Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2026 թվականի N 1467-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված դեպքերում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության գնահատողի ընտրությունն իրականացնելու կարգը սահմանելու մասին» N 882-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ`

«3. Սույն որոշմամբ նախատեսվող ծրագրի գործարկման դեպքում` այդ ծրագրում սույն որոշման 5-րդ կետով նախատեսված տվյալները մուտքագրելու պահից վիճակահանությունն իրականացվում է այդ ծրագրի միջոցով` սույն որոշմամբ սահմանված կարգով:».

2) որոշման 4-րդ կետում «հրապարակումից հինգ ամիս հետո» բառերը փոխարինել «հրապարակման հաջորդ օրը» բառերով.

3) որոշման 5-րդ կետից հանել «, բայց ոչ ուշ, քան սույն որոշման 4-րդ կետով սահմանված` դրա ուժի մեջ մտնելու օրը,» բառերը, իսկ «Կադաստրի կոմիտեն ծրագրում մուտքագրում է» բառերը փոխարինել «ծրագրում մուտքագրվում է» բառերով.

4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.

«6. Մինչև սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ծրագրի գործարկումը գնահատողի ընտրությունն իրականացնում է Կադաստրի կոմիտեն` թղթային եղանակով անցկացվող վիճակահանությամբ, պատահականության սկզբունքով և սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով սահմանված կանոններին համապատասխան` հետևյալ առանձնահատկությունների պահպանմամբ`

1) լիազոր մարմնի և Կադաստրի կոմիտեի միջև սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով նախատեսված փաստաթղթերի շրջանառությունը, ներառյալ` սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ կետով նախատեսված հայտի ներկայացումն իրականացվում է փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» («Mulberry») համակարգի միջոցով.

2) Կադաստրի կոմիտեն, գնահատողները և գնահատման կազմակերպությունները միմյանց հետ սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով նախատեսված փաստաթղթերի, տեղեկությունների և ծանուցումների փոխանակումն ու շրջանառությունն ապահովում են էլեկտրոնային փոստի միջոցով` Կադաստրի կոմիտեի և գնահատողների, գնահատման կազմակերպությունների` Կադաստրի կոմիտեին տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներով.

3) սույն կետով նախատեսված` վիճակահանության կազմակերպումը և անցկացումը, գնային առաջարկների համեմատումը, արդյունքների ամփոփումը, արձանագրության կազմումը, անհրաժեշտ փաստաթղթերի, տեղեկությունների և ծանուցումների փոխանակումը, ինչպես նաև գործընթացի շրջանակում ձևավորված նյութերի հաշվառումը, արխիվացումը և պահպանումն իրականացնում է Կադաստրի կոմիտեի համապատասխան մասնագիտական ստորաբաժանումը.

4) սույն կետով նախատեսված վիճակահանության ամբողջ ընթացքը տեսաձայնագրվում է.

5) հայտի հերթական համար է համարվում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» («Mulberry») համակարգում հայտին տրված հերթական համարը, իսկ հայտի մուտքագրման ամսաթիվ` նույն համակարգում դրա գրանցման ամսաթիվը: Վիճակահանությունն անցկացվում է Կադաստրի կոմիտեի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» (»Mulberry») համակարգում հայտի գրանցման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում.

6) վիճակահանությանը մասնակցում են Կադաստրի կոմիտեի կողմից որակավորված և հաշվառված գնահատողները, որոնցից յուրաքանչյուրի անունը, ազգանունը, որակավորման վկայականի համարը, ինչպես նաև այն գնահատման կազմակերպության անվանումը, որի մոտ տվյալ անձն աշխատում է հիմնական հաստիքով որպես գնահատող, նշվում են սպիտակ թերթիկի վրա: Թերթիկները ծալվում են երկու անգամ, կարվում կարիչով և դրվում թափանցիկ թմբուկի մեջ.

7) թմբուկը պտտելուց հետո Կադաստրի կոմիտեի համապատասխան մասնագիտական ստորաբաժանման աշխատակիցը դրանից պատահականության սկզբունքով հանում է հինգ թերթիկ, որոնցում նշված գնահատողները և գնահատման այն կազմակերպությունը, որի մոտ ընտրված գնահատողը հիմնական հաստիքով աշխատում է որպես գնահատող, համարվում են սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 12-րդ կետով ընտրված գնահատողներ: Ընտրված գնահատողները և գնահատման այն կազմակերպությունը, որի մոտ ընտրված գնահատողը հիմնական հաստիքով աշխատում է որպես գնահատող, Կադաստրի կոմիտեի համապատասխան մասնագիտական ստորաբաժանման աշխատակցի կողմից իրենց էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու եղանակով ծանուցվում են իրենց թեկնածության ընտրության մասին, ինչպես նաև ստանում են գնային առաջարկ ներկայացնելու հրավեր: Վիճակահանությամբ ընտրված գնահատողները գնային առաջարկները ներկայացնում են համապատասխան հրավերն էլեկտրոնային փոստով ուղարկելու պահից սկսած` 72 ժամվա ընթացքում, հրավերն ուղարկած էլեկտրոնային փոստի հասցեին պատասխան նամակ ուղարկելու միջոցով: Սույն ենթակետով սահմանված ժամկետի սկիզբ և առաջարկի ներկայացման ժամ է համարվում էլեկտրոնային փոստով ուղարկված նամակի արձանագրված ժամը: Սույն ենթակետով սահմանված ժամկետից թեկուզ 1 րոպե ուշ ներկայացված առաջարկները համարվում են չներկայացված:

8) սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 13-րդ կետով նախատեսված` գնային առաջարկների համեմատությունն իրականացնում է Կադաստրի կոմիտեի համապատասխան մասնագիտական ստորաբաժանման աշխատակիցը` սույն կետի 7-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտից հետո` հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում: Գնային առաջարկները բացելու և համեմատելու գործընթացը տեսաձայնագրվում է: Հավասար նվազագույն գնային առաջարկների դեպքում գնահատողի ընտրությունն իրականացվում է նույն օրը` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած գնահատողների միջև` սույն կետով նախատեսված կարգով.

9) սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 15-րդ կետով նախատեսված դեպքերում նոր վիճակահանությունն անցկացվում է սույն կետով նախատեսված կարգով, որին տվյալ հայտի հիման վրա անցկացված վիճակահանության արդյունքում ընտրված բոլոր հինգ գնահատողները չեն մասնակցում.

10) սույն կարգով ընտրված գնահատողը և գնահատման այն կազմակերպությունը, որի մոտ տվյալ անձը հիմնական հաստիքով աշխատում է որպես գնահատող, Կադաստրի կոմիտեի համապատասխան մասնագիտական ստորաբաժանման աշխատակցի կողմից վիճակահանության արդյունքներն ամփոփելուց հետո` հաջորդ աշխատանքային օրը, էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու եղանակով ծանուցվում են իրենց թեկնածության ընտրության մասին: Վիճակահանության արդյունքների մասին արձանագրությունը կազմվում է թեկնածուի ընտրության մասին ծանուցումն ուղարկելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, և ներառում է սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 16-րդ կետով նախատեսված տեղեկությունները: Արձանագրությունն այն կազմելու օրվան հաջորդ աշխատանքային օրն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Մալբերի» («Mulberry») համակարգի միջոցով ուղարկվում է լիազոր մարմնին.

11) սույն կետով նախատեսված գործընթացի շրջանակում ձևավորված տեղեկությունները, փաստաթղթերը, վիճակահանության արդյունքների մասին արձանագրությունները և տեսաձայնագրությունները մինչև սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ծրագրի գործարկումը պահպանվում են Կադաստրի կոմիտեի կողմից: Ծրագրի գործարկումից հետո` մեկամսյա ժամկետում, ապահովվում է մինչև ծրագրի գործարկումը ձևավորված տեղեկությունների և տվյալների` ծրագրում մուտքագրումը և պահպանումը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հոկտեմբերի 9

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 հոկտեմբերի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2026
N 1467-Ն
Որոշում