Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 700-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 2026 թվական N 1013-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 700-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 700-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման և որոշման հավելվածի վերնագրերում «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ» բառերով.

2) որոշման նախաբանից հետո օգտագործվող «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության» և որոշման հավելվածի 1-ին կետի «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը» բառերը համապատասխանաբար փոխարինել «աշխատանքի և բարեկեցության նախարարության» և «աշխատանքի և բարեկեցության նախարարությունը» բառերով.

3) որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Նախարարության անվանումն է`

1) հայերեն` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարություն.

2) ռուսերեն` Մինիստեռստվօ տռուդա ի բլագօսօստօյանիյա Ռեսպուբլիկի Առմենիյա.

3) անգլերեն` Ministry of Labor and Welfare of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն` Ministere du Travail et du Bien-etre social de la Republique d'Armenie:»

4) որոշման հավելվածի 11.1-ին կետում «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին» բառերը փոխարինել «Աշխատանքի և բարեկեցության նախարարին (այսուհետ` նախարար)» բառերով.

5) որոշման հավելվածի 12-րդ կետում «Հայաստանի Հանրապետության նախարարը (այսուհետ` նախարար)» բառերը փոխարինել «նախարարը» բառով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հոկտեմբերի

Երևան

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.10.2026
N 1013-Լ
Որոշում