ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հոկտեմբերի 2026 թվականի N 1496-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 800-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 800-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշման 2.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.4-րդ կետով`
«2.4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման հավելվածի 3.4-րդ կետում նշված ժամկետում արտահանված ջերմատնային արտադրության առանձին ապրանքների համար փոխհատուցման տրամադրման նպատակով մինչև 2026 թվականի նոյեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:».
2) որոշման 3-րդ և որոշման հավելվածի 2-րդ կետերում «հոկտեմբերի» բառը փոխարինել «նոյեմբերի» բառով.
3) որոշման հավելվածի`
ա. 3.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.4-րդ կետով`
«3.4. Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով`
1) ԱՏԳ ԱԱ 0810 10 000 0 ծածկագրին դասվող ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ.
2) ԱՏԳ ԱԱ 0702 00 000 ծածկագրին դասվող լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ.
3) ԱՏԳ ԱԱ 0709 60 100 կամ ԱՏԳ ԱԱ 0709 60 990 0 ծածկագրերին դասվող պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ.
4) ԱՏԳ ԱԱ 0603 11 000 0 ծածկագրին դասվող վարդի յուրաքանչյուր 1 հատի համար 75 ՀՀ դրամ.
5) ԱՏԳ ԱԱ 0603 ծածկագրին դասվող ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 50 ՀՀ դրամ, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետում նշված ծածկագրով արտահանված վարդի:»,
բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5. Տնտեսավարող սուբյեկտը փոխհատուցման ստացման դիմումը ներկայացնում է ամսական պարբերականությամբ` 2026 թվականի հուլիսի 1-ից հետո, բայց ոչ ուշ, քան արտադրանքի արտահանման ամսվան հաջորդող 3-րդ ամսվա 1-ը, իսկ հոկտեմբեր ամսին արտահանված արտադրանքի համար` ոչ ուշ, քան մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը: Տնտեսավարող սուբյեկտը փոխհատուցման ստացման նպատակով յուրաքանչյուր ամսվա համար ներկայացնում է մեկ դիմում` բոլոր ապրանքների համար, իսկ էլեկտրոնային եղանակով դիմումը ներկայացվում է նախարարության [email protected] էլեկտրոնային փոստին:»,
գ. 8-րդ կետի 2-րդ և 2.1-ին ենթակետերը «3.3-րդ» բառերից հետո լրացնել «կամ 3.4-րդ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա, իսկ 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դրույթը` 2026 թվականի հոկտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի
Երևան
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):