Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-9-Ո-13 ՈՐՈՇՄԱՆ ՄԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-85-Ո-90

2026 թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-9-Ո-13 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

Որոշում է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի փետրվարի 25-ի «Դատական իշխանության պաշտոնական կայքում գործի և դրա ընթացքի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների, այդ թվում` եզրափակիչ և այլ դատական ակտերի ցանկը և հրապարակման կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-9-Ո-13 որոշման Հավելված 2-ի «Դատական իշխանության պաշտոնական կայքում գործի և դրա ընթացքի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների, այդ թվում` եզրափակիչ և այլ դատական ակտերի հրապարակման» վերտառությամբ բաժնի 4-րդ կետի «համակարգ» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 11.1-ին և «Սնանկության մասին» օրենքի 10.1-ին գլուխներով և Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 1-ի «Դատարաններում էլեկտրոնային համակարգի վարման և դրանից օգտվելու, ծավալուն էլեկտրոնային ֆայլերի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու անհնարինությամբ պայմանավորված էլեկտրոնային ֆայլերի ներկայացման կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-8-Ն-4 որոշմամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ստացված վարչական և սնանկության գործերի ընթացքի վերաբերյալ «Էլեկտրոնային դատավարության» համապատասխան համակարգերում (վարչական դատավարության դեպքում` https://e-administrativecourt.am, իսկ սնանկության վարույթի դեպքում` https://e-bankruptcy.am) լրացված տեղեկությունները նույն պահին համապատասխան ծրագրերի միջոցով ավտոմատացված եղանակով տեղափոխվում են https://cases.court.am Դատական տեղեկատվական համակարգ:» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

    խորհրդի նախագահ                        Ա. Աթաբեկյան

 

2026թ. հոկտեմբերի 5

ք. Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (https://www.court.am/api/assets/e4f74f77- 556a-4dda-8eb4-9e8befc0c668)` 5 հոկտեմբերի 2026 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
05.10.2026
N ԲԴԽ-85-Ո-90
Որոշում