ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հոկտեմբերի 2026 թվականի N 1480-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 588-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններին իրենց կողմից ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գներում ներառված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման իրականացման կարգը սահմանելու մասին» N 588-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 10-րդ կետերում «հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ» բառերի համապատասխան հոլովաձևերից հետո լրացնել «(այդ թվում` էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոններ)» բառերի համապատասխան հոլովաձևերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի 15
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 15 հոկտեմբերի 2026 թվական: