ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հոկտեմբերի 2026 թվականի N 1437-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1712-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին» N 1712-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածում`
ա. 5.1-ին կետում «0,8» թիվը փոխարինել «0,7» թվով,
բ. 8-րդ կետը «Վարչապետին:» բառից և կետադրական նշանից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով`
«Ընդ որում մարմնի կատարողականի ընդհանուր գնահատականը կարող է նվազեցվել վարչապետի և/կամ փոխվարչապետերի կողմից` իրենց կողմից տրված հանձնարարականների, այդ թվում` նախարարական կոմիտեների արձանագրություններով տրված հանձնարարականների, մշտադիտարկման արդյունքում, եթե դրանք կատարվել են ոչ պատշաճ կամ ուշացումով: Տվյալ դեպքում գնահատականը կարող է նվազեցվել մինչև առավելագույն հնարավոր գնահատականի 15 տոկոսի չափով:»,
գ. 16-րդ կետում «իրավաբանական անձանց պետական հիմնարկների» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց և պետական հիմնարկների» բառերով,
դ. 17-րդ կետում «ֆոնդից:» բառը և կետադրական նշանը փոխարինել «ֆոնդից` չիրացված մասի կրկնապատիկի չափով:» բառերով և կետադրական նշանով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի 1-ին և 2-րդ կիսամյակների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման գործընթացի վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի
Երևան
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):