ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հոկտեմբերի 2026 թվականի N 1411-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի «Հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները` հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում` հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) կարգը սահմանելու մասին» N 956-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում`
i
1) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ կետերով`
«6.1. Անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում գործատուի կողմից հարկային մարմնի սահմանած կարգով և ձևաչափով մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացվում հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների համար ստացվող եկամուտների, ինչպես նաև դրանցից հաշվարկված ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկատվություն:
6.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գաղտնիք համարվող` հարկվող եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասով սոցիալական ծախսերի փոխհատուցումը կատարվում է սույն հավելվածի 2-6-րդ կետերով սահմանված կարգով` գաղտնիք համարվող` հարկվող եկամուտներ վճարող հարկային գործակալների կողմից` հայտարարատուի կողմից սույն հավելվածի N 1 ձևով լրացված դիմում-հայտարարության հիման վրա:».
i
2) 7-րդ կետը «գումարները» բառից հետո լրացնել «, բացառությամբ 8-րդ կետով սահմանված դեպքերի, հարկային մարմնի կողմից» բառերով.
3) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով`
i
«8. Ֆիզիկական անձի կողմից սույն հավելվածի N 1 ձևով լրացված դիմում-հայտարարությունն ստանալուց հետո սույն կարգի 6.2-րդ կետում նշված հարկային գործակալների կողմից սույն կարգի 6-րդ կետով սահմանած չափերով սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարներից նվազեցվում են հարկային մարմնի կողմից սույն կարգի համաձայն ֆիզիկական անձի միասնական հաշվին մուտքագրված փոխհատուցման ենթակա գումարները և դրական տարբերության մասով առաջիկա աշխատավարձի հետ միասին կատարում վճարում ֆիզիկական անձին:».
4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ N 1 ձևով`
i
«Ձև N 1
._____________________________________________________________________.
| ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |Փաստաթղթի |
| |հերթական համարը|
| ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ |_______________|
| ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ |(լրացվում է |
| |հարկային գործա-|
| |կալի կողմից) |
|_____________________________________________________|_______________|
|1. Ֆիզիկական անձի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | | | | | | | | |
|_____________________________________________________|_______________|
|2. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը | |
|_____________________________________________________|_______________|
|2.1. Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) | |
|_____________________________________________________|_______________|
|3. Ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեն | |
|_____________________________________________________|_______________|
|4. Ֆիզիկական անձի կոնտակտային տվյալներ | |
|(հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե և այլն) | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Սույնով հայտարարում եմ, որ` |
|________ հաշվետու տարվա համար հարկային մարմնի կողմից վերադարձված |
|եկամտային հարկի գումարները կազմել են. |
|1) Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն` հիփոթեքային վարկի |
|սպասարկման համար վճարված տոկոսների գումարների փոխհատուցման համար` |
|__________ դրամ. |
|2) Հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածի համաձայն` ուսման վարձի |
|փոխհատուցման համար` _____________ դրամ. |
|3) Հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` |
|շահաբաժիններից վճարված և վերադարձված` ______________ դրամ: |
|Կից ներկայացվում է |
|1) _______________ թվականի հաշվետու տարվա համար հարկային մարմին |
|ներկայացված` էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտարարագիրը. |
|2) սոցիալական ծախսի կատարումը հիմնավորող օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ|
|մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթուղթը: |
| |
|Տեղյակ եմ սույն հայտարարության մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների |
|համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվությանը: |
|Պարտավորվում եմ հարկային գործակալի պահանջով ներկայացնել սույն դիմում-|
|հայտարարությունում նշված` հարկային մարմնի կողմից եկամտային հարկի |
|գումարների վերադարձը հիմնավորող բանկային փաստաթղթեր: |
|_____________________________________________________________________|
._____________________________________________________________________.
Խնդրում եմ 20____ թվականի հաշվետու տարվա համար կատարել սոցիալական ծախսի փոխհատուցման գումարների վերադարձ:
Ֆիզիկական անձի __________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող հաշվետու տարիների ընթացքում կատարված սոցիալական ծախսերի վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի 1
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 1 հոկտեմբերի 2026 թվական: