տեղեկություններ` ըստ անհրաժեշտության  |                       |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2026 թ. սեպտեմբերի 16-ի

N 978-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՂԱՐԿՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետներում մաքսային պարտավորությունները վճարողի կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսային վճարների պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային մարմնի կողմից մաքսային վճարների վճարման անհրաժեշտության վերաբերյալ ծանուցման (այսուհետ` ծանուցում) լրացման, ուղարկման, փոփոխման և չեղարկման հետ կապված հարաբերությունները:

2. Ծանուցումը մաքսային պարտավորություններ վճարողին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով` մաքսային մարմնի կողմից կիրառվող մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով (trade.gov.am), իսկ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված` էլեկտրոնային համակարգի խափանումների դեպքում` էլեկտրոնային փոստով, կամ` էլեկտրոնային փոստի բացակայության դեպքում` թղթային եղանակով:

3. Ծանուցումը ներկայացվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 186.5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետներում:

4. Ծանուցման համարը ձևավորվում է մաքսային մարմնի կողմից` հերթական համարակալմամբ:

5. Ծանուցման մեջ մաքսային պարտավորությունների տեսակների ծածկագրերը լրացվում են Մաքսային միության հանձնաժողովի 20.09.2010թ. N 378 որոշմամբ սահմանված դասակարգիչներին համապատասխան:

6. Մինչև ծանուցմամբ նախատեսված պարտավորությունների կատարումը` ծանուցման մեջ անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում մաքսային մարմնի կողմից ծանուցման մեջ նշված տվյալները կարող են փոփոխվել` նոր ծանուցում ներկայացնելու միջոցով, որի 8-րդ տողում նշվում է նախորդող ծանուցման համարը:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված` նոր ծանուցման ներկայացման դեպքում նախորդ ծանուցումը համարվում է անվավեր` մաքսային վճարները վճարողի կողմից նոր ծանուցման ստացման պահից:

8. Ծանուցման ներկայացումից հետո մաքսային վճարները վճարողի կողմից մաքսային վճարների գծով պարտավորությունների մարման հիմքից տարբերվող` այլ հիմքերով այդպիսի պարտավորությունների դադարեցման դեպքում, ծանուցումը մաքսային մարմնի կողմից չեղարկվում է, որի վերաբերյալ էլեկտրոնային եղանակով մաքսային վճարները վճարողին ուղարկվում է տեղեկացում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 սեպտեմբերի 2026 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
16.09.2026
N 978-Ն
Հրաման