ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
23 սեպտեմբերի 2026 թվականի N 995-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 326-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 326-Ն հրամանը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հրամանի 3-րդ կետով սահմանված դեպքի:
3. Բանկերի թողարկած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպություններին բաշխման կամ վճարման ենթակա շահաբաժինների, այդ շահաբաժիններից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների նկատմամբ սույն հրամանը կիրառվում է 2027 թվականի փետրվարի 1-ից: Ընդ որում, սույն կետը տարածվում է նաև մինչև 2027 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով բաշխվող կամ վճարվող շահաբաժինների վրա:
Ժամանակավոր պաշտոնակատար` Կ. Թամազյան
2026-09-23
Հավելված
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2026 թվականի սեպտեմբերի 23-ի
N 995-Ն հրաման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
25 սեպտեմբերի 2017 թվականի N 326-Ն
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԿԵՐԻ ԹՈՂԱՐԿԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՉՑՈՒՑԱԿՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻՑ ԿԱՄ ԲԱՆԿԻ ԲԱԺՆԵՀԱՎԱՔ ԿԱՄ ՓԱՅԱՀԱՎԱՔ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԲԱԺՆԵՄԱՍԻՑ, ՓԱՅԱԲԱԺՆԻՑ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ, ԱՅԴ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասը`
Հրամայում եմ`
1. Հաստատել ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների, ինչպես նաև բանկերի թողարկած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպություններին վճարման ենթակա շահաբաժինների, այդ շահաբաժիններից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2017 թվականի սեպտեմբերի 25-ի
N 326-Ն հրաման
Ձև
._____________________________________________________________________.
| ՀԱՇՎԱՐԿ |Փաստաթղթի համարը |
|ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ |______________________ |
|ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, |(լրացվում է հարկային |
|ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ|մարմնի կողմից) |
|ԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԿԵՐԻ ԹՈՂԱՐԿԱԾ ԵՎ | |
|ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ | |
|ՍԱՀՄԱՆԱԾ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՖՈՆԴԱՅԻՆ | |
|ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՉՑՈՒՑԱԿՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻՑ ԿԱՄ | |
|ԲԱՆԿԻ ԲԱԺՆԵՀԱՎԱՔ ԿԱՄ ՓԱՅԱՀԱՎԱՔ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ | |
|ԲԱԺՆԵՄԱՍԻՑ, ՓԱՅԱԲԱԺՆԻՑ ՌԵԶԻԴԵՆՏ | |
|ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ | |
|ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ, ԱՅԴ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ,| |
|ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ | |
|ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ | |
|_____________________________________________|_______________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը | ._____________. |
| | ._____________. |
|_____________________________________________|_______________________|
|2. Հարկ վճարողը | |
|_____________________________________________|_______________________|
|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը | |
|(բնակության վայրը) | |
|_____________________________________________|_______________________|
|4. Հաշվետու ժամանակաշրջանը |Տարի| | | | |Եռամսյակ| |
._____________________________________________________________________.
Բաժին 1.
Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը վճարված` Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող եկամուտներ
(դրամ)
._________________________________________________________________________.
|Ոչ |Ոչ |Կազմա- |Իրա- |Պետու-|Եկամտի|Վճարված եկամտի տեսակը |
|ռեզի- |ռեզի- |կերպա- |վաբա- |թյան |վճար- |(կոդը), եկամտի գումարը, |
|դենտ |դենտ |կան- |նական |կոդը |ման |շահութահարկի դրույքաչափը, |
|կազմա-|կազմա- |իրավական|հասցեն| |ամսա- |շահութահարկի գումարը |
|կեր- |կերպու-|ձևը |(գըտ- | |թիվը |____________________________|
|պու- |թյան |(առկա- |նվելու| | |եկամտի|եկամտի|դրույ-|հարկի |
|թյան |հարկ |յության |վայրը)| | |կոդ |գումար|քաչափ |գումար |
|անվա- |վճարողի|դեպքում)| | | | | | | |
|նումը |նույնա-| | | | | | | | |
| |կանաց- | | | | | | | | |
| |ման | | | | | | | | |
| |ծածկա- | | | | | | | | |
| |գիրը | | | | | | | | |
| |(հա- | | | | | | | | |
| |մարը) | | | | | | | | |
|______|_______|________|______|______|______|______|______|______|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|______|_______|________|______|______|______|______|______|______|_______|
|______|_______|________|______|______|______|______|______|______|_______|
|______|_______|________|______|______|______|______|______|______|_______|
|______|_______|________|______|______|______|______|______|______|_______|
|______|_______|________|______|______|______|______|______|______|_______|
|_________________________________________________________________|_______|
| Ընդամենը | |
._________________________________________________________________________.
Բաժին 2.
Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը վճարված` Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող եկամուտներ, որոնք Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» գործող միջազգային համաձայնագրերի համաձայն, ենթակա չեն հարկման Հայաստանի Հանրապետությունում կամ ենթակա են հարկման Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով
(դրամ)
._________________________________________________________________________.
|Ոչ |Ոչ |Կազմա- |Իրա- |Պետու-|Եկամտի|Վճարված եկամտի տեսակը |
|ռեզի- |ռեզի- |կերպա- |վաբա- |թյան |վճար- |(կոդը), եկամտի գումարը, |
|դենտ |դենտ |կան- |նական |կոդը |ման |շահութահարկի դրույքաչափը, |
|կազմա-|կազմա- |իրավական|հասցեն| |ամսա- |շահութահարկի գումարը |
|կեր- |կերպու-|ձևը |(գըտ- | |թիվը |____________________________|
|պու- |թյան |(առկա- |նվելու| | |եկամտի|եկամտի|դրույ-|հարկի |
|թյան |հարկ |յության |վայրը)| | |կոդ |գումար|քաչափ |գումար |
|անվա- |վճարողի|դեպքում)| | | | | | | |
|նումը |նույնա-| | | | | | | | |
| |կանաց- | | | | | | | | |
| |ման | | | | | | | | |
| |ծածկա- | | | | | | | | |
| |գիրը | | | | | | | | |
| |(հա- | | | | | | | | |
| |մարը) | | | | | | | | |
|______|_______|________|______|______|______|______|______|______|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|______|_______|________|______|______|______|______|______|______|_______|
|______|_______|________|______|______|______|______|______|______|_______|
|______|_______|________|______|______|______|______|______|______|_______|
|______|_______|________|______|______|______|______|______|______|_______|
|______|_______|________|______|______|______|______|______|______|_______|
|_________________________________________________________________|_______|
| Ընդամենը | |
._________________________________________________________________________.
Բաժին 3.
Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությանը վճարված` մշտական հաստատությանը վերագրվող Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող եկամուտներ
(դրամ)
._____________________________________________________________________.
|ՀՀ-ում |Ոչ |Ոչ ռեզի- |Ոչ ռեզի- |Ոչ |Եկամտի|Վճարված եկամտի |
|ոչ ռեզի-|ռեզիդենտ |դենտ |դենտ |ռեզի- |վճար- |տեսակը (կոդը), |
|դենտ |կազմա- |կազմակեր- |կազմակեր-|դենտ |ման |եկամտի գումարը |
|կազմա- |կերպու- |պության |պության |կազմա-|ամսա- |_______________|
|կերպու- |թյան հարկ|կազմակեր- |իրավա- |կերպու|թիվը |եկամտի|եկամտի |
|թյան |վճարողի |պական- |բանական |թյան | |կոդ |գումար |
|մշտական |նույնա- |իրավական |հասցեն |պետու-| | | |
|հաստա- |կանացման |ձևը |(գտնվելու|թյան | | | |
|տության |ծածկագիրը|(առկայու- |վայրը) |կոդը | | | |
|անվա- |(համարը) |թյան | | | | | |
|նումը | |դեպքում) | | | | | |
|________|_________|__________|_________|______|______|______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|________|_________|__________|_________|______|______|______|________|
|________|_________|__________|_________|______|______|______|________|
|________|_________|__________|_________|______|______|______|________|
|________|_________|__________|_________|______|______|______|________|
._____________________________________________________________________.
Բաժին 4.
Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը վճարված` Հայաստանի Հանրապետության աղբյուրներին չդասվող եկամուտներ
(դրամ)
._____________________________________________________________________.
|ՀՀ-ում |Ոչ |Ոչ ռեզի- |Ոչ ռեզի- |Ոչ |Եկամտի|Վճարված եկամտի |
|ոչ ռեզի-|ռեզիդենտ |դենտ |դենտ |ռեզի- |վճար- |տեսակը (կոդը), |
|դենտ |կազմա- |կազմակեր- |կազմակեր-|դենտ |ման |եկամտի գումարը |
|կազմա- |կերպու- |պության |պության |կազմա-|ամսա- |_______________|
|կերպու- |թյան հարկ|կազմակեր- |իրավա- |կերպու|թիվը |եկամտի|եկամտի |
|թյան |վճարողի |պական- |բանական |թյան | |կոդ |գումար |
|անվա- |նույնա- |իրավական |հասցեն |պետու-| | | |
|նումը |կանացման |ձևը |(գտնվելու|թյան | | | |
| |ծածկագիրը|(առկայու- |վայրը) |կոդը | | | |
| |(համարը) |թյան | | | | | |
| | |դեպքում) | | | | | |
|________|_________|__________|_________|______|______|______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|________|_________|__________|_________|______|______|______|________|
|________|_________|__________|_________|______|______|______|________|
|________|_________|__________|_________|______|______|______|________|
|________|_________|__________|_________|______|______|______|________|
._____________________________________________________________________.
Բաժին 5.
Ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող` բանկերի թողարկած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասի, փայաբաժնի դիմաց շահաբաժիններ, ինչպես նաև բանկերի թողարկած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ցուցակված բաժնետոմսերի դիմաց բանկերի կողմից ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող շահաբաժիններ, եթե շահաբաժինը ստացող բաժնետիրոջը պատկանող` տվյալ բանկի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ցուցակված բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքը շահաբաժինների բաշխման օրվա դրությամբ գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքի մեկ տոկոսը
(դրամ)
._________________________________________________________________________.
|Բանկի |Բանկի |Բանկի |Բանկի |Բանկի |Շահա- |Շահաբաժնի բաշխման ամսաթիվը, |
|բաժնե-|բաժնե- |բաժնե-|բաժնե- |կողմից |բաժին |շահաբաժնի գումարը, |
|տիրոջ |տիրոջ |տիրոջ |տիրոջ |ֆոն- |ստացող|շահութահարկի դրույքաչափը, |
|կամ |կամ |կամ |կամ |դային |բաժնե-|շահութահարկի գումարը |
|փայա- |փայա- |փայա- |փայա- |բորսա- |տիրոջը|____________________________|
|տիրոջ |տիրոջ |տիրոջ |տիրոջ |ներում |պատկա-|Բաշխ-|Եկամտի|Դրույքա-|Հարկի |
|կամ |կամ |կամ |կամ |ընդհա- |նող` |ման |գումար|չափ |գումար|
|անդամի|անդամի |անդամի|անդամի |նուր |բանկի |ամսա-| | | |
|անվա- |հարկ |կազմա-|իրավա- |ցուցակ-|կողմից|թիվ | | | |
|նումը |վճարողի|կերպա-|բանական|ված |ցուցակ| | | | |
| |հաշվառ-|կան- |հասցեն |բաժնե- |ված | | | | |
| |ման |իրավա-|(գտնվե-|տոմսերի|բաժնե-| | | | |
| |համարը |կան |լու |անվանա-|տոմ- | | | | |
| |(ՀՎՀՀ) |ձևը |վայրը) |կան |սերի | | | | |
| | | | |արժեքը |անվա- | | | | |
| | | | | |նական | | | | |
| | | | | |արժեքը| | | | |
|______|_______|______|_______|_______|______|_____|______|________|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|______|_______|______|_______|_______|______|_____|______|________|______|
|__________________________________________________________________|______|
| Ընդամենը | |
._________________________________________________________________________.
ԿԱՐԳ
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԿԵՐԻ ԹՈՂԱՐԿԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՉՑՈՒՑԱԿՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻՑ ԿԱՄ ԲԱՆԿԻ ԲԱԺՆԵՀԱՎԱՔ ԿԱՄ ՓԱՅԱՀԱՎԱՔ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԲԱԺՆԵՄԱՍԻՑ, ՓԱՅԱԲԱԺՆԻՑ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ, ԱՅԴ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների, ինչպես նաև բանկերի թողարկած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպություններին վճարման ենթակա շահաբաժինների, այդ շահաբաժիններից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի ձևը (այսուհետ` Հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 134-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան: Հաշվարկը լրացվում է դրամներով (առանց լումաների):
2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի (կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) հաշվառման համարը (ՀՎՀՀ):
3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում` անունը, ազգանունը:
4. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի (կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) գտնվելու կամ բնակության վայրը:
5. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է հաշվարկը:
6. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը:
7. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկ վճարողի նույնականացման ծածկագիրը (համարը):
8. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը (առկայության դեպքում):
9. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը):
10. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 5-րդ սյունակում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության գրանցման պետության կոդը.
1) 101` Ռուսաստանի Դաշնություն.
2) 102` Բելառուսի Հանրապետություն.
3) 103` Ղազախստանի Հանրապետություն.
4) 104` Ղրղզստանի Հանրապետություն.
5) 105` Տաջիկստանի Հանրապետություն.
6) 106` Թուրքմենստան.
7) 107` Ուզբեկստանի Հանրապետություն.
8) 108` Ուկրաինա.
9) 109` Մոլդովայի Հանրապետություն.
10) 110` Ավստրիայի Հանրապետություն.
11) 111` Լեհաստանի Հանրապետություն.
12) 112` Շվեյցարիայի Համադաշնություն.
13) 113` Արաբական Միացյալ Էմիրություններ.
14) 114` Լիբանանի Հանրապետություն.
15) 115` Չեխիայի Հանրապետություն.
16) 116` Լիտվայի Հանրապետություն.
17) 117` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն.
18) 118` Բելգիայի Թագավորություն.
19) 119` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն.
20) 120` Ռումինիա.
21) 121` Բուլղարիայի Հանրապետություն.
22) 122` Խորվաթիայի Հանրապետություն.
23) 123` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն.
24) 124` Կանադա.
25) 125` Սերբիայի Հանրապետություն.
26) 126` Դանիայի Թագավորություն.
27) 127` Կիպրոսի Հանրապետություն.
28) 128` Սիրիայի Արաբական Հանրապետություն.
29) 129` Էստոնիայի Հանրապետություն.
30) 130` Հնդկաստանի Հանրապետություն.
31) 131` Սինգապուրի Հանրապետություն.
32) 132` Թաիլանդի Հանրապետություն.
33) 133` Հունաստանի Հանրապետություն.
34) 134` Սլովակիայի Հանրապետություն.
35) 135` Հունգարիա.
36) 136` Սլովենիայի Հանրապետություն.
37) 137` Ինդոնեզիայի Հանրապետություն.
38) 138` Վրաստան
39) 139` Իռլանդիա.
40) 140` Իսպանիայի Թագավորություն.
41) 141` Մալթայի Հանրապետություն.
42) 142` Իսրայել.
43) 143` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն.
44) 144` Քուվեյթի Պետություն.
45) 145` Իտալիայի Հանրապետություն.
46) 146` Կատարի Պետություն.
47) 147` Իրանի Իսլամական Հանրապետություն.
48) 148` Նիդերլանդների Թագավորություն.
49) 149` Ֆինլանդիայի Հանրապետություն.
50) 150` Լատվիայի Հանրապետություն.
51) 151` Շվեդիայի Թագավորություն.
52) 152` Ֆրանսիայի Հանրապետություն.
53) 199` Այլ պետություններ.
11. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում է եկամտի վճարման ամսաթիվը:
12. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 7-րդ սյունակում լրացվում է վճարված եկամտի կոդը.
1) 001` շահաբաժիններ.
2) 002` պարտքային պարտավորությունների մասով եկամուտներ: Այս տողում լրացվում են, մասնավորապես` փոխառության տոկոսների տեսքով եկամուտները.
3) 003` ռոյալթի, բացի ինտելեկտուալ սեփականության օբյեկտների օգտագործումից և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրումից ստացված եկամուտների.
4) 004` ինտելեկտուալ սեփականության օբյեկտների օգտագործումից և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրումից ստացված եկամուտներ.
5) 005` գույքը վարձակալության հանձնելուց ստացված եկամուտներ.
6) 006` շարժական գույքի օտարումից եկամուտներ.
7) 007` անշարժ գույքի օտարումից եկամուտներ.
8) 008` արժեթղթերի օտարումից եկամուտներ.
9) 009` ապահովագրական հատուցումներ.
10) 010` վերաապահովագրական վճարներ.
11) 011` փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտներ.
12) 012` տոկոսներ, բացառությամբ փոխառության տոկոսների տեսքով եկամուտների.
13) 013` ակտիվի արժեքի հավելաճ.
14) 099` Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտներ:
13. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում է 7-րդ սյունակում լրացված կոդին համապատասխան վճարված եկամտի գումարը:
14. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 9-րդ սյունակում լրացվում է համապատասխան եկամտի նկատմամբ կիրառված` Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված շահութահարկի համապատասխան դրույքաչափը:
15. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 10-րդ սյունակում լրացվում է շահութահարկի գումարը` ըստ եկամտի տեսակների:
16. Հաշվարկի 2-րդ բաժնի աղյուսակի 1-7-րդ սյունակները լրացվում են սույն կարգի 6-12-րդ կետերին համապատասխան:
17. Հաշվարկի 2-րդ բաժնի աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում են 7-րդ սյունակում լրացված կոդին համապատասխան վճարված` Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող այն եկամուտները, որոնք Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» գործող միջազգային համաձայնագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային այլ պայմանագրերի համաձայն, ենթակա չեն հարկման Հայաստանի Հանրապետությունում կամ ենթակա են հարկման Օրենսգրքով սահմանված դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով:
18. Հաշվարկի 2-րդ բաժնի աղյուսակի 9-րդ սյունակում լրացվում է համապատասխան եկամտի նկատմամբ կիրառված` Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» գործող միջազգային համաձայնագրերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային այլ պայմանագրերով սահմանված շահութահարկի համապատասխան դրույքաչափը:
19. Հաշվարկի 2-րդ բաժնի աղյուսակի 10-րդ սյունակում լրացվում է շահութահարկի գումարը` ըստ եկամտի տեսակների:
20. Հաշվարկի 3-րդ բաժնի աղյուսակի 1-7-րդ սյունակները լրացվում են սույն կարգի 6-12-րդ կետերին համապատասխան:
21. Հաշվարկի 3-րդ բաժնի աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում են 7-րդ սյունակում լրացված կոդին համապատասխան` Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող այն եկամուտները, որոնք վճարվել են Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությանը և վերագրվում են վերջինիս: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող եկամուտները (այդ թվում` շահաբաժինները) վճարվում են մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին, սակայն այդ եկամուտները չեն վերագրվում մշտական հաստատությանը, ապա այդ եկամուտները (այդ թվում` շահաբաժինները) լրացվում են Հաշվարկի 1-ին կամ 2-րդ բաժիններում:
22. Հաշվարկի 4-րդ բաժնի աղյուսակի 1-7-րդ սյունակները լրացվում են սույն կարգի 6-12-րդ կետերին համապատասխան:
23. Հաշվարկի 4-րդ բաժնի աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում են 7-րդ սյունակում լրացված կոդին համապատասխան վճարված այն եկամուտները, որոնք, Օրենսգրքի 107-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, չեն համարվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ: Ընդ որում, նշված կետում չեն լրացվում Օրենսգրքի 108-րդ հոդվածում նշված` եկամուտ չհամարվող տարրերը:
24. Հաշվարկի 5-րդ բաժինը լրացվում է միայն բանկերի կողմից: Սույն բաժնում լրացվում են ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող` բանկերի թողարկած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասի, փայաբաժնի դիմաց շահաբաժինները, ինչպես նաև բանկերի թողարկած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ցուցակված բաժնետոմսերի դիմաց բանկերի կողմից ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող շահաբաժինները (այսուհետ` բանկի կողմից վճարվող շահաբաժիններ), եթե շահաբաժինը ստացող բաժնետիրոջը պատկանող` տվյալ բանկի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ցուցակված բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքը շահաբաժինների բաշխման օրվա դրությամբ գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքի մեկ տոկոսը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասի, փայաբաժնի դիմաց վճարվող շահաբաժինների դեպքում Հաշվարկի 5-րդ բաժնի աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակները չեն լրացվում: Բանկի կողմից ոչ ռեզիդենտ կազմակերպություններին (այդ թվում` մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպություններին) վճարված շահաբաժինները (այդ թվում` բանկի կողմից թողարկած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից վճարված շահաբաժինները) լրացվում են Հաշվարկի 1-ին կամ 2-րդ բաժիններում:
Հաշվարկի 5-րդ բաժնի աղյուսակի.
1) 1-ին սյունակում լրացվում է բանկի` ռեզիդենտ հանդիսացող բաժնետիրոջ կամ փայատիրոջ կամ անդամի անվանումը,
2) 2-րդ սյունակում լրացվում է բանկի` ռեզիդենտ հանդիսացող բաժնետիրոջ կամ փայատիրոջ կամ անդամի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
3) 3-րդ սյունակում լրացվում է բանկի` ռեզիդենտ հանդիսացող բաժնետիրոջ կամ փայատիրոջ կամ անդամի կազմակերպական-իրավական ձևը,
4) 4-րդ սյունակում լրացվում է բանկի` ռեզիդենտ հանդիսացող բաժնետիրոջ կամ փայատիրոջ կամ անդամի իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը),
5) 5-րդ սյունակում լրացվում է բանկի թողարկած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ընդհանուր ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքը,
6) 6-րդ սյունակում լրացվում է շահաբաժին ստացող բաժնետիրոջը պատկանող` բանկի կողմից ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքը,
7) 7-րդ սյունակում լրացվում է շահաբաժնի բաշխման ամսաթիվը,
8) 8-րդ սյունակում լրացվում է վճարվող եկամտի գումարը,
9) 9-րդ սյունակում լրացվում է վճարվող շահաբաժնի նկատմամբ կիրառված` օրենսգրքի 125-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված շահութահարկի դրույքաչափը,
10) 10-րդ սյունակում լրացվում է վճարվող շահաբաժնից հաշվարկված շահութահարկի գումարը:
Պաշտոնական հրապարակման օրը` 29 սեպտեմբերի 2026 թվական: