Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 668-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2026 թվականի N 957-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 668-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 742-Ա որոշման հավելվածի 32-րդ, 33-րդ կետերը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հուլիսի 28-ի ««Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 668-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հոկտեմբերի 1

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2026 թվականի հոկտեմբերի 1-ի

N 957-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2026 թվականի հոկտեմբերի 1-ի

N 668-Ա որոշման

 

ԿԱԶՄ

«ՀԱՆՐՕԳՈՒՏ ՄԵԴԻԱՄԻՋԱՎԱՅՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Ս. Գաբրիելյան - ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ

Տ. Վիրաբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Լ. Աֆրիկյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման վարչության պետ

Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Գ. Սարգսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության կապի և փոստի վարչության պետ

Ա. Կժդրյան - Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետ, դասախոս (համաձայնությամբ)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.10.2026
N 957-Ա
Որոշում