ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հոկտեմբերի 2026 թվականի N 1445-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի շրջանակներում կապալառուի` «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության, «Պեգա Քնսթրաքշն» բաժնետիրական ընկերության կոնսորցիումի կողմից ծրագրի միջոցների հաշվին գնված և կոնսորցիումի գլխավոր գործընկեր «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության անվամբ գրանցված (այսուհետ` ընկերություն 1) և «Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցում» ծրագրի շրջանակներում հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության` «Ցէ Ե Էս Քընսալթինգ Էնջինիրս Զալցգիթթեր» սահմանափակ պատասխանատվության Հայաստանյան մասնաճյուղի (այսուհետ` ընկերություն 2) (այսուհետ` ընկերություններ) կողմից ծրագրի միջոցների հաշվին գնված և իր անվամբ գրանցված տրանսպորտային միջոցները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը (այսուհետ` նախարարություն) ամրացված 2015 թվականի արտադրության 15,000,000.0 դրամ սկզբնական և 0.0 դրամ հաշվեկշռային արժեքներով «Toyota Camry 2.5» մակնիշի, 007 LL 55 պետական հաշվառման համարանիշով (VIN` JTNBF4FKX03030592) նույնացման համարով տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե):
3. Սույն որոշման`
1) N 1 հավելվածի 2-րդ և 4-րդ տողերում նշված տրանսպորտային միջոցներն ամրացնել կոմիտեին.
2) N 2 հավելվածի 2-րդ տողում նշված տրանսպորտային միջոցն ամրացնել նախարարությանը.
3) NN 1 և 2 հավելվածների 1-ին և 3-րդ տողերում նշված տրանսպորտային միջոցները նվիրատվությամբ հանձնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ):
4. Կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերությունների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքման աշխատանքները.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերություն 1-ի հետ ապահովել սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ և 4-րդ տողերում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման, գրանցման և հաշվառման աշխատանքների կատարումը.
3) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո` հիմնադրամի հետ երկամսյա ժամկետում կնքել սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետից բխող տրանսպորտային միջոցների նվիրատվության պայմանագրեր` սահմանելով, որ դրանց հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում նախարարության հետ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման, գրանցման և հաշվառման աշխատանքների կատարումը` դրանք իրականացնելով նախարարության միջոցների հաշվին:
5. Նախարարին` սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո` ընկերություն 2-ի հետ մեկամսյա ժամկետում ապահովել որոշման N 2 հավելվածի 2-րդ տողում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Հիմնադրամին` սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո` ընկերությունների հետ մեկամսյա ժամկետում ապահովել նվիրատվությամբ հանձնվող տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները:
7. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ և 4-րդ տողերում նշված տրանսպորտային միջոցների` պահառության վայր տեղափոխելու համար անհրաժեշտ ծախսերն իրականացվելու են համապատասխան տրանսպորտային միջոցների նվիրատուների միջոցների հաշվին` առանց փոխհատուցման պահանջի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2026 թվականի հոկտեմբերի 8-ի
N 1445-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՎԵԴՈՒ ՋՐԱՄԲԱՐԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ` «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԲԸ - «ՊԵԳԱ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ԲԸ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ԿՈՂՄԻՑ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳՆՎԱԾ ԵՎ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Տրման |Հաշվառման |Մակնիշը,|Տեսակը, թափքի |Թողարկման |Նույնակա- |
|ը/կ|ամսաթիվը |համարանիշը|տիպարը |տեսակը, գույնը|տարեթիվը, |նացման |
| |և համարը | | | |շարժիչի |համարը |
| | | | | |հզորությունը| |
|___|__________|__________|________|______________|____________|__________|
|1. |19.01. |422 CZ 61 |TOYOTA |թեթև մարդա- |2016 թ., |JTEBU3FJ |
| |2024 թ. | |LC 150 |տար, ունիվեր- |207/282 |705076540 |
| |YJ644786 | |4.6 GAS |սալ, սպիտակ | | |
|___|__________|__________|________|______________|____________|__________|
|2. |27.01. |022 TT 55 |TOYOTA |թեթև մարդա- |2016 թ., |JTMHX05J |
| |2017 թ. | |LC 200 |տար, ունիվեր- |227/309 |104122701 |
| |KB132910 | |4.6 GAS |սալ, սև | | |
| | | | |մետաղափայլ | | |
| | | | |մետալիկ | | |
|___|__________|__________|________|______________|____________|__________|
|3. |31.01. |689 OC 61 |TOYOTA |բեռնաուղևորա- |2016 թ., |MROFB8CD |
| |2017 թ. | |HILUX |տար, պիկապ, |110/150 |700326316 |
| |KB134672 | |2.4 D |սպիտակ | | |
|___|__________|__________|________|______________|____________|__________|
|4. |06.04. |006 TL 10 |TOYOTA |բեռնաուղևորա- |2016 թ., |MROFB8CD |
| |2017 թ. | |HILUX |տար, պիկապ, |110/150 |100326313 |
| |KB191759 | |2.4 D |սպիտակ | | |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2026 թվականի հոկտեմբերի 8-ի
N 1445-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԿԱՊՍԻ ՋՐԱՄԲԱՐԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԻՆՔՆԱՀՈՍ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ` «ՑԷ Ե ԷՍ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ ԷՆՋԻՆԻՐՍ ԶԱԼՑԳԻԹԹԵՐ» ՍՊԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳՆՎԱԾ ԵՎ ԻՐ ԱՆՎԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Տրման |Հաշվառման |Մակնիշը,|Տեսակը, թափքի |Թողարկման |Նույնակա- |
|ը/կ|ամսաթիվը |համարանիշը|տիպարը |տեսակը, գույնը|տարեթիվը, |նացման |
| |և համարը | | | |շարժիչի |համարը |
| | | | | |հզորությունը| |
|___|__________|__________|________|______________|____________|__________|
|1. |24.03. |443 OC 61 |NISSAN, |թեթև մարդա- |2016 թ., |JN1BT2MW |
| |2016 թ. | |X-TRAIL |տար, ունիվեր- |125/170 |7GW003675 |
| |HB861057 | |2.5 I |սալ, սպիտակ | | |
| | | | |մարգարիտ | | |
|___|__________|__________|________|______________|____________|__________|
|2. |08.04. |143 CD 61 |TOYOTA, |թեթև մարդա- |2016 թ., |JTEBU3FJ |
| |2016 թ. | |LC 150 |տար, ունիվեր- |207/282 |20K109770 |
| |HB871349 | |4.0 GAS |սալ, սև | | |
|___|__________|__________|________|______________|____________|__________|
|3. |24.03. |077 VV 77 |NISSAN, |թեթև մարդա- |2016 թ., |JN1BT2MW1 |
| |2016 թ. | |X-TRAIL |տար, ունիվեր- |125/170 |GW003638 |
| |HB861092 | |2.5 I |սալ, արծաթա- | | |
| | | | |փայլ | | |
._________________________________________________________________________.