ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 սեպտեմբերի 2026 թվականի N 1377-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի մարզադպրոցի նոր շենքի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում` փոփոխություններ կատարելով 2024 թվականի մայիսի 8-ին «Արալպլաստ» ՍՊԸ-ի հետ կնքված պետության կարիքների համար ծառայության մատուցման պետական գնման N ՀՏԶՀ-ՄԴԲՄ-ԱՇՁԲ-2024/1 պայմանագրում` պայմանագրի ընդհանուր գնի 11.88 տոկոսի չափով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. սեպտեմբերի
Երևան