Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

28 սեպտեմբերի 2026 թվականի N 67-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի փետրվարի 1-ի «Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում տուբերկուլոզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 06-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետ.

i

«5.1. ՏԲ կաբինետի կողմից սպասարկվող տուբերկուլոզով պացիենտի կոնտակտավորների մասնագիտական խորհրդատվությունը և հետազոտությունն իրականացնում է ՏԲ կաբինետը` առանց ԱԱՊ բժշկական կազմակերպությունների մասնագետների (ընտանեկան բժիշկ, թերապևտ, մանկաբույժ) ուղեգրման:».

i

2) 15-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Արտահիվանդանոցային պայմաններում բուժում ստացող պացիենտների, ինչպես նաև տուբերկուլոզի կանխարգելիչ բուժում ստացող պացիենտների բուժման ընթացիկ վերահսկումն իրականացվում է ՏԲ կաբինետի մասնագետի կողմից` ամիսը մեկ անգամ պացիենտի այցելությամբ:».

i

3) 58-րդ կետում «հետազոտությունն իրականացվում է» բառերը փոխարինել «մասնագիտական խորհրդատվությունը և հետազոտությունն իրականացվում են» բառերով.

i

4) 4-րդ, 22-րդ, 62-րդ, 64-րդ և 65-րդ կետերում «ցանկը», իսկ 51-րդ կետում «ցանկի» բառից առաջ լրացնել «կողմնորոշիչ» բառը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    28.09.2026                             Ա. Ավանեսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 հոկտեմբերի 2026 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
28.09.2026
N 67-Ն
Հրաման