ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
18 սեպտեմբերի 2026 թվականի N 133-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով սահմանված պահանջները`
Հրամայում եմ`
i
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հունվարի 10-ի «Աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող` աջակցող միջոցների տրամադրման և վերանորոգման նվազագույն պահանջները սահմանելու մասին» N 2-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածի`
1) 15-րդ բաժնի 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1) տրամադրվում են պատրաստի գործարանային կամ շահառուի անհատական գնահատման հիման վրա ընտրված առանձին դետալներից հավաքված մոդելներ: Մոդելները պետք է ունենան համապատասխան սերտիֆիկատ և համապատասխանեն տվյալ չափաբաժնին վերաբերվող բոլոր պահանջներին.».
2) 15-րդ բաժնի 15.1-ին գլխի 6-րդ կետից հետո լրացնել նոր` 7-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
._________________________________________________________________________.
|7. ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ |1) բազմաֆունկցիոնալ ակտիվ աթոռ-սայլակը փորձարկված է|
|ԱԿՏԻՎ ԱԹՈՌ-ՍԱՅԼԱԿ |քրաշ-թեստի միջոցով («crash-test»` հարվածային |
| |փորձարկում): Այն պետք է ունենա բարձր անվտանգության |
| |մակարդակ, ապահովի հաշմանդամություն ունեցող անձի |
| |անվտանգությունն անգամ ուժեղ հարվածի կամ տեղափոխման |
| |ժամանակ. |
| |2) բազմաֆունկցիոնալ ակտիվ աթոռ-սայլակի պարամետրերը |
| |կարգավորվող են` տես աղյուսակը. |
| |Աղյուսակ. Բազմաֆունկցիոնալ ակտիվ աթոռ-սայլակի |
| |պարամետրերը |
|_____________________|___________________________________________________|
| |._________________________________________________.|
| ||1. Նստատեղի հիմնական |Չափ 1|Չափ 2|Չափ 3|Չափ 4 ||
| ||կարգավորվող պարամետրերը | | | | ||
| ||________________________|_____|_____|_____|______||
| ||2. Նստատեղի լայնություն |16-24|20-28|26-36|34 / ||
| || |սմ |սմ |սմ |40 / ||
| || | | | |46 սմ ||
| ||________________________|_____|_____|_____|______||
| ||3. Նստատեղի խորություն |16-26|20-30|26-39|38-53 ||
| || |սմ |սմ |սմ |սմ ||
| ||________________________|_____|_____|_____|______||
| ||4. Մեջքի բարձրություն |27-37|32-42|35-50|50-71 ||
| || |սմ |սմ |սմ |սմ ||
| ||________________________|_____|_____|_____|______||
| ||5. Մեջքի վերին |23 սմ|28 սմ|33 սմ|35+5 ||
| ||լայնություն | | | |սմ ||
| ||________________________|_____|_____|_____|______||
| ||6. Ընդհանուր լայնություն|31-39|8-46 |47-57|59-71 ||
| ||(առավելագույն ոտքերի |սմ |սմ |սմ |սմ ||
| ||բացումով) | | | | ||
| ||________________________|_____|_____|_____|______||
| ||7. Մեջքի թեքման անկյուն |-5 o-|5 o- |5 o- |-5 o- ||
| || |30 o |30 o |30 o |30 o ||
| ||________________________|_____|_____|_____|______||
| ||8. Ոտքերի բացման անկյուն|0 o- |0 o- |0 o- |0 o- ||
| ||(յուրաքանչյուր ոտք) |15 o |15 o |15 o |15 o ||
| ||________________________|_____|_____|_____|______||
| ||9. Օգտագործողի |45 կգ|50 կգ|57 կգ|80 կգ ||
| ||առավելագույն քաշը | | | | ||
| ||________________________|_____|_____|_____|______||
| ||10. Օգտագործողի մոտավոր |65- |85- |100- |140- ||
| ||հասակը |105 |128 |143 |180 սմ||
| || |սմ |սմ |սմ | ||
| ||/նվազագույն և | | | | ||
| ||առավելագույն/ | | | | ||
| ||________________________|________________________||
| ||11. Ֆունկցիոնալություն |1) մեջքի անկյան ||
| || |կարգավորում. ||
| || |2) նստատեղի անկյան ||
| || |կարգավորում. ||
| || |3) ոտքերի բացման ||
| || |ֆունկցիա. ||
| || |4) մեջքի բարձրության ||
| || |կարգավորում. ||
| || |5) նստատեղի խորության ||
| || |կարգավորում. ||
| || |6) նստատեղի լայնության ||
| || |կարգավորում. ||
| || |7) հանվող նստատեղ. ||
| || |8) նստատեղի բարձրության ||
| || |կարգավորում: ||
| ||________________________|________________________||
| ||12. Անվասայլակի ընդհա- |Շուրջ 14 կգ ||
| ||նուր քաշը | ||
| ||________________________|________________________||
| ||13. Ընդհանուր լայնու- |64 սմ ||
| ||թյունը ծալված վիճակում | ||
| ||________________________|________________________||
| ||14. Ընդհանուր երկարու- |85 սմ ||
| ||թյունը ծալված վիճակում | ||
| ||________________________|________________________||
| ||15. Ընդհանուր բարձրու- |56 սմ ||
| ||թյունը ծալված վիճակում | ||
| |._________________________________________________.|
| |3) նստատեղի հիմնական առանձնահատկությունները. |
| |ա. դինամիկ մեջք, |
| |բ. մեծանում է երեխայի հետ (լայնություն, |
| |խորություն, բարձրություն), |
| |գ. յուրաքանչյուր ոտքի առանձին բացում և խորության |
| |կարգավորում, |
| |դ. յուրաքանչյուր ոտքի համար առանձին կարգավորելի |
| |ոտնակ, |
| |ե. չափսեր` 6 ամսական և ավելի բարձր տարիք, |
| |զ. համատեղելի է տարբեր անվասայլակների շրջանակների |
| |հետ (նստատեղը կարող է ամրացվել տարբեր տեսակի |
| |սայլակների հիմքերի վրա, ինչը ապահովում է այդ |
| |նստատեղի ֆունկցիոնալությունը և ճկունություն, |
| |նստատեղը կարող է ամրացվել ակտիվ սայլակների |
| |շրջանակների վրա, բազմաֆունկցիոնալ սայլակների վրա |
| |և այլն), |
| |է. անվտանգության բարձրագույն մակարդակ. |
| |4) անվասայլակի հիմնական հավաքածու. |
| |ա. աթոռ (նստատեղ) - 1 հատ, |
| |բ. մուլտի Ֆրեյմ (Multi Frame) շրջանակ մեծ հետևի |
| |անիվներով (55 սմ) - 1 հատ, |
| |գ. բարձիկներ (նստատեղի և մեջքի համար) - 2 հատ, |
| |դ. արմնկակալներ - 2 հատ, |
| |ե. ոտնակ - 1 հատ, |
| |զ. Y-աձև կոնքի գոտի - 1 հատ, |
| |է. արգելակներ - 4 հատ, |
| |ը. կրծքավանդակի գոտի - 1 հատ, |
| |թ. գլխի հենարան - 1 հատ, |
| |ժ. ազդրերի հենարաններ - 1 հատ, |
| |ժա. հրման շրջանակ - 1 հատ, |
| |ժբ. ուղեկցողի համար նախատեսված բռնակներ - 2 հատ. |
| |5) անվասայլակի լրացուցիչ մասեր. |
| |ա. գլխակալներ, |
| |բ. կողային հենարաններ` ֆիքսված/ծալվող, |
| |գ. կոնքային կանգնակներ, |
| |դ. արմնկակալներ, |
| |ե. արմնկակալներ սեղանի համար, |
| |զ. սեղաններ, |
| |է. բռնակ սեղանի համար, |
| |ը. խաղային ստենդ, |
| |թ. 2-կետային/4-կետային կոնքային գոտիներ, |
| |ժ. կրծքային ժիլետ, |
| |ժա. H-աձև գոտի, |
| |ժբ. թիթեռ-գոտի, |
| |ժգ. խաչաձև գոտի, |
| |ժդ. կոնքային գոտի տեսակ 1/տեսակ 2, |
| |ժե. ոտքերի բացման գոտիներ, |
| |ժզ. բարակ կրծքային գոտիներ, |
| |ժէ. ուսային գոտիներ, |
| |ժը. դաստակների ամրագոտիներ, |
| |ժթ. ոտքերի ամրակներ, |
| |իա. սրունքների ամրակներ, |
| |իբ. աբդուկտորներ (տարածող մկաններ): Սայլակին կից |
| |հատուկ կարգավորիչներ են, որոնք կանխում են ոտքերի |
| |միմյանց մոտենալը և պահպանում են ճիշտ դիրքը նստած |
| |վիճակում), |
| |իգ. մեջքի երկարության մեծացում, |
| |իդ. մեջքի լայնության մեծացում, |
| |իե. մեջքի ֆիքսատոր 90 o անկյան տակ, |
| |իզ. կողային հենարանների արագ ամրացումներ, |
| |իէ. սրունքի ամրակ, |
| |իը. ոտնակ: |
._________________________________________________________________________.
«:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2026-09-18 Ա. Թորոսյան
Պաշտոնական հրապարակման օրը` 5 հոկտեմբերի 2026 թվական: