ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հոկտեմբերի 2026 թվականի N 1416-Ա
«ՕԹԵՎԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1659-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) ամրացված և «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից փախստականների բնակեցման նպատակով օգտագործված` ՀՀ, քաղ. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 29/1 հասցեում գտնվող շենքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 23012026-01-0050 վկայական) 3-րդ հարկի 557.8 քառ. մ մակերեսով NN 300-334 բնակարանները, ՀՀ Արարատի մարզ, Դարբնիկ համայնք, 5-րդ փողոց, 3 հասցեում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 03072013-03-0030 վկայական) գտնվող 2695.9 քառ. մ մակերեսով շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` որպես պետական սոցիալական բնակարանային ֆոնդ օգտագործելու նպատակով:
2. Կոմիտեին ամրացված և «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից փախստականների ժամանակավոր բնակեցման համար օգտագործված` ՀՀ, քաղ. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 29/1 հասցեում գտնվող շենքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 23012026-01-0050 վկայական) 1-ին հարկի 201.4 քառ. մ մակերեսով NN 113-124, 126 և 128 բնակարաններն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպելու նպատակով:
3. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքերն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագրեր:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի ««Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու, անշարժ գույքն անհատույց, անժամկետ օգտագործման տրամադրելու մասին» N 1659-Ա որոշման 4-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի
Երևան